Մամաև կուրգան

բարձունք Ռուսաստանում

Մամաև կուրգան (ռուս.՝ Мама́ев курган), բարձունք Վոլգոգրադ քաղաքի Կենտրոնական շրջանում՝ Վոլգա գետի աջ ափին, որտեղ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ տեղի են ունեցել կատաղի մարտեր՝ սկսած 1942 թվականի սեպտեմբերից մինչև 1943 թվականի հունվար։ Այսօր Մամաև կուրգանը հայտնի է հիմնականում որպես «Ստալինգրադի ճակատամարտի հերոսների» համալիր, որի գլխավոր հուշարձանը «Մայր հայրենիքը կանչում է» քանդակն է։ Մամաև կուրգանում կան մի քանի եղբայրական և անհայտ զինվորների գերեզմաններ, որտեղ թաղված են Ստալինգրադի ավելի քան 35000 պաշտպաններ։


Քարտեզ
Քարտեզ

2014 թվականից բարձունքը ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկի թեկնածու է[1]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

«Մամաև կուրգան» անվանումը հայտնի է վաղուց[2][3][4]։ Լեգենդար Մամաև Կուրգանն իր անունը ստացել է Ոսկե հորդայի ժամանակներից։ Նրա գագաթին եղել են պահակախմբեր։ Պահակակետը կազմել է զորապետ Մամայը[2]։ Կա լեգենդ, որ Մամայը թաղված է իր իսկ անվան բարձունքում, գերեզմանում՝ ոսկե զրահներով, որը վկայում է անցյալում Մամաև կուրգանում բազմաթիվ պեղումների մասին։ Սակայն գերեզմանը երբեք չի հայտնաբերվել։

«Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին» հուշահամալիր խմբագրել

Հիմնական կոմպոզիցիաներ՝

  • «Սերունդների հիշողություն» բարձրաքանդակ
  • Բրգաձև բարդիների ծառուղի
  • Հաղթանակի կամ մահվան հրապարակ
  • Ավերված պատեր
  • Հերոսների հրապարակ
  • Մոնումենտալ ռելիեֆ
  • Ռազմական փառքի սրահ
  • Տրտմության հրապարակ
  • «Մայր հայրենիքը կանչում է» գլխավոր հուշարձան
  • Զինվորական գերեզմանոց
  • Հուշային դենդրոպարկ Մամաև կուրգանի ստորոտում

Կուրգանի տարածքում պահպանվել են նաև՝

  • Գերմանական բունկեր
  • Կյանքի աղբյուր
  • Երկրորդ աշխարհամարտի ժամանակների տանկի շասսիի կեսը

«Ավերված պատեր» և «Ռազմական փառքի սրահ» այցելուներին ուղեկցում են երաժշտական կոմպոզիցիաներ[5]։ Մամաև կուրգանի հնչյունավորման վրա աշխատել են ճարտարապետ Եվգենի Վուչետիչը[6], դիկտոր Յուրի Լևիտանը[7], հնչյունային ռեժիսոր Ալեքսանդր Գերասկինը[5] և ռեժիսոր Վիկտոր Մագատաևը[8]։

Տրտմության հրապարակից սկսվում է վերելք դեպի կուրգանի գագաթի գլխավոր հուշարձան`Մայր հայրենիքը կանչում է։ Սերպանտինի երկայնքով՝ բլրի վրա, վերաթաղվել են Ստալինգրադի պաշտպանության 34505 զինվորների մասունքները, ինչպես նաև Ստալինգրադի ճակատամարտի Խորհրդային Միության հերոսների 37 գրանիտե տապանաքարեր։

Մայր հայրենիքը կանչում է հուշարձանը համարվում է հուշահամալիրի գլխավոր բաղադրիչը։ Քանդակագործը ստեղծել է սուրը ձեռքում կնոջ կերպար, որը պատրաստ է մարտնչելու։ Հուշարձանի բարձրությունը սրով 85 մետր է, առանց սրի՝ 52 մետր։

«Մայր-հայրենիք»-ը պատրաստված է երկաթբետոնից` 5500 տոննա բետոն և 2,400 տոննա մետաղական կոնստրուկցիաներ (առանց հիմքի, որի վրա կանգնած է)։ Հուշարձանը ձուլվել է միանգամից, առանց թույլ տալու, որ բետոնը չսառչի և կցակարեր չառաջանան։ Հուշարձանը սնամեջ է։ Բետոնի պատերի հաստությունը 25-30 սմ է։ Ներսում կան 99 պողպատե լարեր, որոնք պնդացնում են կոնստրուկցիան, լարերի հսկման սենյակ, սանդուղք։ Սուրն ունի 30 մետր երկարություն (բռնակի հետ) և կշռում է 14 տոննա, պատրաստված է ֆտորացված պողպատից։ Քամու ճնշումը նվազեցնելու համար վրան կան բացվածքներ։ Հուշարձանը կանգնած է 2 մետր բարձրությամբ սալաքարի վրա, որը կանգնած է հիմնական հիմքի վրա։ Այդ հիմքն ունի 16 մետր բարձրություն, որը գրեթե չի երևում, դրա մեծ մասը գետնի տակ է։ Հուշարձանն ազատ տեղադրված է սալաքարի վրա, ինչպես շախմատի ֆիգուրը տախտակին։

Այս կոնստրուկցիայի լուրջ հաշվարկները կատարել է տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Նիկիտինը, ով Օստանկինո հեռուստաաշտարակի կայունության հաշվարկի հեղինակն է։ Գիշերն արձանը լուսավորվում է լուսարձակներով։

Կուրգանի ստորոտից մինչև գագաթ կան 15 սմ բարձրությամբ, 35 մետր լայնությամբ 200 գրանիտե աստիճաններ՝ պայմանավորված Ստալինգրադի ճակատամարտի օրերի քանակով։

Մամաև կուրգանում ամեն օր ծառայություն է իրականացնում Հարավային ռազմական շրջանի 20-րդ հրաձգային բրիգադի պատվո պահակախումբը։

Հուշարձանի պատմություն խմբագրել

1959 թվականի մայիսին քանդակագործ Եվգենի Վուչետիչի ղեկավարությամբ Մամաև կուրգանում սկսվեց «Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին» նվիրված հուշահամալիրի կառուցումը։

1967 թվականի հոկտեմբերի 15-ին կայացավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, ԽՍՀՄ պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոն, մարշալներ Անդրեյ Երյոմենկոն, Վասիլի Չույկովը։

Նախնական նախագծով նախատեսվում էր հուշահամալիրի երկրորդ փուլի կառուցումը Լենինի պողոտայից մինչև Վոլգա գետը։ 1968 թվականին այդ նպատակով մարզգործկոմի կարգադրությամբ հուշահամալիրին հատկացվեց Լենինի պողոտայից մինչև Վոլգայի եզրագիծն ընկած հատվածը։ Լենինի պողոտայից մինչև Վոլգայի ափն ընկած տարածքում պետք է կառուցվեր հետիոտնային ծառուղի և քարակոթողներ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած Խորհրդային բանակի բոլոր զորամասերի անվանումով[9]։

«Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին» նվիրված հուշահամալիրը 2008 թվականի հունվարի 31-ին ընդգրկվեց դաշնային հուշարձանների ցանկի մեջ և այդ ժամանակից համարվում է դաշնային սեփականություն[10]։ Ռոսմշակույթի իրավասությանը հանձնելու համար այն միավորվեց «Ստալինգրադի ճակատամարտ» հուշահամալիր թանգարանի հետ։ Պետական հաստատության տնօրեն նշանակվեց Ալեքսանդր Վելիչկինը, որը երկար տարիներ ղեկավարում էր մարզային մշակույթի կոմիտեն։

2008 թվականի փետրվարին տնօրինությունը հայտարարեց նոր ցուցահանդեսային դահլիճի շինարարության և ամբողջ հուշահամալիրի տարածքի ցանկապատման վերաբերյալ, հավանաբար մուտքի վճար սահմանելու նպատակով[11]։

2008 թվականի հունիսի 12-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ամփոփվեցին «Ռուսաստանի 7 հրաշալիքները» մրցույթի արդյունքները։ Քվեարկության արդյունքներով Մամաև կուրգանը մտավ ռուսական յոթ հրաշալիքների կազմի մեջ[12]։

2010 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Վոլգոգրադի վարչակազմի № 26-98 որոշմամբ ընկերություններից մեկին Վոլգոգրադի մարզային արբիտրաժային դատարանի որոշմամբ հինգ տարի ժամկետով վարձակալությամբ հատկացվել է հողատարածք Չույկովի փողոցում բազմահարկ բնակելի շենքի շինարարության իրականացման համար։ Որոշ տվյալների համաձայն՝ նախագծով նախատեսվում է կառուցել մինչև 23 հարկանի բնակելի շենքերի շինարարություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ «Ստալինգրադի ճակատամարտի հերոսների » հուշահամալիրի արտաքին տեսքի վրա[9]։

Արվեստում խմբագրել

«Բլրի վրա» երգը (երաժշտությունը՝ Անդրեյ Պետրովի, խոսքերը՝ Յուլիա Դրունինայի) առաջին անգամ 1964 թվականին կատարվել է Լիդիա Կլեմենտի կողմից։

Պատկերասրահ խմբագրել


Համայնապատկեր։ Վոլգայի տեսքը Մամաև կուրգանից


Ծանոթագրություններ խմբագրել

  1. UNESCO World Heritage Centre. «Mamayev Kurgan Memorial Complex "To the Heroes of the Battle of Stalingrad" - UNESCO World Heritage Centre» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  2. 2,0 2,1 Символы российских городов - Волгоград. Мамаев курган (ссылка проверена 5 декабря 2010)
  3. Мамаев Курган на сайте о Волгограде Արխիվացված 2011-01-29 Wayback Machine (ссылка проверена 28 ноября 2010)
  4. Фильм «Сталинградская битва» на Youtube, слушать 42-48-е секунды - фильм был снят в 1948-49 годах, однако, название «Мамаев Курган» в нём уже приводится, что говорит о том, что оно было известно уже до строительства мемориала (ссылка проверена 28 ноября 2010).
  5. 5,0 5,1 Всё для Вас - Волгоград (16 июля 2013, 10:41). «Голос руин: о чём поёт Мамаев курган». Всё для Вас - Волгоград.
  6. Евгений Волокитин (22 июня 2013 06:36). «Голос Мамаева кургана». Вести.ru.
  7. Россия 1 (21.06.2013 20:00 Видео). «Как «озвучивали» Мамаев курган». Вести. Волгорад. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Колесов Владимир, Ершова Лариса Фильм "Страницы Сталинградской битвы" и его авторы // Санкт-Петербург, "Издательство Александра Сазанова" : Российский ритуально-духовный журнал "Реквием". — 2014. — № 4 (105). — С. 4 - 14.
  9. 9,0 9,1 Аркадий Урицкий. (15 ноября 2010 года). «Мамаев Курган заслонят небоскребами». V1.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Мамаев курган стал федеральным». news.vdv-s.ru. 4.02.2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  11. Ребрикова, Ирина (29.02.2008). «Мамаев курган. Вход свободный?». VOLGOGRAD.RU. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 10 апреля 2008-ին.
  12. «Мамаев курган стал чудом России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Լուսանկարներ և մոդելներ