Յուրի Բորիսի Լեվիտան (ռուս.՝ Юдка Беркович Левитан, սեպտեմբերի 19, 2 հոկտեմբերի 1914 - օգոստոսի 4, 1983), 1931 թվականից Համախորհրդային ռադիո և հեռուստահաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980), ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Յուրի Լևիտան
ռուս.՝ Юрий Борисович Левитан
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1914[1]
ԾննդավայրՎլադիմիր, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 4, 1983(1983-08-04)[3] (68 տարեկան)
Մահվան վայրԲելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռադիոհաղորդավար և հաղորդավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Yuri Levitan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

ՄանկությունԽմբագրել

Յուրի Լևիտանը ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 19-ին (հոկտեմբերի 2) Վլադիմիր քաղաքում հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Բորիս Լևիտանը դերձակ էր, մայրը՝ Մարիա Յուլիևնան, տնային տնտեսուհի։ Մանուկ հասակում նրան անվանում էին «Շեփոր»՝ հնչեղ ձայնի համար։

Մուտք ռադիոԽմբագրել

17 տարեկան հասակում Լեվիտանը մեկնեց Վլադիմիրից Մոսկվա՝ հայտնի արտիստ դառնալու հաստատակամությամբ։ Սակայն կինոտեխնիկումի ընդունելության հանձնաժողովին միայն ծիծաղեցրեց նրա օ-երով արտասանությունը։ Շատ պատահմամբ երիտասարդի աչքին ընկավ ռադիոհաղորդավարների խումբ հավաքագրելու հայտարարությունը և նա որոշեց ևս մեկ անգամ փորձել։ Հաջորդ ընդունելության հանձնաժողովի անդամ էր Վասիլի Կաչալովը։ Լեվիտանը հաջողությամբ անցավ ռադիոհաղորդավարների խմբի ընտրությունը և ընդգրկվեց Ռադիոկոմիտետի կազմում։ Չնայած այն բոլոր բնատուր տվյալների և տաղանդի, որով օժտված էր Լեվիտանը, նրա ճակատագիրը կարող էր դասավորվել այլ կերպ, եթե չլիներ Ստալինը, ով մի օր երեկոյան լսել էր, թե ինչպես է իրեն անծանոթ հաղորդավարը կարդում «Պրավդա»-ի խմբագրական հոդվածը։ Առաջնորդն անմիջապես զանգահարում է Ռադիոկոմիտետ և ասում, որ հաջորդ օրվա իր ելույթը կուսակցության XVII համագումարի բացմանը պետք է կարդա «այդ ձայնը»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1013349946 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Левитан Юрий Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.