Մամայ
քաղաքական գործիչ
Մամայ (1335? - 1380), թաթար զորապետ, Ոսկե հորդայի կառավարիչ։ Արշավել է Ռուսիա, մեծ վնասներ հասցրել Ռյազանի (1373 և 1378 թվականներ), Նիժնի Նովգորոդի (1378 թվական) իշխանություններին։ Փորձել է ներխուժել Մոսկվայի իշխանություն, իսկ Կուլիկովոյի ճակատամարտում գլխովին ջախջախվել է։ Հարկադրված իշխանությունը զիջել է Լենկթեմուրի դրածո Թողթամիշին և փախել Կաֆա (Թեոդոսիա), որտեղ և սպանվել է։
Մամայ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1335 |
Ծննդավայր | Հին Ղրիմ |
Մահացել է | 1380 |
Մահվան վայր | Թեոդոսիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմիկ |
Ամուսին | Tulunbeg? |
Mamai Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 191)։ ![]() |