Դամիանո Դամիանի

իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող

Դամիանո Դամիանի (իտալ.՝ Damiano Damiani, հուլիսի 23, 1922(1922-07-23)[1][2][3][…], Պազիանո դի Պորդենոնե, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա - մարտի 7, 2013(2013-03-07)[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[5]), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող։ Քննադատները նրան անվանել են «իտալացի ռեժիսորներից ամենաամերիկյան ռեժիսոր»[6]։

Դամիանո Դամիանի
իտալ.՝ Damiano Damiani
Ծնվել էհուլիսի 23, 1922(1922-07-23)[1][2][3][…]
ԾննդավայրՊազիանո դի Պորդենոնե, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Մահացել էմարտի 7, 2013(2013-03-07)[4][1][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[5]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող և ռեժիսոր
Ոճ(եր)սպագետտի վեսթեռն
Պարգևներ
IMDbID ID 0198765

Կենսագրությունը խմբագրել

Դամիանո Դամիանին ծնվել է Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի Պազիանո դի Պորդենոնե կոմունայում։ Սովորել է Միլանի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ 1946 թվականից աշխատում է կինոնկարահանման հրապարակում` սկզբում որպես նկարիչ, հետո նաև ռեժիսորի օգնական և սցենարների համահեղինակ։ Նկարահանել է կարճամետրաժ վավերագրական կինոնկարներ։ 1960 թվականից սկսել է նկարահանել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։ 1962 թվականին նկարահանած «Արթուրոյի կղզին» կինոնկարը Սան Սեբաստիանի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե խեցի» մրցանակին[7]։ 1960-ական թվականները Դամիանիի համար «ոսկե տասնամյակի» տարիներ էին։ Նրա ֆիլմերը բարձր էին գնահատվում քննադատների կողմից[8]։

1966 թվականին նկարահանել է «Էլ Չունչո, ո՞վ գիտի նրան» («Ոսկե գնդակը» կամ «Գնդակ գեներալի համար») կինոնկարը, որը «սպագետտի-վեսթերն» ժանրի` ամենահայտնի քաղաքական մոտիվներով նկարահանված կինոնկարն էր[9]։ 1968 թվականին նկարահանված «Բուի օրը» («Բուն հայտնվում է ցերեկով») կինոնկարով, նա սկսեց մի ամբողջ ֆիլմերի շարք, որոնցում արտացոլվում էր քաղաքականության և հանցավորության սերտ կապը[10]։ 1971 թվականին նկարահանված «Ոստիկանության կոմիսարի խոստովանությունը հանրապետության դատախազին» կինոնկարը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում շահել է ոսկե մրցանակը[11]։

1973 թվականին Դամիանո Դամիանին նկարահանվել է Ֆլորեստանո Վանչինիի «Մատտեոտիի սպանությունը» ֆիլմում` կատարելով քաղաքական գործիչ Ջովաննի Ամենդոլայի դերը։ 1984 թվականին Դամիանին սկիզբ դրեց իտալական հայտնի «Ծովահրեշ» հեռուստասերիալին, որը պատմում էր ժամանակակից իտալական մաֆիայի և քաղաքականության մեջ նրա դերի մասին։ Այդ հեռուստասերիալում գլխավոր դերով հանդես է եկել Միքելե Պլաչիդոն։

Դամիանո Դամիանին մահացել է 2013 թվականի մարտի 7-ին, Հռոմում գտնվող իր տանը, 90 տարեկանում` շնչառական անբավարարությունից։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1960  Շրթներկ Il rossetto
1961  Վարձու մարդասպանը Il sicario
1962  Արթուրոյի կղզին L'isola di Arturo
1963  Վերամիավորում La rimpatriata
1963  Ձանձրույթ La noia
1966  Կախարդը սիրո մեջ La strega in amore
1966  Էլ Չունչո, ո՞վ գիտի նրան (Ոսկե գնդակը) El Chuncho, quien sabe?
1967  Բուի օրը (Բուն հայտնվում է ցերեկով) Il giorno della civetta
1969  Բավականին բարդ աղջիկը Una ragazza piuttosto complicata
1970  Ամենագեղեցիկ կինը La moglie più bella
1971  Ոստիկանության կոմիսարի խոստովանությունը հանրապետության դատախազին Confessione di un commissario di polizia al procuratore della repubblica
1971  Հետաքննությունն ավարտված է, մոռացեք L'istruttoria è chiusa։ dimentichi
1972  Ջիրոլիմոնին, Հռոմի հրեշը Girolimoni, il mostro di Roma
1973  Մեծն գայթակղողի ժպիտը Il sorriso del grande tentatore
1974  Ինչու՞ են սպանում դատավորներին Perché si uccide un magistrato
1975  Հանճար, երկու համերկրացի և թռչնակ Un genio, due compari, un pollo
1977  Ես վախենում եմ Io ho paura
1978  Գուդբայ և ամեն Goodbye & Amen
1979  Ծնկի եկած մարդը Un uomo in ginocchio
1980  Հետաքննություն` կյանքը վտանգելով (Ծանուցում) L'avvertimento
1982  Խոսքեր և արյուն Parole e sangue
1982  Ամիտիվիլ 2. Մոլեգնություն Amityville II։ The Possession
1984  Ծովահրեշ La piovra
1985  Կապ պիցերիայի միջոցով Pizza Connection
1986  Նազարեթցու գործը L'inchiesta
1988  Լենին. Գնացք (Լենինի գնացքը) Il treno di Lenin
1989  Սպանության խաղ Gioco al massacro
1990  Արևը խավարում (Մութ արև) Il sole buio
1992  Հրեշտակը զենքով L'angelo con la pistola
1992  Հարգված մարդը Uomo di rispetto
1999  Սիրիր քո թշնամուն Ama il tuo nemico
2000  Համառ Ալեքսը Alex l'ariete
2001  Սիրիր քո թշնամուն 2 Ama il tuo nemico 2
2002  Սպանություն տոն օրով Assassini dei giorni di festa

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Addio a Damiano Damiani
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #129846929 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Paolo Mereghetti (2013 թ․ մարտի 8). «Addio a Damiano Damiani». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  7. Lino Micciché, Storia del cinema italiano. Edizioni di Bianco & nero, 2001
  8. «Morto il regista Damiano Damiani». La Stampa. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  9. Marco Giusti. Dizionario del western all'italiana. Mondadori, 2007. ISBN 88-04-57277-9.
  10. «Addio a Damiano Damiani, regista della Piovra». La Repubblica. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  11. «7th Moscow International Film Festival (1971)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամիանո Դամիանի» հոդվածին։