«Շվեյցարիայի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շվեյցարիայի պատմություն''' == Պատմական ակնարկ == 300px|մինի|աջից Շվեյցարի...»:
(Տարբերություն չկա)

07:43, 31 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Շվեյցարիայի պատմություն

Պատմական ակնարկ

 

Շվեյցարիաի տարածքում պահպանվել են հնագույն բնակիչների հին քարեդարյան կացարաններ (Գրախենլոխ, Բիրզեկ)։ Շվեյցարիաի բնակիչների մասին առաջին գրավոր աղբյուրները մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից են, այդ ժամանակ Շվեյցարիաի տարածքի մեծագույն մասում բնակվել են հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շվեյցարիաի հին անվանումը՝ Հելվեցիա)։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարից նրանց նվաճել են հռոմեացիները,մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից, բուրգունդները ու օաոգոթերը։ 6-րդ դարից Շվեյցարիաի գրեթե ամբողջ տարածքը նվաճել են ֆրանկները, և Շվեյցարիան մտել է Ֆրանկական պետության մեջ։ 6-րդ դարի վերջին 7-րդ դարում ավարտվել է բնակչության քրիստոնեացումը։ 9-րդ դարում Շվեյցարիայի գրեթե ամբողջ ժամանակակից տարածքը մտնում էր Հռոմեական սրբազան կայսրության մեջ։ Շվեյցարիայում սկսվել են ձևավորվել ֆեոդալական, հարաբերություններ։ Երկիրը բաժանված էր բազմաթիվ

1231 թվականին Ուրի և 1240 թվականին՝ Շվից կանտոնները փաստորեն անկախացել են Հաբսբուրգներից։ 1291 թվականին (համարվում է Շվեյցարական կոնֆեդերացիայի հիմնադրման տարի) Շվից, Ուրի և Ունտերվալդեն անտառային կանտոնները կնքել են «հավերժական միություն» (ընդդեմ Հաբսբուրգների) որին, Մորգարտենի մոտ հաղթանակից (1315 թվականին Ավստրիայի նկատմամբ) հետո, միացել են Լյուցեռնը, Ցյուրիխը, Ցուգը, Գլարուսը և Բեռնը (1332-1353 թվականներին),1481 թվականին՝ Ֆրիբուրը (Ֆրայբուրգ) և Զոլոտուռնը։ 1499 թվականի շվեյց․ (կամ շվաբական) պատերազմի ընթացքում Շվաբական դաշինքի դեմ Շ․ փաստորեն անկախություն ձեռք բերեց։t1501-ին շվեյցարական դաշինքին միացան Բազելը և Շաֆհաուզենը, 1513 թվակնին՝ Ապպենցելը։ Այսպիսով կազմավորվեց 13 իրավահավասար կանտոնների կոնֆեդերացիա , որը գոյատևեց մինչև 1798 թվականը։ Շվեյցարիայի սոցիալտնտեսական զարգացումը յուրօրինակ է եղել, թույլ զարգացած էին ֆեոդ հարաբերությունները, երկար պահպանվել են մարկհամայնքները, ազատ գյուղացիները, տնտեսության նահապետական բնույթը, տարածված էր վարձու զինվորությունը (լանդսկնեխտներ)։

Ֆեոդ հարաբերությունների քայքայում

Քաղաքային կանտոններում առաջատար էին առևտուրը, արհեստները։ 14-րդ դարի վերջից և 15-րդ դարի սկզբին Շվեյցարիայում (առավելապես համեմատաբար զարգացած քաղաքային կանտոններում) սկսվեց ֆեոդ, հարաբերությունների քայքայումը, առաջացան կապիտալիստական մանուֆակտուրաներ (տեքստիլ արդյունաբերության, թղթի արտադրության, գրատպության մեջ)։

Սոցիալական հակասությունները քաղաքային և գյուղական կանտոնների միջ

 

Սոցիալական հակասությունները քաղաքային և գյուղական կանտոնների միջև հաճախ վերածվում էին քաղաքացիական պատերազմների, որոնք կրում էին կրոն, բնույթ։ Շվեյցարիայի ռեֆորմացիայի խոշոր կենտրոն էր ժողովրդական զանգվածները ակտիվորեն մասնակցեցին 1524-1525 թվականներիի գյուղացիական պատերազմին։ 1536 թվականից ժնևում իր գործունեությունն է ծավալել ժ․ Կաէվինը։ Բուրժուազիայի առաջավոր տարրերի ձգտումը՝ վերացնելու ազնվականության տիրապետությունն ու ստեղծելու կենտրոնացված պետություն, էլ ավելի ուժեղացավ Ֆրանս, բուրժուազիական հեղափոխության ազդեցությամբ։

Ֆրանսիական զորքերի ներխուժումը Շվեյցարիա

 

1798 թվականին Շվեյցարիա մտան ֆրանսիական զորքերը, ստեղծվեց Ֆրանսիայից կախյալ միասնական Հելվետական հանրապետություն (մինչև 1803Վիեննայի կոնգրեսը 1815 թվականին հաստատեց Շվեյցարիայի մոտավորապես ժամանակակից սահմանները և ընդունեց նրա «հավերժ» չեզոքությունը։ 30—40-ական թվականներին շարժում ծավալվեց ֆեոդ, հարաբերությունների վերջնական վերացման, քաղաքական կարգի դեմոկրատացման և երկրի կենտրոնացման համար։ Լիբերալբուրժուական և ֆեոդալակղերակաև շրջանների միջև պայքարը, որը կրում էր կրոն, բնույթ ի վերջո հանգեց քաղաքացիական պատերազմի, որն ավարտվեց ֆեոդալակղերական ուժերի պարտությամբ։ Բուրժուազիայի ռազմաքաղական հաղթանակը ամրապնդվեց 1848 թվականի սահմանադրությամբ, որով Շվեյցարիա դարձավ միասնական դաշնակցային պետություն՝ կենտրոնացված կառավարմամբ (սահմանադիր մարմինն էր ֆեդերալ ժողովը)։

Շվեյցարիայի կենարոնացումը

Շվեյցարիայի կենտրոնացումը նպաստեց կապիտալիստական հարաբերությունների հաղթանակին, պայմաններ ստեղծվեցին երկրի արագ արդյունաբերականացման համար։ 1860-1870-ական թվականներին Շվեյցարիաում վերելք ապրեց բանվորական շարժումը, ստեղծվեցին 1-ին ինտերնացիոնալի շվեյցարական սեկցիաները։ 1888 թվականին հիմնվեց Շվեյցարիաի կուսակցությունը (ՇՍԴԿ)։ Շվեյցարիայում ապաստան էին գտնում Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքական վտարանդիները,:

Կուսակցությունների ստեղծումը

(1870 թվականին ստեղծվել էր 1-ին Ինտերնացիոնալի ռուս, սեկցիան, 1883 թվականին՝ <Աշիսսաանքի ազատագրություն» խումբը՝ 1887-ին՝ հնչակյան կուսակցությունը )։ 1895, 1900, 1902—05, 1908, թվականներինին Շվեյցարիայում է ապրել և գործել Վ․ Ի․ Լենինը։ 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմում Շվեյցարիայում պահպանեց չեզոքություն։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան և հատկապես, Հոկտեմբերյան հեղափոխությունները նպաստեցին բանվորական շարժման վերելքին Շվեյցարիայում, ուժեղացավ գործադուլային շարժումը։ Շվեյցարիայում անցկացվել են միջազգային սոցիալիստական կոնֆերանսներ (1915-ին՝ Ցիմերվալդում, 1916-ին՝ Կինտալում)։ 1921 թվականին ստեղծվեց Շվեյցարիայի կոմունիստական կուսակցությունը (ՇԿԿ)։ 1923 թվականին սպիտակգվարդիականները Շվեյցարիայում սպանեցին Լոգանի միջազգային կոնֆերանսի սովետական պատվիրակության գլխավոր քարտուղար Վ․ Վորովսկուն։

Շվեյցարիայի վերելքը

1937—1939 թվակններին շվեյցեցարական էկոնոմիկան վերելք ապրեց՝ կապված նախապատերազմական ռազմական կոնյունկտուրայի հետ (Շվեյցարիան կատարում էր ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի ռազմական պատվերները)։ 1939-1945 թվականներիի երկրորդ համաշխարհային պատերազմում Շվեյցարիան հաստատեց իր չեզոքությունը, բայց շարունակում էր Գերմանիային մատակարարել ստրատեգիական հումք սարքավորում, զենք, էլեկտրաէներգիա ։ 1940 թվականին Շվեյցարիայում արգելվեց կոմկուսը։ 1944 թվականին տեղի ունեցավ Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության (ՇԱԿ) հիմնադիր համագումարը։ ՇԱԿ-ի մեջ մտան նաև կոմկուսի անդամները։ Պատերազմի տարիներին զգալիորեն մեծացավ արդյունաբերական պոտենցիալը։ Ազգային բանկի ոսկու պաշարը (1945 թվականին՝ 4,8 մլրդ ֆրանկ

Սառը պատերազմ

1946-1947 թվականներինին աճեց գործադուլային պայքարը։ «Սառը պատերազմի» պայմաններում ուժեղացավ բանվորական շարժման առաջնորդների և ՇԱԿ-ի անդամների հալածանքը, որը հատկապես ծավալվեց 1956 թվակնին։ Սակայն 1971 թվականին և, հատկապես, 1973-1974 թվականներին բանվորական շարժումը որոշակի վերելք ապրեց։ 1970 ական թվականներին չեղյալ հայտարարվեցին օտարերկրյա բանվորների մասնագիտական արգելքներն ու քաղաքական սահմանափակումները, կանանց տրվեցին հավասար իրավունքներ ։

Տնտեսական ճգնաժամ Շվեյցարիայում

 

1974 թվականին Շվեյցարիայի տնտեսությունը ճգնաժամ ապրեց, արձանագրվեց 25 հազար գործազուրկ։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Շվաեյցարիան 1945 թվականին հռչակեց «ակտիվ» կամ «համերաշխ» չեզոքության դոկտրինա, ձևականորեն չմիանալով իմպերիալիստական ռազմաքաղաքակն խմբավորումներին, ։ ԽՍՀՄ-ի դիվանագիտական հարաբերությունները Շվեյցարիայի հետ 1946 թվականին վերականգնվելուց հետո, առաջին առևտրական պայմանագիրը կնքվեց [[1948] թվականին, սակայն մինչև 1960 ական թվականների վերջը սովետաշվեյցարական հարաբերությունները գրեթե չեն զարգացել։ 1970-ական թվականներին որոշ աշխուժություն նկատվեց սոցիալիստական երկրների հետ Շվեյցարիայի առևտրատնտեսական հարաբերություններում։ 1974 թվականին ժնևում բացվեց ԽԱՀՄ գլխավոր հյուպատոսություն։ Շվեյցարիայի տարածքում են գտնվում միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, տեղի են ունենում միջազգային կոնֆերանսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։