Լյուցեռն (ֆր.՝ Lucerne [lyˈsɛʁn], իտալ.՝ Lucerna [luˈtʃerna]), քաղաք Շվեյցարիայում, Շվեյցարական սարահարթի կենտրոնում, համանուն գերմանալեզու Լյուցեռն գավառի և վարչական շրջանի մայրաքաղաքը։ Քաղաքը գտնվում է Լյուցեռն լճի ափին, Պիլատուս լեռան ստորոտում։

Քաղաք
Լյուցեռն
Luzern
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՇրջանԼյուցեռն
Մակերես24,15 կմ² կմ²
ԲԾՄ436 մետր մ
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն81 691 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ+41 41
Փոստային ինդեքս6000–6009
Փոստային դասիչ6000, 6014, 6002[2], 6003[2], 6004[2], 6005[2], 6006[2], 6007[2], 6009[2] և 6015[2]
Ավտոմոբիլային կոդLU
Պաշտոնական կայքluzern.ch
Լյուցեռն (Շվեյցարիա)##
Լյուցեռն (Շվեյցարիա)

Պատմություն խմբագրել

Պատմաբանները ենթադրում են, որ Լյուցեռնը հիմնադրվել է Հռոմեական կայսրության ժամանակ կամ էլ ավելի շուտ՝ այն վայրում, որտեղ Ֆիրվալդշտետր  լճից հոսում է Ռոյս գետը։ Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին, նրա մասին առաջին տարեգրային հիշատակությունը վերաբերում է 840 թվականին։ Ռոյսի վրայի կամրջի միջոցով միացող վանքը և հարավում տեղակայված ագարակներից ժամանակի ընթացքում ձևավորվեց առևտրային գյուղ, որը տարածաշրջանում բավականին կարևոր դեր էր զբաղեցնում։ 1178 թվականին այդ եկեղեցական համայնքը Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքից անցավ Լյուցեռնին և պատմության հենց այդ ակտն դիտվում է որպես քաղաքի հիմնադրման ակտ։ Քաղաքի զարգացման համար նոր խթան հանդիսացավ Սեն Գոթարդ լեռնանցքի բացումը 1220 թվականին։ Այդ ընթացքում հիմնադրվել է առաջին պարսպապատը, ամրացված աշտարակներով։

1332 թվականը ուշագրավ էր Շվեյցարիայի պատմության մեջ։ Առաջին անգամ մշտական հավասարություն հաստատվեց քաղաքների և գյուղերի բնակիչների միջև, որը կարևոր դեր խաղաց գավառների միավորման մեջ։ Այս նշանավոր իրադարձությունը խթան հանդիսացավ քաղաքի զարգացման համար և Լյուցեռնը շուտով վերածվեց քաղաք-պետության։

1386 թվականին Զեմպախում Շվեյցարական Համադաշնության տարած հաղթանակը օգնեց Լյուցեռնին ի վերջո ազատվել Ավստրիայի ճնշումներից և այսպիսով նպաստեց Լյուցեռն պետության տարածքային ձևավորմանը։ 18-րդ դարի վերջին հազարամյակում քաղաք-պետությունը ամբողջությամբ ղեկավարում էին պատրիկները:

 
Ռոյս գետը Լյուցեռնի հին քաղաքամասում

Լինելով առաջին քաղաքը, որը մտել է Շվեյցարական Համադաշնություն, Լյուցեռնը հատուկ տեղ էր զբաղեցնում, ինչը բարենպաստ աշխարհագրական դիրքի հետ միասին թվում էր պետք էր քաղաքը դարձնել Շվեյցարիայի մայրաքաղաք։ Սակայն Լյուցեռնի շրջանը գլխավորում էր Սոնդերբունդը, որը 1847 թվականին պարտություն կրեց, իսկ նրա բնակիչները 1848 թվականին դեմ քվեարկեցին Դաշնային Սահմանադրության ընդունմանը, այդ իսկ պատճառով Շվեյցարիայի մայրաքաղաքը դարձավ Բեռնը։ Այսպիսով 19-րդ դարի կեսերին Լյուցեռնը կորցնում է իր քաղաքական նշանակությունը և ազդեցությունը, բայց արդյունքում զբոսաշրջության զարգացման շնորհիվ այդ քաղաքը դարձավ Շվեյցարիայի մշակութային կենտրոնը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Լյուցեռնը հարուստ է տեսարժան վայրերով, որոնց հետ ծանոթանալու համար խորհուրդ է տրվում ոտքով քայլել, քանի որ Հին քաղաքը հետիոտնային փոքր գոտի է։ Նույնիսկ, եթե Ձեզ էքսկուրսավար չի ուղեկցում անհանգստանալու կարիք չկա՝ ինքը քաղաքը կպատմի իր պատմությունը։ Շատ կառույցներ զարդարված են նկարներով և որմնանկարներով, որոնք պատմում են տվյալ շենքի նշանակության կամ պատմական իրադարձությունների մասին, որոնց շնորհիվ կառուցվել է շենքը։

Երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվում է Մշակույթի և Կոնգրեսի կենտրոնը։ Շենքի կառուցումը ավարտվել է 1999 թվականին՝ ֆրանսիացի ճարտարապետ, Պրիցկերի մրցանակի դափնեկիր Ժան Նուվելի կողմից, այն ժամանակակից ճարտարապետության և ձևավորման օրինակ է։

 
Լյուցեռն քաղաքը, լիճը և լեռները, տեսարան աշտարակից
 
Պատմական, տիպական շենքեր

Կենտրոնի չորրորդ հարկում գտնվում է Լյուցեռնի արվեստի թանգարանը։ Կենտրոնը, տարածքը և նրա հարակից ճեմուղին հաճախ հրապարակ են հանդիսանում ցուցադրությունների, համերգների և փառատոնների համար։

«Լյուցեռնի առյուծ»՝ դանիացի քանդակագործ Բերտել Տորվալդսենի աշխատանքն է, որը պատկանում է համաշխարհային ճանաչում ունեցող քանդակների շարքին։ Այս հուշարձանը նվիրված է շվեյցարիական գվարդիայի սխրագործությանը, ովքեր 1792 թվականի օգոստոսի 10-ին ընկան Թուիլրիի պալատի գրոհի դիմադրության ժամանակ, պաշտպանելով ֆրանսիական թագավորի կյանքը։ Մարկ Տվենը նկարագրել է այդ հուշարձանը որպես «ամենատխուր և ամենահուզիչ քարե արձանը աշխարհում»։

 
«Լյուցեռնի առյուծ» հուշարձան, նկարը՝ 1900 թվական

Լյուցեռնում պահպանվել է միջնադարյան բերդապատը (կանգնեցվել մոտավորապես 1400 թվականին, 870 մետր երկարությամբ) պատի զգալի հատված ութ բարձր աշտարակներով։ Նրանցից երեքը բաց են այցելությունների համար։ Աշտարակներից մեկի ժամացույցը արտոնություն ունի ամեն ժամ մեկ րոպե առաջ ժամ ազդարարել, քան քաղաքի մյուս ժամացույցները։ Այժմ Շվեյցարիայում միջնադարյան պատերով քաղաքներ գրեթե չկան, սրանում է կայանում Լյուցեռնի առանձնահատկություններից մեկը։

Ճիզվիտների եկեղեցու հարևանությամբ տեղակայված է Ասպետաական պալատը։ Ի սկզբանե Վերածննդի այդ շենքը պատկանում էր ճիզվիտների միաբանությանը, իսկ 1804 թվականից դարձավ քաղաքային վարչակազմի նստավայրը։ Նրա ներքին բակը՝ տոսկանական սյունաշարով արևոտ Իտալիայի իսկական անկյուն է։

Լյուցեռնը գերազանցապես կաթոլիկ քաղաք է ի տարբերություն Բեռնի և Ցյուրիխի, որտեղ գերակշռում է բողոքականությունը։

Լյուցեռնում է գտնվում Եվրոպայի ամենամեծ տրանսպորտի թանգարանը։

Տրանսպորտի մատչելիություն խմբագրել

Շվեյցարիայի խոշոր քաղաքների հետ Լյուցեռնը կապված է երկաթուղային հաղորդակցությամբ։ Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում 70 կմ հեռավորության վրա՝ Ցյուրիխում։

Անվանի լյուցեռնցիներ խմբագրել

  • Պետեր Բիկսել՝ (ծնվել է 1935 թվականին) շվեյցարացի և գերմանացի բանաստեղծ, լրագրող։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 647