Սուրեն Սաֆարյան

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Սաֆարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Սարգսի Սաֆարյան (օգոստոսի 21, 1923(1923-08-21), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 1988(1988-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։

Սուրեն Սաֆարյան
Ծնվել էօգոստոսի 21, 1923(1923-08-21)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 22, 1988(1988-04-22) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
ՀայրՍարգիս Սաֆարյան

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

1942 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել է ԵԳԹԻ-ում, պրոֆեսոր` 1978 թվականից։

1969-1982 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ[2]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

 
Սուրեն Սաֆարյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցում

Առաջին շրջանի գործերը կրել են Հայրենական պատերազմի մասնակից նկարչի վերհուշ-տպավորությունների կնիքը («Հայրենի մեղեդիներ», 1956)։ Հյուսիսային Կովկաս, Կուբան, Ուկրաինա, Բելոռուսիա, Լեհաստան, Գերմանիա, ահա Սաֆարյանի անցած ռազմի ճանապարհը, մասնակցել է նաև Պրահայի ազատագրմանը, պարգևատրվել Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։ Պատերազմի թեման արտահայտվել է Սաֆարյանի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում («Ազատարարները», 1960, «1945 թվականի գարնանը», 1964, նշված երեք աշխատանքի համար պարգևատրվել է Վ. Գրեկովի անվան արծաթե մեդալով, 1971, «Կռունկներ», 1979)։ 1960-ական թվականների վերջերից ավելի հաճախ է անդրադարձել մարդու և ժամանակի, ընդհանրապես հայ ժողովրդի պատմական ճակատագրի թեմային՝ «Հանուն գալիքի» (1960), «Սայաթ-Նովա» (1963), «Տաթևի ողբերգությունը» (1967), «Լեռների պարը» (1972), «Հինավուրց հուշարձաններ» (1973), «Եռանկյունի նամակներ» (1980)։

Սաֆարյանի գործերին բնորոշ են քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան՝ համակված պլաստիկ ձևերի ու գունաշարի հուզաարտահայտչական տարրերով։ Ստեղծել է նաև դիմանկարներ, բնանկարներ, արտասահմանյան ճանապարհորդությունների թեմաներով գեղանկարչական և գրաֆիկական գործեր, կատարել գրքերի ձևավորումներ։

Դիմանկարներ՝

Բնանկարներ՝

  • «Չինար» 1963
  • «Արարատը գարնանը» 1971, 1979
  • «Արարատից այն կողմ» 1988

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝

Մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել