Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սյունիքում (նոյեմբեր 16, 2021)
Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սյունիքում, Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողություններ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում, որը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 16-ին[1][2][3][4]։
Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սյունիքի մարզում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |||||||||
Մեծ Իշխանասար լեռն ու հարակից տարածքները | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայաստանի զինված ուժեր | Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) Սուրեն Պապիկյան (ՀՀ ՊՆ նախարար) Արտակ Դավթյան (ՀՀ ԶՈՒ ԳՇՊ) |
Իլհամ Ալիև (ԱՀ նախագահ) Զաքիր Հասանով (ԱՀ ՊՆ նախարար) Քարիմ Վալիև (ԱՀ ԶՈՒ ԳՇՊ) | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ 6 զոհ, 12 գերի, առնվազն 2 մարտական դիրքի կորուստ, վիրավորներ[1][3]։ Զոհեր՝ • շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան, • ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, • շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, • կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, • շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան, • 6-րդ զոհի անունը չի հրապարակվել։ |
Ըստ ԱՀ ՊՆ-ի՝ 7 զոհ և 10 վիրավոր[1]։ Զոհեր՝ • լեյտենանտ Նիֆթալիև Ումուդ Օրուջ օղլու, • ենթասպա Ջաբբարով Օրխան Հաթամ օղլու, • պայմանագրային կրտսեր սերժանտ Ալիև Նաթիգ Յուսիֆ օղլու, • շարքային Աղաև Էլչին Մարիֆաթ օղլու, • շարքային Ալիզադե Էլմին Սամիր օղլու, • շարքային Ալիև Էլչին Ռամիլ օղլու, • շարքային Խալիլով Մուրադ Գալիբ օղլու։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զինտեխնիկայի տասնյակ միավորի և մարդուժի մեծ կորուստներ[2]։ |
Նախապատմություն
խմբագրելԱդրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիա, 2021
խմբագրելՆոյեմբերի 14-ի զինված բախումներ
խմբագրելՄարտական գործողությունների նկարագիր
խմբագրել2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Մեծ Իշխանասար և սարից հյուսիս-արևմուտք գտնվող տարածքներում տեղակայված Հայաստանի զինված ուժերի մարտական հենակետերի վրա։ Ադրբեջանական կողմը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ[4]։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ մարտերը սկսման պահից նույն ինտենսիվությամբ շարունակվել են մինչև կրակի դադարեցումը[5][6][7][8]։
Ժամը 18։30-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունները դադարեցվել են[4]։
Հակամարտ կողմերի կորուստներ
խմբագրելՀայկական կողմ
խմբագրել2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների հետևանքով հակամարտ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ[1][2][3][4]։
Համաձայն նոյեմբերի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ այդ օրվա դրությամբ Հայաստանի զինված ուժերն ունեցել են 6 զինծառայողի կորուստ։ Զոհված զինծառայողներն են ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, պայմանագրային կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Վեցերորդ զինծառայողի անունը չի հրապարակվել։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է[3]։ Նոյեմբերի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նաև, որ հայկական կողմն ունի 12 գերի, առնվազն 2 մարտական դիրքի կորուստ և վիրավորներ[1][4]։
Նոյեմբերի 16-ին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ունի առնվազն 15 զոհ[1]։
Ադրբեջանական կողմ
խմբագրելՆոյեմբերի 17-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր կողմից 7 զոհի և 10 վիրավոր ունենալու մասին։ Ադրբեջանական կողմի զոհված զինծառայողներն են՝ լեյտենանտ Նիֆթալիև Ումուդ Օրուջ օղլու, ենթասպա Ջաբբարով Օրխան Հաթամ օղլու, պայմանագրային կրտսեր սերժանտ Ալիև Նաթիգ Յուսիֆ օղլու, շարքային Աղաև Էլչին Մարիֆաթ օղլու, շարքային Ալիզադե Էլմին Սամիր օղլու, շարքային Ալիև Էլչին Ռամիլ օղլու, շարքային Խալիլով Մուրադ Գալիբ օղլու[1][3]։
Համաձայն նոյեմբերի 16-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ ադրբեջանական կողմն ունի զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ[2]։
Հակամարտ կողմերի գործողություններ ուղղված միջազգային հանրությանը
խմբագրելՀայաստան
խմբագրելՆոյեմբերի 16-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը կոչ է անում Ռուսաստանին՝ երկու երկրի միջև 1997 թ-ին ստորագրված պայմանագրի համաձայն կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Ի պատասխան Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգրոյանի հայտարարության՝ Ռուսաստանը հայտարարել է, որ որևէ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից[1][9]։
Նոյեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը․
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ։ |
Ադրբեջան
խմբագրելՆոյեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ[1]։
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սահմանային իրավիճակի մասին տեղեկացրել էր նաև իր գործընկեր երկրների ռազմական կցորդներին[1]։
Միջազգային արձագանք
խմբագրելՀԱՊԿ
խմբագրելՀԱՊԿ-ը, որին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, հայտարարել է, որ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում» հոդված razm.info կայքում, (արխիվացված 06․12․2021թ․):
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հայտարարությունը 2021 թվականի նոյեմբերի 16-ի բախումների կապակցությամբ, (արխիվացված 04․12․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ» հոդված razm.info կայքում, (արխիվացված 06․12․2021թ․):
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություն /16․11․2021թ․/, (արխիվացված 16․12․2021թ․)։
- ↑ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություն /16․11․2021թ․/ (1), (արխիվացված 16․12․2021թ․)։
- ↑ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություն /16․11․2021թ․/ (2), (արխիվացված 16․12․2021թ․)։
- ↑ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություն /16․11․2021թ․/ (3), (արխիվացված 16․12․2021թ․)։
- ↑ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություն /16․11․2021թ․/ (4), (արխիվացված 16․12․2021թ․)։
- ↑ "Армения пока не передавала России официального запроса о помощи с ситуацией на границе" հոդված ՏԱՍՍ լրատվական կայքում, (արխիվացված 04․12․2021թ․)(ռուս.)։
- ↑ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, (արխիվացված 06․12․2021թ․)։(ռուս.)
- ↑ "ОДКБ не получала официальных обращений от армянской стороны" հոդված ՏԱՍՍ լրատվական կայքում, (արխիվացված 17․11․2021թ․)։(ռուս.)