Դավիթ Լոքյան
հայ քաղաքական գործիչ
Դավիթ Արսենի Լոքյան (հունվարի 20, 1958, Նինոծմինդա, Վրաստան), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար։
Դավիթ Լոքյան | |
Կուսակցություն՝ | ՀՅԴ |
---|---|
Կրթություն՝ | ՎՊՀ (1979) |
Գիտական աստիճան՝ | Կենսաբանական գիտությունների թեկնածու (1988) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, կենսաբան և քիմիկոս |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունվարի 20, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Նինոծմինդա, Վրաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1979 թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը՝ կենսաբան-քիմիկոսի մասնագիտությամբ։
- 1982-1988 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1979-1982 թթ. - Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
- 1988-1992 թթ. - Կիրովականի մանկավարժաեկան ինստիտուտի ավագ դասախոս, ապա մարդու ֆիզիոլոգիայի եւ բժշկության ամբիոնի վարիչ։
- 1995-1999 թթ. - «Ինտելեկտուալ» վերլուծական ծրագրային կենտրոնի ղեկավար։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1998 թ. - նշանակվել է Հայաստանի Լոռու մարզպետի տեղակալ։
- 1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 49 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար։
- 2001 թ. հունվարի 8-ին նշանակվել է Հայաստանի քաղաքաշինության նախարար։
- 2003 թ. հունիսի 13-ին նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար։
- 2007 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար։
- 2008 թ. ապրիլի 16-ին վերանշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար՝ վերապահելով գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրերը համակարգողի լիազորությունը[1]։
- 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից՝ ՀՅԴ բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ[2]։
- 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար[3]։
- 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. Լոքյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. Լոքյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Դ. ԼՈՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ