Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ
Արքայազն Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ (արաբ․՝ سلطان بن عبد العزيز آل سعود,հունվարի 5, 1926, Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա - հոկտեմբերի 22, 2011[1], Նյու Յորք, ԱՄՆ), թագավոր Աբդուլ-Ազիզի 15-րդ որդին, Սաուդյան արքայական ընտանիքի նախահայր։ Գահաժառանգ 2005-2011 թվականներին։
Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 5, 1926 |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 22, 2011[1] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Al Oud cemetery |
Դինաստիա | սաուդցիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ |
Մայր | Հասա բինթ Ահմեդ աս-Սուդայրի |
Զավակներ | Salman bin Sultan?, Fahd bin Sultan?, Բանդար իբն Սուլթան Ալ Սաուդ[2], Turki bin Sultan?, Khalid bin Sultan? և Ahmed bin Sultan bin Abdul Aziz Al Saud? |
Կայք՝ | psipw.org |
Պարգևներ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր և![]() |
Կենսագրություն խմբագրել
Տարբեր տվյալներով ծնվել է 1928 թվականին, 1930 թվականին կամ 1931։ Աբդուլի որդիններն են Ազիզ իբն Սաուդը և Հասսի Բինթ Ահմեդ աս-Սուդայրին։ Ըստ ավագության Սուդայրիի յոթնյակի երկրորդ անդամն է։
Նա ուներ 6 հարազատ եղբայրներ և 4 քույրեր։ Նրա եղբայրներն էին թագավոր Ֆահդը (1921-2005), արքայազն Աբդուրրահման (1931-2017), արքայազն Նաիֆը (1933-2012), արքայազն Թուրքը (1934-2016), թագավոր Սալմանը (1935) և արքայազն Ահմեդը (ծ1942), իսկ քույրերը՝ արքայադուստր Լուլուվախը (2008), արքայադուստր Լաթիֆան, արքայադուստր Ալ-Ջավհարան (2019) և արքայադուստր Ջավահիրը (2015)։
1947-1952 թվականներին եղել է Էր Ռիյադի Էմիրը՝ փոխարինելով եղբորը՝ Նասսերին։
1953-1955 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարար, իսկ 1955-1962 թվականներին՝ տրանսպորտի նախարար։
1962-2011 թվականներին եղել է պաշտպանության և ավիացիայի նախարար, միաժամանակ 1982-2005 թվականներին եղել է վարչապետի երկրորդ տեղակալը, իսկ 2005 թվականից՝ առաջին փոխվարչապետը։ Եղել է թագավորության գլխավոր տեսուչ։
Լինելով Պաշտպանության և ավիացիայի նախարար՝ զարգացրել է Սաուդյան Արաբիայի զինված ուժերը՝ գնելով ամերիկյան ռազմական տեխնիկա և զենք և 1965 թվականին արտոնել Է British Aircraft Corporation-ի հետ գործարք՝ արդիականացնելով ավիացիան[3]։
1999 թվականի մայիսին այցելել է Իրան։
2005-2011 թվականներին եղել Է գահաժառանգ։
ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր (2007)։
Տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ և քաղցկեղով։
Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 22-ին [4], թաղվել Է Էր Ռիյադում հոկտեմբերի 25-ին Էլ Ուդ գերեզմանատանը։
Ընտանիք խմբագրել
Նա ուներ ավելի քան 30 երեխա[5] տարբեր կանանցից, և որոշ որդիներից պաշտոններ են զբաղեցրել և զբաղեցնում պետությունում։ Նրա որդիներիներից․
Արքայադուստր Մունիրա Բինթ Աբդուլազիզ Ալ Ջիլուվից․
- Արքայազն Խալիդ (1949), բանակի ֆելդմարշալ և երկրի ռազմական գործիչ, պաշտպանության և ավիացիայի նախարարի օգնական և ռազմական հարցերով գլխավոր տեսուչ (2001-2011), պաշտպանության նախարարի տեղակալ (2011-2013) [6],
- Արքայազն Ֆահդ (1950), Տաբուկ նահանգի նահանգապետ (1987 թվականից մինչև այսօր)[7],
- Արքայազն Ֆեյսալ (1951), Սուլթան բին Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հիմնադրամի գլխավոր քարտուղար[8],
- Արքայազն Թուրք (1959-2012), մշակույթի և տեղեկատվության փոխնախարար (2011-2012), մահացել է սրտի կաթվածից[9],
Հիզիրանից․
- Արքայազն Բանդար (1949), ԱՄՆ-ում երկրի դեսպան (1983-2005), ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար (2005-2015) և ընդհանուր հետախուզության ծառայության գլխավոր տնօրեն (2012-2014)[10], Աբդալլահ թագավորի հատուկ դեսպանորդ (2014-2015)։
Արքայադուստր Սիտա բինտ Ջուադ Ալ Դամերից․
- Արքայազն Սալման (1976), ԱԱԽ գլխավոր քարտուղարի օգնական (2008-2013), Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ (2013-2014)[11]։
Արքայադուստր Հոտի բինտ Աբդալլահ Ալ Շեյխից․
- Արքայազն Բադր (1980), Էլ Ջաուֆայի էմիր (փետրվար-դեկտեմբեր 2018), Մեքքայի փոխնահանգապետ (2018 թվականի դեկտեմբերից մինչև այսօր)։
Մրցանակներ խմբագրել
- Սաուդյան Արաբիայի պարգևներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | Լիտերներ | |
---|---|---|---|---|
Սաուդյան Արաբիա | 1973 | Աբդել Ազիզ իբն Սաուդի թագավորի առաջին դասի շքանշան |
- Օտարերկրյա պետությունների պարգևներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | Լիտերներ | |
---|---|---|---|---|
Եգիպտոս | — | Նեղոսի շղթայի ասպետ | ||
Քուվեյթ | — | Քուվեյթի առաջին դասի շքանշանի ասպետ | ||
Մարոկկո | — | Մուհամադի երկրորդ դասի շքանշանի ասպետ | ||
Նիգեր | — | Նիգերի ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
Սիրիա | — | Օմեյադների առաջին դասի շքանշանի ասպետ | ||
Սուդան | — | Պատվո շքանշանակիր | ||
Չինաստանի Հանրապետություն | — | Բարեգործական ամպերի շքանշանի հատուկ դասի մեծ ժապավենի ասպետ | ||
Տոգո | — | Մոնո շքանշանի գրանդ սպա | ||
Իսպանիա | հունիսի 15 1966 | Քաղաքացիական արժանիքների շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
Չադ | 1972 | Չադի ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
Սենեգալ | 1972 | Առյուծ շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
Ֆրանսիա | 1973 | «Վաստակի համար» Ազգային շքանշանի գրանդ սպա | ||
Վենեսուելա | 1975 | Առաջին դասի Ազատարար շքանշանի ասպետ | ||
Իսպանիա | հունիսի 15 1981 | Կաթոլիկ Իզաբելլա շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
Իտալիա | հուլիսի 19 1997 | «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
Իսպանիա | հունիս 6 2008 | Կարլոս III շքանշանի Մեծ խաչի ասպետ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ «Crown Prince Sultan Ibn Abdul-Aziz al Saud»։ The Daily Telegraph (London)։ 2011-10-23։ Վերցված է 2011-10-25
- ↑ «Prince Sultan bin Abdel Aziz of Saudi Arabia Dies»։ The New York Times (New York)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2012-08-29
- ↑ «Sultan bin Abdulaziz Al Saud»։ Datarabia։ Վերցված է 2012-08-10
- ↑ «Saudi deputy defence minister Prince Khalid Bin Sultan replaced»։ Gulf News։ Reuters։ 2013-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-24-ին։ Վերցված է 2013-04-20
- ↑ «Sultan opens Prince Fahd bin Sultan University in Tabuk»։ Saudi Gazette։ 2008-10-08։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-30-ին։ Վերցված է 2012-04-30
- ↑ «Sultan bin Abdulaziz al Saud Foundation sponsors Arab Creativity Award Ceremony»։ AMEINFO։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-29-ին։ Վերցված է 2020-02-22
- ↑ «Prince Turki bin Sultan dead»։ Saudi Gazette (Riyadh)։ 2012-12-25։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-03-ին։ Վերցված է 2013-11-21
- ↑ «His Royal Highness Prince Bandar bin Sultan»։ Royal Embassy of Saudi Arabia, Washington DC։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2012-07-21
- ↑ «Son of former Saudi crown prince named deputy defence minister»։ Reuters։ 2013-08-06։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-11-ին։ Վերցված է 2013-08-07