Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ

Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ (արաբ․՝ فهد بن عبد العزيز بن عبد الرحمن آل سعود‎‎, 1921[1], 1923 կամ 1920, Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա - օգոստոսի 1, 2005(2005-08-01)[2][3][4][…], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), 1982-2005 թվականներին Սաուդյան Արաբիայի հինգերորդ թագավորը և «Երկու սրբավայրերի պահապանը» 1986 թվականի հոկտեմբերի 27-ից։

Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ
 
Կրթություն՝ Արքայազների դպրոց
Մասնագիտություն՝ միապետ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1921[1], 1923 կամ 1920
Ծննդավայր Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Վախճանի օր օգոստոսի 1, 2005(2005-08-01)[2][3][4][…]
Վախճանի վայր Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Թաղված Al Oud cemetery և Ալ-Ռիադ
Դինաստիա սաուդցիներ
Քաղաքացիություն  Սաուդյան Արաբիա
Հայր Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ
Մայր Հասա բինթ Ահմեդ աս-Սուդայրի
Ամուսին Al Jawhara bint Ibrahim Al Ibrahim?
Զավակներ Sultan bin Fahd?, Abdul Aziz bin Fahad?, Mohammad Bin Fahd?, Faisal bin Fahd? և Saud bin Fahd Al Saud?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ֆահդը Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի 37 որդիներից 8-րդն է, «Սուդայրիի յոթնակ»-ի ավագ անդամը։

Ծնվել է 1921 թվականի մարտի 6-ին։

Ֆահդը ուներ 6 կրտսեր եղբայր և 4 քույր։ Նրա եղբայրներն էին․ արքայազն Սուլթանը (1930-2011), արքայազն Աբդուրրահման (1931-2017), արքայազն Նաիֆը (1933-2012), արքայազն Թուրքը (1934-2016), թագավոր Սալմանը (ծնված. 1935) և արքայազն Ահմեդը (1942) իսկ քույրերը։ արքայադուստր Լուլուվախը (մահ․ 2008), արքայադուստր Լաթիֆան, արքայադուստր Ալ-Ջավհարա (մահ․ 2019) և արքայադուստր Ջավահիրը (մահ․ 2015)։

Ստացել է կրոնական և աշխարհիկ կրթություն։

1953 թվականին գահակալած իր խորթ եղբորը՝ Սաուդ թագավորին, նշանակվել է երկրում առաջին անգամ հիմնադրված լուսավորության նախարար։ 1962 թվականից՝ ներքին գործերի նախարար։ 1967 թվականից՝ երկրորդ փոխվարչապետ։

1975 թվականի մարտին Ֆեյսալի թագավորի սպանությունից հետո հայտարարվել է թագաժառանգ և վարչապետի առաջին տեղակալ։ Արդեն նույն թվականի ապրիլի 3-ին նրա եղբայր թագավոր Խալիդը հրամանագիր ստորագրեց ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում իր լիազորությունները նրան հանձնելու մասին՝ սեփական ծանր հիվանդության պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Ֆահդը փաստացի գլխավորել է երկիրը։

1982 թվականի հունիսի 13-ին եղբոր մահից հետո ժառանգել է գահը։

1984 թվականին արժանացել է Ֆեյսալ թագավորի Միջազգային մրցանակին։

1986 թվականի հոկտեմբերի 27-ին հրաժարվել է «Նորին Մեծություն» տիտղոսից՝ ընդունելով «Երկու սրբությունների պահապան» տիտղոսը։

1995 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ծավալուն կաթվածից հետո հիմնականում երկրի կառավարումը հանձնել է իր արյունակից եղբորը՝ արքայազն Աբդալլային։

2003 թվականի հունիսի 25-ին այցով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպում է ունեցել հայտնի իրավաբան, հրապարակախոս Սեմյոն Եվգենևիչ Դրոբոտի հետ[7]։

Ֆահդի մահից հետո 2005 թվականի օգոստոսի 1-ին գահը ժառանգել է նրա եղբայրը՝ արքայազն Աբդալլահը։

Ֆահդ թագավորը պատմության մեջ է մտել նրանով, որ 1992 թվականին ընդունել Է թագավորության հիմնական օրենքը, որը կոչվում է Սաուդյան Արաբիայի կառավարման հիմնական նիզամ։ Նրա օրոք երկիրը վերածվել է նավթի գլխավոր արտադրողներից մեկը և տարածաշրջանի ու իսլամական աշխարհի խոշոր առաջատար տերություն[8]։

Նրա որդին՝ արքայազն Մուհամմեդ իբն Ֆահդը, 1985-2013 թվականներին զբաղեցրել Էշ-Շարքիա նահանգի նահանգապետի պաշտոնը։

Ընտանիք խմբագրել

Ունեցել է 6 որդի և 4 դուստր․ առաջին կնոջ՝ արքայադուստր Անուդ Բինթ Աբդելազիզ Բինթ Մուսադի որդիները

  • արքայազն Ֆեյսալը (1945-1999), մահացել է ինֆարկտից պետական նախարարի պաշտոնում, որը զբաղեցրել է 1977 թվականից,
  • արքայազն Սաուդ (1950), 1985-2005 թվականներին՝ երկրի հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ,
  • արքայազն Սուլթան (1951), 1999-2011 թվականներին երիտասարդության բարեկեցության հիմնադրամի և երկրի օլիմպիական կոմիտեի ղեկավար
  • արքայազն Խալիդ (1958), բարերար։

Երկրորդ կնոջ՝ արքայադուստր Ջավզա բինտ Աբդալլահ բինտ Աբդուլ Ռահմանորդի որդին

  • արքայազն Մուհամեդ (1950), 1985-2013 թվականներին արևելյան նահանգի նահանգապետ։

Չորրորդ կնոջ՝ արքայադուստր Ջավարա Ալ-Իբրահիմի որդին

  • արքայազն Աբդուլ-Ազիզ (1973) սիրելի որդի և նախարար առանց պորտֆելի մինչև 2011 թվական։ Ենթադրվում էր, որ սպանվել է 2017 թվականի նոյեմբերին, սակայն ավելի ուշ այդ լուրը սուտ է եղել[9]։

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://referenceworks.brillonline.com/entries/encyclopaedia-of-islam-3/fahd-b-abd-al-aziz-COM_40450
  2. 2,0 2,1 2,2 http://news.yahoo.com/news?tmpl=story&u=/ap/20050801/ap_on_re_mi_ea/obit_fahd
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Real Decreto 1525/1977, de 31 de mayo, por el que se concede el Collar de la Orden del Mérito Civil a Su Alteza Real Fahd Ben Abdul Aziz Al Saud, Príncipe Heredero de la Arabia Saudita. (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 1977. — ISSN 0212-033X
  6. https://api.parliament.uk/historic-hansard/written-answers/1989/mar/14/british-honours-and-orders-of-chivalry
  7. «King Fahd bin Abdul Aziz | Jewish Virtual Library». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. «Скончался король Фахд».
  9. Amid Khashoggi outrage, Saudi prince rumoured killed re-emerges