Սուբռահմանյան Չանդրասեկհար
Սուբռահմանյան Չանդրասեկհար (/ˌtʃʌndrəˈʃeɪkɑr/ անգլ.՝ Subrahmanyan Chandrasekhar, թամիլերեն՝ சுப்பிரமணியன் சந்திரசேகர், հոկտեմբերի 19, 1910[1][2][3][…], Լահոր, Բրիտանական Հնդկաստան - օգոստոսի 21, 1995[1][2][3][…], Չիկագո), ամերիկյան ֆիզիկոս և աստղաֆիզիկոս։ Ազգությամբ հնդիկ, Չանդրասեկհարա Վենկատա Ռամանի՝ ֆիզիկայի նոբելյան մրցանակակրի զարմիկը։
Ավարտել է Մադրասի համալսարանը (1930)։ 1933 թ. փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Քեմբրիջի համալսարանում, որտեղ և աշխատել է մինչև 1936 թ.։ 1936 թ. տեղափոխվել է ԱՄՆ (1953 թ. ընդունել է ամերիկյան հպատակություն) և 1937 թվականից աշխատել Ցերքի աստղադիտարանում ու դասավանդել Չիկագոյի համալսարանում (1942 թվականից՝ պրոֆեսոր)։ Լոնդոնի թագավորական ընկերության (1944), Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։
ԱշխատանքներըԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են աստղերի կառուցվածքին, մթնոլորտին ու դրանց դինամիկային, մաթեմատիկական ֆիզիկային։ Զարգացրել է սպիտակ թզուկների տեսությունը, որը կանխատեսում է դրանց զանգվածների սահմանի գոյությունը և տալիս աստղի զանգվածի ու շառավղի ունիվերսալ առնչությունը, վերջինս որոշում է աստղերի էվոլյուցիայի վերջնական փուլերը։ Հետազոտել է աստղային համակարգերի դինամիկան, ճառագայթային էներգիայի փոխանցումը աստղերի հարթ-զուգահեռ մթնոլորտներում։ Դիտարկել է հիդրոդինամիկական և հիդրոմագնիսական կայունության խնդիրները հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում։
1983 թ․ Ուիլյամ Ֆաուլերի հետ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է ստացել աստղերի էվոլյուցիայի և կառուցվածքի մասին աշխատությունների համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 https://doi.org/10.1098/rsbm.1996.0006 — P. 83.
- ↑ 5,0 5,1 5,2 https://doi.org/10.1098/rsbm.1996.0006 — P. 82.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Czech National Authority Database
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://twas.org/directory/chandrasekhar-subrahmanyan
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://doi.org/10.1098/rsbm.1996.0006 — P. 81.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ The Nobel Prize in Physics 1983 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Dannie Heineman Prize for Mathematical Physics — APS.
- ↑ Chira S. D. Schmidt, Friedman, Cousteau, 8 Others Receive Honoraries at Commencement(անգլերեն) // The Harvard Crimson — (untranslated): 1979.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 668)։ |