Չանդրասեկհարա Վենկատա Ռաման

Չանդրասեկհարա Վենկատա Ռաման (թամիլերեն՝ சந்திரசேகர வெங்கடராமன், նոյեմբերի 7, 1888(1888-11-07)[1][2][3][…], Տիրուչիրապալի, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[4] - նոյեմբերի 21, 1970(1970-11-21)[1][3][5][…], Բանդալոր, Մայսուր), հնդիկ ֆիզիկոս։

Չանդրասեկհարա Վենկատա Ռաման
թամիլերեն՝ சந்திரசேகர வெங்கடராமன்
Sir CV Raman.JPG
Ծնվել էնոյեմբերի 7, 1888(1888-11-07)[1][2][3][…]
Տիրուչիրապալի, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[4]
Մահացել էնոյեմբերի 21, 1970(1970-11-21)[1][3][5][…] (82 տարեկան)
Բանդալոր, Մայսուր
Բնակության վայր(եր)Նյու Դելի
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և բյուրեղագիր
Հաստատություն(ներ)Banaras Hindu University?, Indian Institute of Science, Bengaluru? և Կալկաթայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[6], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄադրասի համալսարան, Նախագայական քոլեջ և Կալկաթայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Եղել է գիտական ղեկավարVikram Sarabhai?, G. N. Ramachandran? և S. Pancharatnam?
Ինչով է հայտնիՌամանի էֆեկտ
Պարգևներ
Ամուսին(ներ)Lokasundari Ammal?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg C. V. Raman Վիքիպահեստում

Սովորել է Մադրասի համալսարանում (1903-1907 թվականներին)։ 1907-1917 թվականին ծառայել է ֆինանսների դեպարտամենտում և միաժամանակ գիտական աշխատանք կատարել Գիտության զարգացման հնդկական ասոցիացիայի լաբորատորիաներում։ 1917-1933 թվականներին աշխատել է Կալկաթայի համալսարանում։ 1925 թվականին, ՍՍՀՄ ԳԱ հրավերով այցելել է Սովետական Միություն։ 1933 թվականից՝ Գիտության ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն, 1947 թվականից՝ Բենգալուրուի Ռամանի ԳՀԻ-ի տնօրեն։ Հնդկաստանի ԳԱ նախագահ (1934 թվականից)։

Աշխատանքները վերաբերում են ոչ գծային և պարամետրական տատանումների հետազոտմանը, օպտիկային, ձայնագիտությանը, մոլեկուլային ֆիզիկային։ 1928 թվականին, Լեոնիդ Մանդելշտամի և Գրիգորի Լանդսբերգի հետ միաժամանակ, հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Կ․ Ս․ Կրիշնանի հետ համատեղ) և մեկնաբանել այն որպես Քոմփթոնի էֆեկտի օպտիկական նմանակ (Նոբելյան մրցանակ, 1930)։ Ունի նաև բյուրեղների ֆիզիկային և ուլտրաձայնային ալիքներից լույսի դիֆրակցիայի առաջացման երևույթին վերաբերող աշխատանքներ։

Որպես կազմակերպիչ, գիտական հիմնարկների ղեկավար և մանկավարժ, Ռամանը մեծ գործ է կատարել Հնդկաստանում գիտության զարգացման համար։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1947)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1957)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։