Սորիա (իսպ.՝ Soria), քաղաք և համայնք Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Ընկած է Դուերո գետի ափին։ Զբաղեցնում է 271,77  քառակուսի կիլոմետր տարածք[3],: Բնակչության թվաքանակը՝ 38.881. այդ ցուցանիշով վերջին տեղն է զբաղեցնում Կաստիլիա և Լեոնի և նախավերջին տեղը՝ ամբողջ Իսպանիայի պրովինցիաների վարչական կենտրոնների ցանկում (վերջինը Տերուելն է)։ Քաղաքի տնտեսության մեջ առանձնահատուկ կարևորություն ունեն գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը և զբոսաշրջությունը (զբոսաշրջիկներին գրավում է Սորիայում պահպանված պատմա-մշակութային հարուստ ժառանգությունը, մասնավորապես՝ ռոմանական ոճով կառուցված մեծաթիվ եկեղեցիներն ու այլ շինությունները)։ Սորիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանն է արժանացել և ընդգրկվել մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում՝ որպես միջերկրածովյան սննդակարգի պահպանության լավ օրինակ[4]։ Հիմնադրվել է հին հռոմեացիների տիրապետության ժամանակներում, կելտական Նումանսիա բերդից ոչ հեռու (ի դեպ, այդ բերդի անունն է կրում տեղի ֆուտբոլային թիմը, որը հանդես է գալիս Լա Լիգայում՝ լինելով Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնությունում ընդգրկված ամենափոքր բնակավայրի թիմը)։

Բնակավայր
իսպ.՝ Soria[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես271,8 կմ²
ԲԾՄ1063±1 մետր
Բնակչություն39 450 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ975
Փոստային դասիչ42001–42005
Ավտոմոբիլային կոդSO
Սորիա (Իսպանիա)##
Սորիա (Իսպանիա)

Ժողովրդագրություն Խմբագրել

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística (Spanje)|INE; 1857-2011: volkstellingen

Կլիմա Խմբագրել

Սորիային բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb): Քաղաքի բարձր դիրքի պատճառով (ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1.065 մետր է) ձմեռներն այստեղ իսպանական չափանիշների համեմատ սառնաշունչ են. սառնամանիքոտ օրերի տարեկան միջին թիվը 84 է, և դրանց մեծ մասը բաժին է ընկնում հունվար ամսին։ Սորիան ամենացրտաշունչ կլիմա ունեցող պրովինցիալ վարչական կենտրոնն է Իսպանիայում[5]։

Սորիա (1991–2022) 1,082 m.ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.0
(68)
23.2
(73.8)
25.7
(78.3)
28.0
(82.4)
32.7
(90.9)
37.9
(100.2)
38.7
(101.7)
38.5
(101.3)
36.4
(97.5)
30.6
(87.1)
25.0
(77)
20.5
(68.9)
38.7
(101.7)
Միջին բարձր °C (°F) 8.2
(46.8)
9.7
(49.5)
13.2
(55.8)
15.1
(59.2)
19.5
(67.1)
24.9
(76.8)
28.8
(83.8)
28.7
(83.7)
23.6
(74.5)
17.8
(64)
11.6
(52.9)
8.9
(48)
17.5
(63.5)
Միջին օրական °C (°F) 3.6
(38.5)
4.5
(40.1)
7.3
(45.1)
9.2
(48.6)
13.1
(55.6)
17.6
(63.7)
20.7
(69.3)
20.6
(69.1)
16.5
(61.7)
11.9
(53.4)
6.9
(44.4)
4.3
(39.7)
11.3
(52.3)
Միջին ցածր °C (°F) −0.9
(30.4)
−0.8
(30.6)
1.4
(34.5)
3.3
(37.9)
6.7
(44.1)
10.3
(50.5)
12.5
(54.5)
12.6
(54.7)
9.4
(48.9)
6.1
(43)
2.3
(36.1)
−0.3
(31.5)
5.2
(41.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −14.0
(6.8)
−14.0
(6.8)
−12.8
(9)
−5.6
(21.9)
−4.0
(24.8)
0.0
(32)
1.2
(34.2)
1.0
(33.8)
−1.2
(29.8)
−4.2
(24.4)
−9.6
(14.7)
−15.0
(5)
−15
(5)
Տեղումներ մմ (դյույմ) 45.1
(1.776)
35.6
(1.402)
43.7
(1.72)
61.5
(2.421)
66.0
(2.598)
48.7
(1.917)
35.4
(1.394)
26.4
(1.039)
34.1
(1.343)
59.7
(2.35)
52.6
(2.071)
47.4
(1.866)
556.2
(21.897)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 7.7 6.3 7.8 9.2 9.4 6.3 4.0 3.3 5.4 8.1 8.5 7.4 83.4
Միջին ամսական արևային ժամ 144 164 208 218 259 298 343 319 242 194 145 132 2666
աղբյուր: Météo Climat[6][7]

Քույր քաղաքներ Խմբագրել

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Martínez Díez Gonzalo (2006)։ «El Fuero de Soria: génesis y fuentes»։ Anuario de Historia del Derecho Español (Madrid: Boletín Oficial del Estado) (76): 9–32։ ISSN 0304-4319 – via Dialnet (bibliographic database) 
  • Franz N. Mehling: Spanien. (Knaurs Kulturführer). Droemer Knaur, München 1981, ISBN 3-426-26037-9, S. 639–640.
  • Pedro de Palol, Max Hirmer: Spanien: Kunst des frühen Mittelalters vom Westgotenreich bis zum Ende der Romanik. Hirmer Verlag, München 1991, ISBN 3-7774-5730-2, S. 105.

Արտաքին հղումներ Խմբագրել