Ռոմանական ոճ
Ռոմանական ոճ, X-XII դարերում (որոշ, տեղերում նաև XIII դարում) Արևմտյան Եվրոպայում (ինչպես և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում) գերիշխող ոճ, միջնադարյան եվրոպական արվեստի զարգացման կարևորագույն փուլերից։ «Ռոմանական ոճ» տերմինը գիտության մեջ ներմուծել է ֆրանսիացի հնագետ Մ․ դը Ժերվիլը 1818 թվականին։ Ռոմանական ոճը ընկալել է վաղ քրիստոնեական արվեստի, մերովինգյան արվեստի, «կարոլինգյան վերածննդի», ինչպես և անտիկ, Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի արվեստների բազմաթիվ տարրեր։ Չնայած ֆեոդալական, մասնատվածությունից բխող տեղական դպրոցների բազմազանությանը Ռ․ ո․ հանդիսացել է միջնադարի առաջին գեղարվեստական համակարգը, որ տարածվել է մեծ մասամբ եվրոպական երկրներում։ Ռոմանական ոճի միասնականության հիմքը զարգացած ֆեոդ, հարաբերություններն էին և կաթոլիկ եկեղեցու միջազգային էությունը։ Արվեստների հիմնական հովանավորը վանքային միաբանություններն էին, կառուցողները, ձեռագրեր ընդօրինակողներն ու ծաղկողները՝ վանականները․ XI դարի վերջից միայն երևան են եկել աշխարհիկ քարգործների (շինարարներ և քանդակագործներ) շրջիկ խմբերը, այսպես կոչված «հույն վարպետները» (Graecos operarios), որոնց եղբայրակցություններում կային հունադավան հայեր և վարպետացած էին թաղերի, գմբեթների կառուցման, ինչպես և քանդակագործության մեջ։
Ռոման, կառույցները հիանալի ներդաշնակված են բնությանը։ Դրանց արտաքին տեսքը հանգիստ է, հանդիսավոր-խստաշունչ։ Այդ տպավորությունն ստեղծվել է զանգվածեղ պատերի շնորհիվ, որոնց հաստությունը ընդգծվել է պատուհանների նեղ բացվածքների և աստիճանաձև խորացող շքամուտքերի, ինչպես և աշտարակների միջոցով, որոնք ռոմանական ոճում դարձել են ճարտարապետական կոմպոզիցիայի կարևորագույն տարրերից։ Ռոմանական կառույցը պարզ ծավալների (խորանարդ, զուգահեռանիստ, պրիզմա, գլան) համակարգ է, որի ճակատային գեղազարդումներն ունեն ճարտ․ ձևեր՝ կամարակապ սյունաշար, դուրս երկարող շքամուտք, խորշերի շարք և ընդհանուր հորինվածքին ենթարկվող քանդակներ, որոնք ռիթմավորելով պատի զանգվածը, չեն խաթարում կառույցի միակուռ ամբողջությունը։ Ռոմանական ոճի տաճարները զարգացրել են վաղ քրիստոնեական (այդ թվում՝ հայկ․) ճարտարապետությունից ժառանգած բազիլիկ և կենտրոնակազմ եկեղեցիների (որոնք բազմանիստ են, օրինակ, Ֆլորենցիայի մկրտարանը, XI—XII դարեր կամ հայկական Ծռվիզի, V դար, Ագարակի, VII դար, բնօրինակով՝ քառաբսիդ-Գալլիանոյի Ս․ Հովհաննես, X դար) տիպերը։ Ռոման, բազիլիկը, եռանավ կամ հնգանավ, կարոլինգյան բնօրինակի հիման վրա ունի տրանսեպտ և դուրս երկարող աբսիդ։ Հատակագիծը նման է լատինական՝ արևմտյան թևը երկարած խաչի․ սովորաբար արևելյան հատվածում տեղադրված է դասը, որի գետնահարկում հաճախ կա վկայարան (կրիպտե)։
Ռոման, բազիլիկներին հատուկ են հետևյալ առանձնահատկությունները․ աստիճանաբար դուրս երկարող աբսիդներ, ճառագայթաձև դասավորված աբսիդներ, երկու տրանսեպտ և երկու՝ արևելյան ու արևմտյան աբսիդ, եռաբսիդ վերջավորություն՝ երկարած արևմտյան թևով, որը համարվում է հայկ․ տիպի եռաբսիդ [հայազն Սոֆրոնիոսի VI դար հիմնադրած Թեոդոս վանքի եռանավ եկեղեցու (Երուսաղեմ) օրինակով] ևն։ Տրանսեպտի և երկայնական նավերի հատման տեղում սովորաբար կանգնեցվել է երդիկ կամ աշտարակ։ Տաճարի գլխավոր մասերից յուրաքանչյուրը արտաքուստ և ներքուստ հտակ առանձնացված առանձին տարածական բջիջ է։ Միմյանցից բավական հեռու, թաղակիր կամարների, նավերը միմյանցից անջատող կամարաշարերի հա֊մաչափ, ռիթմիկ հերթագայումը աստվածային աշխարհաշինության անխախտության զգացողություն է առաջացրել։ Այդ տպավորությունը ուժեղացվել է թաղերով (առավելաբար գլանային, խաչային), որոնք ռոմանական ոճում փոխարինել են փայտե հարթ ծածկերին։ Եթե վաղ շրջանի Ռոմանական ոճում գերիշխող է եղել որմնանկարչությունը, ապա XI դարի վերջին — XII դարի սկզբին, երբ թաղերն ու պատերն ավելի բարդ տեսք են ստացել, առաջատար է դարձել շքամուտքը, հաճախ նաև ամբողջ ճակատային պատը, ինտերիերում՝ խոյակները գարդարող մոնումենտալ ռելիեֆը։ Հասուն շրջանի ռոմանական ոճում հարթաքանդակին փոխարինել է ավելի ուռուցիկ, լուսաստվերային խաղով օժտված, կարծես պատի զանգվածից աճած քանդակը։ Ռոմանական ոճի դարաշրջանում ծաղկել է նաե պատկերների խոշոր չափերով և մոնումենտալ կոմպոզիցիաներով գրքային մանրանկարչությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը (ձուլում, դրվագում, ոսկրի քանդակազարդում, ոստայնանկություն, արծնապատում, գորգագործություն, ոսկերչություն)։
Ռոման, գեղանկարչության և քանդակագործության մեջ կենտրոնական տեղ են գրավել աստծու անսահման հուժկու հզորության պատկերացումները («ահեղ դատաստան» են)։ Իփստ համաչափ կոմպոզիցիաներում գերիշխող է Քրիստոսի պատկերը։ Ռ․ ո-ին բնորոշ են իրական համաչափությունների բազմաթիվ շեղումները (գլուխները անհամաչափ մեծ են, մարմինները պատկերված են վերացական սխեմաներով են)։ Ռոման․ արվեստի բոլոր տեսակներում կարևորագույն դեր են խաղացել երկրաչափական կամ բուսական ու կենդանական մոտիվներից կազմված զարդանախշերը։ Ֆրանսիայի ճարտարապետության մեջ, ուր ռոմանական ոճի նախնական ձևերը ի հայտ են եկել արդեն X դարի վերջին, առավել տարածում են գտել միջին նավի գլանային, կողայինների խաչային թաղերով եռանավ բազիլիկները, ինչպես և դասով, ճառագայթաձև կապելլաներով շրջանց սրահով այսպես կոչված ուխտագնացության եկեղեցիները (Թուլուզի Սեն-Սեռնեն եկեղեցին, մոտ 1080— XII դար)։
Ֆրանս, ռոման, ճարտարապետությունը աչքի է ընկնում տեղական դպրոցների ծայր աստիճան բազմազանությամբ, հորինվածքների յուրահատուկ մոնումենտալության է ձգտել բուրգունդյան դպրոցը (Կլյունիի, այսպես կոչված, 3-րդ եկեղեցին, 1088—XII դ․), քանդակային հարդարանքի հարստությամբ՝ Պուատուի դպրոցը (Պուատիեի Նոտր Դամ եկեղեցին, XII դար)․ Պրովանսում եկեղեցիների բնորոշ առանձնահատկությունը ճոխ քանդակազարդված գլխ․ շքամուտքն է (Առլի Սեն Տրոֆիմ եկեղեցի, VIII—XV դարեր)։ Խստաշունչ հարդարանքով նորմանդական եկեղեցիները շատ բանով նախապատրաստել են գոթական (Կանի Լա Տրինիտե եկեղեցին, 1059—66)։ Աշխարհիկ ճարտարապետության մեջ կազմավորվել է դոնժոնով դղյակ-ամրոցի տիպը։ Ֆրանսիայի ռոման, կերպարվեստի բարձունքներից են բուրգունդյան և լանգեդոկյան եկեղեցիների բարավորների քանդակագործությունը (Վեզլեում, Օտենում, Մուասսակում), բազմաթիվ որմնանկարաշարերը, մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի (այդ թվում՝ Լիմոժի արծնը) հուշարձանները։
Գերմանիայի ռոման, ճարտ․ մեջ աչքի են ընկել սաքսոնական դպրոցը (արևմտյան և արևելյան երկու դասերով (խոր), երբեմն 2 տրանսեպտով եկեղեցիներ (Հիլդեսհայմի Սանկտ-Միխաելսկիրխե, 1001-ից հետո —1033)), իսկ հասուն շրջանում՝ մերձհռենոսյան քաղաքների (XI—XIII դարերում կառուցվել են վեհաշուք տաճարներ՝ Շպեյերում, Մայնցում, Վորմսում) եկեղեց․ ճարտ-ը։ Գերմանական ռոմանական ոճին բնորոշ կայսերական իշխանության մեծարման գաղափարները վառ արտահայտվել են կայսերական պալատների շինարարությունում։ X դ․ 2-րդ կեսին — XI դ․ 1-ին կեսին ծաղկել է գերմանական գրքային մանրանկարչությունը (կարևորագույն կենտրոններն էին Ռեյխենաուի և Թրիրի աբբայությունները), ինչպես և ձուլման արվեստը (Հիլդեսհայմի տաճարի բրոնզյա դուռը)։ Գերմանական հասուն շրջանի ռոմանական ոճում տարածում է գտել քարի և արհեստական մարմարի քանդակագործությունը։
Իտալիայում ռոմանական ոճի տարրերը ամենից վաղ սկզբնավորվել են Լոմբարդիայի դպրոցում, ուր արդեն IX—X դարերին կազմավորվել է այսպես կոչված առաջին ռոմանական ոճի (պատերի կանոնավոր շարվածք, քարե ծածկեր ևն)։ Իտալական ռոմանական ոճին տիպական է ճարտարապետության քաղաքային բնույթը, անտիկ և արաբական (Հարավային Իտալիայում և Սիցիլիայում) ազդեցությունները։ Գերմանական և ֆրանսիական ռոմանական ոճերին սերտորեն կապված է Տոսկանայի ճարտարապետությունը (Պիզայի տաճարային համալիրը), ուր ծնունդ է առել ընդելուզման ոճը։ Պրոաոոենեսանսի զարգացումով ռոմանական ոճի Իտալիայում առանձնահատուկ բնույթ է ստացել։
Ռոման, դարաշրջանում Իսպանիայում լայն թափ է ստացել դղյակ-ամրոցների և քաղաքային ամրությունների շինարարությունը (օրինակ, Ավիլայում), եկեղեց․ ճարտարապետությունը հաճախ ընդօրինակել է ֆրանսիական «ուխտագնացության եկեղեցիների» նախատիպերը (Սալամանկայի տաճարը), քանդակագործությունը գոթիկայի բարդ կերպարային համակարգերի նախօրինակներ է տվել։ Իսպանիայում (հիմնականում Կատալոնիայում) պահպանվել են բազմաթիվ ռոման, որմնանկարներ։
Ռոմանական ոճը զարգացել է նաև Անգլիայում, Սկանդինավյան երկրներում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում։ Եվրոպայի սահմաններից դուրս, XII—XIII դարերում ռոմանական ոճի օջախներ էին Պաղեստինում և Սիրիայում (Կրակ դը Շևալիե դղյակը, XII—XIII դարեր) խաչակիրների կառուցած դղյակները։ XII —XIII դարերի ռոմանական ոճն աստիճանաբար դուրս է մղվել գոթական ոճի կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |