Սոլ Կրիպկե (անգլ.՝ Saul Aaron Kripke, նոյեմբերի 13, 1940(1940-11-13)[1][2][3], Bay Shore, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փիլիսոփա և տրամաբան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Նյու Յորքի քաղաքային համալսարանի բարձրագույն դպրոցի և համալսարանական կենտրոնի վաստակավոր պրոֆեսոր։ Փիլիսոփայության և տրամաբանության համար Ռոլֆ շոկի մրցանակի դափնեկիրը (2001)` Կրիպկեն, ըստ հարցումներից մեկի, մտնում է վերջին 200 տարվա մեծ ներդրում ունեցած փիլիսոփաների տասնյակի մեջ։

Picto infobox auteur.png
Սոլ Կրիպկե
Kripke.JPG
Ծնվել էնոյեմբերի 13, 1940(1940-11-13)[1][2][3] (80 տարեկան) Bay Shore, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Նյու Յորք
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Ռոքֆելլերի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1962)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Եղել է գիտական ղեկավարScott Weinstein?[5] և Mark Johnston?[5]
Ազդվել էԼյուդվիգ Վիտգենշթայն, Willard Van Orman Quine?, Ալֆրեդ Տարսկի, Հիլարի Ուայթհոլ Փաթնամ, Մայքլ Դամմիթ, Դեյվիդ Հյում, Գոտլոբ Ֆրեգե, Ալան Թյուրինգ, Haskell Curry? և Clarence Irving Lewis?
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ, Rolf Schock Prize in Logic and Philosophy? և Ֆուլբրայթի ծրագիր
ՄայրDorothy K. Kripke?
ՈւսուցիչWillard Van Orman Quine?[5]
Saul Kripke Վիքիպահեստում

Հիմնական աշխատանքները մաթեմատիկական տրամաբանության, լեզվի փիլիսոփայության, մաթեմատիկայի փիլիսոփայության, մետաֆիզիկայի, իմացաբանության, բազմությունների տեսության վերաբերյալ են։

Վաղ աշխատանքներում զգալի ներդրում է ունեցել մոդալ տրամաբանության զարգացման գործում։ Հետագա աշխատանքները ունեցել են խորը ազդեցություն վերլուծական փիլիսոփայության վրա, առավել կարևոր ներդրում է համարվում մետաֆիզիկական մոդալիզմի նկարագրությունը, որը ներառում է հնարավոր աշխարհների գոյության գաղափարը, քանի որ այն բացատրվում է մի համակարգում, որը հայտնի է որպես Կրիպկեի իմաստաբանություն։ Մեկ այլ կարևոր ձեռքբերում է ցույց տալ, որ կան անհրաժեշտ ապոստերիորիտ ճշմարտություններ, ինչպիսիք է օրինակ այն, որ ջուրը H2O-ն է։ Նա նաև նպաստել է Վիտգենշթայնի փիլիսոփայության ուսումնասիրության ստեղծմանը. բնօրինակ մեկնաբանությունը հայտնի է դարձել «Կրիպտենշտեյն» անունով։ Կրիպկեի առավել հայտնի աշխատանքը է «Անվանում և անհրաժեշտություն» (1980) մենագրությունն է։

ԿենսագրությունԽմբագրել

Սոլ Կրիպկեն Մայեր Կրիպկեի երեք երեխաներից ավագն է (1914-2014)։ Նրա հայրը «Բեթ Էլ» սինագոգում (միակ պահպանողական եկեղեցին Նեբրասկայի Օմահայում[6]) որպես ռաբբի է աշխատել։ Հոր ընտանիքը ԱՄՆ է գաղթել Լիտվայից։ Մայրը գրքեր է գրել հրեա երեխաների համար։

Մանկուց Սոլը հրաշամանուկ է համարվել. վեց տարեկան հասակում ինքնուրույն սովորել է եբրայերեն, ինը տարեկանում կարդացել Շեքսպիրի բոլոր շարադրությունները, մինչև տարրական դպրոցը տասնչորս տարեկանում ավարտելը ուսումնասիրել է Դեկարտի փիլիսոփայությունը և զբաղվել բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելով[7]։ Մոդալ տրամաբանությամբ առաջին գիտական հոդվածները նա գրել է դեռ դպրոցական տարիքում։ Բարձրագույն դպրոցը ավարտելուց հետո 1958 թվականին ընդունվել է Հարվարդի համալսարան, որը ավարտել է մաթեմատիկայի summa cum laude բակալավրի աստիճանով։ Արդեն իր ուսման երկրորդ տարում վարել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տրամաբանության դասընթացներ։ 20-րդ դարի գիտնականի համար կարող է թվալ, բայց իրականում բակալավրը Կրիպկեի միակ ակադեմիական աստիճանն է. նա որևէ այլ ակադեմիական աստիճան չի ստացել։

1962 թվականին համալսարանն ավարտելուց հետո ստացել է դրամաշնորհ Ֆուլբրայթի ծրագրով։ 1963 թվականին ընդգրկվել է Հարվարդի կրթաթոշակառուների ընկերությունում։ Այնուհետև մի քանի տարի դասավանդել է Հարվարդում, 1967 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարան, 1977 թվականին՝ Փրինսթոնի համալսարան։ 1988 թվականին Հարվարդում արժանացել է Բերմանի մրցանակին հումանիտար գիտություններում ունեցած զգալի ավանդի համար։ 2002 թվականից դասավանդում է Մանհեթենի Նյու Յորքի քաղաքային համալսարանի բարձրագույն դպրոցում և համալսարանական կենտրոնում, իսկ 2003 թվականին ստացել է վաստակավոր պրոֆեսորի կոչում։

Հարկ է նշել, որ Կրիպկեն ինքը գրեթե չի գրում հոդվածներ. փոխարենը նա ուսումնասիրում է որոշակի թեմա, ապա հարմար հանրային միջոցառման՝ սեմինարի կամ դասախոսության ժամանակ խոսում է իր եզրակացությունների մասին։ Հաճախ լսարանի հետ նա վարում է սոկրատական ​​երկխոսություն, և այնուհետև զրույցը վերծանվում է, և մի շարք փոփոխություններ կատարելուց հետո Սոլ Կրիպկեն հաստատում է արդյունքը։ Արդյունքում նրա աշխատանքների մեծ մասը չհրապարակված են, դրանք գոյություն ունեն միայն աուդիո ձայնագրությունների կամ անձամբ ուսանողների կողմից ձեռագիր գրվածքի տեսքով։ Ինքը՝ փիլիսոփան, իր սովորությունը բացատրում է այսպես. «Ես ուղղակի ատում եմ նստելն ու գրելը, դա ինձ բավական էր դպրոցում և դրան գումարած իմ ձեռագիրը զզվելի է»[7]։

ԱշխատանքներԽմբագրել

Կրիպկեի մոդլեները, մոդալ տրամաբանությամբ համակարգերի համար

Հիմնական աշխատանքներ`

  • Կրիպկեի իմաստաբանությունը գերժամանակակից տրամաբանության համար շարադրվում է մի քանի էսսեների մեջ, որոնց վրա Կրիպկեն սկսել է աշխատել դեռ վաղ տարիքում,
  • 1970 թվականի «Անվանում և անհրաժեշտություն» դասախոսությունների շարքը, որոնք ընթերցվել են Փրինսթոնի համալսարանում (հրատարակվել են 1972 և 1980 թվականներին) մեծ ազդեցություն են ունեցել լեզվի փիլիսոփայության հետագա զարգացման վրա,
  • Վիտգենշթայնի փիլիսոփայության մեկնաբանումը,
  • ճշմարտության տեսությունը։

Նա նաև նպաստել է բազմությունների տեսության առաջընթացին, առաջարկելով և հիմնավորելով աքսիոմատիկ բազմությունների տեսության մի եղանակը, որը հայտնի է որպես Կրիպկե Պլատեկի տեսություն։

Մոդալ տրամաբանությունԽմբագրել

Կրիպկեի առաջին երկու աշխատանքները «A Completeness Theorem in Modal Logic»-ը և «Semantical Considerations on Modal Logic»-ն են (գրել է դպրոցում), որոնք մոդալ տրամաբանության վերաբերյալ են։ Մոդալ ընտանիքում ամենատարածված տրամաբանությունը ստեղծվել է թույլ K տրամաբանությունից, որն այսպես է կոչվել Կրիպկեի անունով` այս ոլորտում իր ներդրման համար։

«Անվանում և անհրաժեշտություն»Խմբագրել

«Անվանում և անհրաժեշտություն» գրքում (անգլ.՝ Naming and Necessity, 1971) Կրիպկեն քննադատել է սեփական անունների նկարագրական տեսությունները, ուսումնասիրելով Ֆրեգեի, Ռասելի, Վիտգենշթայնի, Սերլի և մի շարք այլ փիլիսոփաների նկարագրական տեսությունների տարբեր եղանակներ։ Ըստ նկարագրական տեսությունների, կամ անունների նշանակությունները հոմանիշ են նկարագրություններին, կամ տրված անունների նշանակությունը որոշվում է անունների ասոցիացիայի կամ նկարարությունների կլաստեռների հետ, որոնք յուրահատուկ կերպով կատարվում են որոշակի օբյեկտի կողմից։ Կրիպկեն հերքել է այս երկու տեսակետն էլ։ Նա բերել է տարբեր օրինակներ, որոնք միտված են բացահայտել նկարագրության ոչ ադեկվատ լինելը, ինչպես այն ֆակտորների թեորիաները, որոնք նկարագրում են անունների նշանակությունը։ Որպես այլընտրանք, Կրիպկեն նկարագրել է պատճառահետևանքային տեսությունը, ըստ որի անունն արտաբերելու միջոցով մենք նշում ենք առարկան՝ օբյեկտի հետ պատճառահետևանքային կապի շնորհիվ, որը տեղի է ունենում խոսողի միջոցով։ Նա ցույց է տվել, որ տրված անունները, ի տարբերություն շատ գրությունների, համարվում են «կոշտ» բնութագրիչներ (դեսիգնատներ)։ Տրված անունը ցույց է տալիս, որ նշված օբյեկտը ամեն հնարավոր աշխարհում գոյություն ունի, մինչդեռ նկարագրությունները ցույց են տալիս տարբեր օբյեկտների` տարբեր հնարավոր աշխարհներում։ Օրինակ, «Նիքսոն» անունը մատնանշում է նույն անձը բոլոր հնարավոր աշխարհներում, որոնցում Նիքսոնը գոյություն ունի, սակայն «մարդը, ով հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները 1968 թվականին» նկարագրությունը կարող է մատնանշել Նիքսոնին, Համֆրիին կամ մեկ ուրիշին տարբեր հնարավոր աշխարհներում։ Բացի այդ, Կրիպկեն ուշադրություն է դարձրել ապոստերիորիտ անհրաժեշտ-փաստերի վրա. դրանք փաստեր են, որոնք, անկասկած, ճշմարտություն են, բայց այնպիսին են, որ դրանք կարող են հայտնի լինել միայն էմպիրիկ հետազոտությունների միջոցով։ Վերջապես, Կրիպկեն ձևակերպել է փաստարկ` նյութապաշտության նկատմամբ ինքնության փիլիսոփայության գիտակցության դեմ. սա այն տեսանկյունից, որ ամեն մտավոր փաստ նույնական է որոշ ֆիզիկական փաստի հետ։ Կրիպկեն կարծում է, որ այս տեսակետում համոզվելու միակ միջոցը տվյալ հավասարումը նախորդի միջոցով (ապոստերիորի) մեկնաբանելն է։ Նմանատիպ արգումենտները առաջ է քաշել Դևիդ Չալմերսոմը։ Կրիպկեն 1973 թվականին Օքսֆորդում դասախոսություն է կարդացել է նաև Ջոն Լոկի փիլիսոփայության վերաբերյալ։ «Ռեֆերենցիա և գոյություն» վերնագիրը շատ առումներով կապվում է նախորդ` «Անվանում և անհրաժեշտություն» գրքի և դրա անվան հետ, համարում են նաև նախորդ գրքի շարադրված գաղափարների շարունակությունը և հետաքրքիր նյութ են տրամադրում հավասարումների և խնդիրներում հաճախ թույլ տրվող ընկալողական սխալների վերաբերյալ։

Սոլ Կրիպկեի կենտրոնԽմբագրել

Սոլ Կրիպկեի աշխատանքը պահպանելու և հանրահռչակ դարձնելու համար ստեղծվել է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի հետազոտական ​​քոլեջի «Սոլ Կրիպկե» կենտրոնը, որը իրականացնում է թեմատիկ միջոցառումներ և ստեղծում թվային արխիվ` չհրապարակված գրառումների և դասախոսությունների նշումների, ինչպես նաև Կրիպկեի նամակագրությունների (1950-ական թվականներից սկսած) հիման վրա։

Կրոնական հայացքներԽմբագրել

Կրիպկեն ուղղափառ հրեա է և կարծում է, որ հավատն օգնում է նրան փիլիսոփայական աշխատանքներում։ Անդրեաս Սաուստատի հետ հարցազրույցում հարցին, թե ինչպես են կրոնական հայացքներն ազդել նրա փիլիսոփայության վրա, նա ասել Է.

«Ես չունեմ այն նախապաշարմունքները, որոնք այսօր շատերն ունեն։ Ես չեմ հավատում աշխարհի նկատմամաբ նատուրալիստական տեսակետին։ Իմ մտածողությունը չի հիմնվում նախապաշարմունքների կամ ինչ-որ աշխարհայացքի վրա, և ես չեմ հավատում նյութապաշտությանը»[8]։

ԸնտանիքԽմբագրել

Կինը անգլիացի Մարգարեթ Գիլբերտն է (ծնվել է 1942 թվականին)` փիլիսոփա և պատմաբան Մարտին Գիլբերտի քույրը։

Համայնքներ և մրցանակներԽմբագրել

  • Fulbright Scholar (1962–1963)
  • Society of Fellows, Harvard University (1963–1966).
  • Стипендия Гуггенхайма (1968, 1977)[9].
  • Doctor of Humane Letters, honorary degree, University of Nebraska, 1977.
  • Fellow, American Academy of Arts and Sciences (1978–).
  • Corresponding Fellow, British Academy (1985–).
  • Howard Behrman Award, Princeton University, 1988.
  • Fellow, Academia Scientiarum et Artium Europaea (1993–).
  • Doctor of Humane Letters, honorary degree, Johns Hopkins University, 1997.
  • Doctor of Humane Letters, honorary degree, University of Haifa, Israel, 1998.
  • Fellow, Norwegian Academy of Sciences (2000–).
  • Schock Prize in Logic and Philosophy, Swedish Academy of Sciences, 2001.
  • Doctor of Humane Letters, honorary degree, University of Pennsylvania, 2005.
  • Fellow, American Philosophical Society (2005–).

ԳրություններԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • Naming and Necessity. Cambridge, Mass.: Harvard University Press. ISBN 0-674-59845-8 1970 and reprints 1972.
  • Wittgenstein on Rules and Private Language: an Elementary Exposition. Cambridge, Mass.: Harvard University Press, 1982. ISBN 0-674-95401-7.
  • Philosophical Troubles. Collected Papers Vol. 1. New York: Oxford University Press, 2011. ISBN 9780199730155
  • Reference and Existence – The John Locke Lectures. New York: Oxford University Press, 2013. ISBN 9780199928385

Հոդվածներ և թեզերԽմբագրել

  • 1959. «A Completeness Theorem in Modal Logic», Journal of Symbolic Logic 24(1):1-14.
  • 1959. «Distinguished Constituents» (abstract), The Journal of Symbolic Logic, 24(4):323.
  • 1959. «Semantical Analysis of Modal Logic» (abstract), The Journal of Symbolic Logic, 24(4):323-324.
  • 1959. «The Problem of Entailment» (abstract), The Journal of Symbolic Logic, 24(4):324.
  • 1962. "‘Flexible’ Predicates of Formal Number Theory, " Proceedings of the American Mathematical Society, 13(4):647-650.
  • 1962. «The Undecidability of Monadic Modal Quantification Theory», Zeitschrift für Mathematische Logik und Grundlagen der Mathematik 8:113-116
  • 1963. «Semantical Considerations on Modal Logic», Acta Philosophica Fennica 16:83-94
  • 1963. «Semantical Analysis of Modal Logic I: Normal Modal Propositional Calculi», Zeitschrift für Mathematische Logik und Grundlagen der Mathematik 9:67-96
  • 1964. «Transfinite Recursions on Admissible Ordinals, I» (abstract), The Journal of Symbolic Logic, Vol. 29, No. 3, p. 162.
  • 1964. «Transfinite Recursions on Admissible Ordinals, II» (abstract), The Journal of Symbolic Logic, Vol. 29, No. 3, p. 162.
  • 1964. «Admissible Ordinals and the Analytic Hierarchy» (abstract), The Journal of Symbolic Logic, Vol. 29, No. 3, p. 162.
  • 1965. «Semantical Analysis of Intuitionistic Logic I», In Formal Systems and Recursive Functions, edited by M. Dummett and J. N. Crossley. Amsterdam: North-Holland Publishing Co.
  • 1965. «Semantical Analysis of Modal Logic II: Non-Normal Modal Propositional Calculi», In The Theory of Models, edited by J. W. Addison, L. Henkin and A. Tarski. Amsterdam: North-Holland Publishing Co.
  • 1967. Research Announcement: «Deduction-preserving ‘Recursive Isomorphisms’ between Theories» (with Marian Boykan Pour-El), Bulletin of the American Mathematical Society, 73:145-148.
  • 1967. "An Extension of a Theorem of Gaifman-Hales-Solovay, " Fundamenta Mathematicae, Vol. 61, pp. 29–32.
  • 1967. "Transfinite Recursion, Constructible Sets, and Analogues of Cardinals, " Summaries of Talks Prepared in Connection with the Summer Institute on Axiomatic Set Theory, American Mathematical Society, U.C.L.A., pp. IV-0-1 — IV-0-12.
  • 1967. "On the Application of Boolean-Valued Models to Solutions of Problems in Boolean Algebra, " in Summaries of Talks Prepared in Connection with the Summer Institute on Axiomatic Set Theory, American Mathematical Society, U.C.L.A. (1967), pp. IV-T-1 through IV-T-7.
  • 1967. «Deduction-preserving ‘Recursive Isomorphisms’ between Theories» (with Marian Boykan Pour-El), Fundamenta Mathematicae 61:141-163.
  • 1971. «Identity and Necessity», In Identity and Individuation, edited by M. K. Munitz. New York: New York University Press.
  • 1972 (1980). «Naming and Necessity», In Semantics of Natural Language, edited by D. Davidson and G. Harman. Dordrecht; Boston: Reidel. Sets out the causal theory of reference.
  • 1975. «Outline of a Theory of Truth», Journal of Philosophy 72:690-716. Sets his theory of truth (against Alfred Tarski), where an object language can contain its own truth predicate.
  • 1976. «Is There a Problem about Substitutional Quantification?», In Truth and Meaning: Essays in Semantics, edited by Gareth Evans and John McDowell. Oxford: Oxford University Press.
  • 1976. «A Theory of Truth I. Preliminary Report», abstract, Journal of Symbolic Logic, Vol. 41, No. 2, pp. 556.
  • 1976. «A Theory of Truth II. Preliminary Report», abstract, Journal of Symbolic Logic, Vol. 41, No. 2, pp. 556–557.
  • 1977. «Speaker’s Reference and Semantic Reference», Midwest Studies in Philosophy 2:255-276.
  • 1979. «A Puzzle about Belief», In Meaning and Use, edited by A. Margalit. Dordrecht and Boston: Reidel.
  • 1982. «Nonstandard Models of Peano Arithmetic» (with S. Kochen), in Logic and Algorithmics: International Symposium Held in Honor of Ernst Specker, H. Lauchli (ed.), University of Geneva: 277—295.
  • 1986. «A Problem in the Theory of Reference: the Linguistic Division of Labor and the Social Character of Naming», Philosophy and Culture (Proceedings of the XVIIth World Congress of Philosophy), Montreal, Editions Montmorency: 241—247.
  • 1992. «Summary: Individual Concepts: Their Logic, Philosophy, and Some of Their Uses.» Proceedings and Addresses of the American Philosophical Association 66: 70-73
  • 2005. «Russell’s Notion of Scope», Mind 114:1005-1037
  • 2008. «Frege’s Theory of Sense and Reference: Some Exegetical Notes», Theoria 74:181-218
  • 2009. «Presupposition and Anaphora: Remarks on the formulation of the projection problem», Linguistic Inquiry 40(3):367-386.
  • 2009. «The Collapse of the Hilbert Program» (Abstract) Bulletin of Symbolic Logic 15(2):229-231.
  • 2011. "The First Person," Philosophical Troubles. Collected Papers Vol. I, Oxford University Press. Видеозаписи, на материале которых основана статья, доступны здесь.
  • 2011. "Two Paradoxes of Knowledge," Philosophical Troubles. Collected Papers Vol. I, Oxford University Press.
  • 2011. "Nozick on Knowledge," Philosophical Troubles. Collected Papers Vol. I, Oxford University Press.
  • 2011. "A Puzzle about Time and Thought," Philosophical Troubles. Collected Papers Vol. I, Oxford University Press.
  • 2011. "Vacuous Names and Fictional Entities," Philosophical Troubles. Collected Papers Vol. I, Oxford University Press.
  • 2011. "Unrestricted Exportation and Some Morals for the Philosophy of Language," Philosophical Troubles. Collected Papers Vol. I, Oxford University Press. Подкаст, на материале которого основана статья, доступен здесь.
  • 2013. "The Church-Turing 'Thesis' as a Special Corollary of Gödel's Completeness Theorem," in Computability: Turing, Gödel, Church, and Beyond, Copeland, B. J., Posy, C., and Shagrir, O. (eds), Cambridge, Mass., MIT Press.

Չհրապարակված ձեռագրեր և դասախոսություններԽմբագրել

  • 1963. «History and Idealism: the Theory of R. G. Collingwood».
  • 1973. John Locke Lectures: «Reference and Existence». (Transcript available in the Philosophy Library, Oxford University)
  • 1975. «Three Lectures on Truth». Princeton University. Discussed here.
  • 197-. «On The Completeness and Decidability of Intuitionistic Propositional Logic».
  • 1978. «Time and Identity». Курс, прочитанный в Принстонском университете в 1978 году. Текст лекций не был опубликован, но в обращении находятся несколько его «самиздатовских» версий. Некоторые из идей, изложенных в этих лекциях, обсуждаются Тедом Сайдером в его книге Four-Dimensionalism: An Ontology of Persistence and Time.
  • 19- «Non-Standard Models and Godel’s Theorem: A Model-Theoretic Proof of Godel’s Theorem». Summary by Hilary Putnam.
  • 1984. «Lessons on Functionalism and Automata». (Delivered at the International Wittgenstein Symposium, 1984. Transcribed by Roderick Chisholm.
  • 198-. «A Proof of Gamma.»
  • 198-. «A Note on Zabludowski’s Critique of Goodman’s Theory of Projection».
  • 1986. «Rigid Designation and the Contingent A Priori: The Meter Stick Revisited» (Notre Dame, 1986).
  • 1988/89. «Seminars on Truth». Three-semester seminar at Princeton in 1988-89, only the first two semesters have been transcribed by Jim Cain. See here.
  • 19- «Semantical Analysis of Intuitionistic Logic II. Undecidability of the Monadic Fragment» (Undated manuscript).
  • 19- «Semantical Analysis of Intuitionistic Logic III» (Undated manuscript).
  • 1989. «No Fool’s Red? Some Considerations on the Primary/Secondary Quality Distinction»(includes comments by David Velleman). University of Michigan, 1989.
  • 1992. Whitehead Lectures: «Logicism, Wittgenstein, and De Re Beliefs about Natural Numbers». Delivered at Harvard University, 1992.
  • 1992. «Individual Concepts: Their Logic, Philosophy, and Some of Their Uses». Transcribed by Stephen Webb.
  • 1996. «The Ordered Pair: A Philosophical Paradigm Revisited».
  • 1996. «Elementary Recursion Theory and its Applications to Formal Systems.» Transcribed by Mario Gomez Torrente and John Barker. Index available here.
  • 1999. «The Road to Gödel». (Read at Haifa University, Israel, 1999. Several transcripts exist.
  • 2006. «From Church’s Thesis to the First Order Algorithm Theorem», Tel Aviv University, June 13, 2006. Video available here and abstract available here.
  • 2007. «Roundtable on Externalism» (Hilary Putnam, Tyler Burge, Saul Kripke, and Michael Devitt). University College Dublin, Ireland. Podcast available here.
  • 2007. «The Collapse of the Hilbert Program». Indiana University, Presidential Lecture. Video available here.
  • 2008. «Mathematical Incompleteness Results in Peano Arithmetic, a Revisionist View of the Early History».

Հարցազրույցներ և հոդվածներ Կրիպկեի մասին մամուլումԽմբագրել

Ռուսերեն լեզվովԽմբագրել

  • Крипке С. А. 1) Теорема полноты в модальной логике; 2) Неразрешимость одноместного модального исчисления предикатов; 3) Семантический анализ модальной логики, ч. 1—2 // Фейс Р. Модальная логика. М., 1974. С. 223—323.
  • Крипке С. Семантическое рассмотрение модальной логики // Семантика модальных и интенсиональных логик. М., 1981.
  • Крипке С. Тождество и необходимость // Новое в зарубежной лингвистике. Вып. XIII. М., 1982.
  • Крипке С. Загадка контекстов мнения // Новое в зарубежной лингвистике. Вып. XVIII. М., 1986.
  • Крипке С. А. Витгенштейн о правилах и индивидуальном языке / Перевод В. Руднева // Логос. — 1999. — № 1. — С. 151—185.
  • Крипке С. А. Витгенштейн о правилах и индивидуальном языке / Пер. В. А. Ладова, В. А. Суровцева. Под общ. ред. В. А. Суровцева. — Томск: Изд-во Том. ун-та, 2005. — 152 с. — (Библиотека аналитической философии). ISBN 5-7511-1906-1
  • Крипке С. Витгенштейн о правилах и индивидуальном языке / Перевод В. А. Ладова, В. А. Суровцева / Под общей редакцией В. А. Суровцева. — М.: «Канон+» РООИ «Реабилитация», 2010. — 256 с.

Միջնակարգ գրականությունԽմբագրել

  • Consuelo Preti (2002), On Kripke. Wadsworth. ISBN 0-534-58366-0
  • Christopher Hughes (2004), Kripke : Names, Necessity, and Identity. ISBN 0-19-824107-0.
  • G.W. Fitch (2005), Saul Kripke. ISBN 0-7735-2885-7.
  • Martin Kusch (2006), A sceptical Guide to Meaning and Rules. Defending Kripke’s Wittgenstein. Acumben: Publishing Limited.
  • Arif Ahmed (2007), Saul Kripke. New York, NY; London: Continuum. ISBN 0-8264-9262-2.
  • Дорофеев Г. Схема Крипке и тезис Черча в интуиционистском анализе // Третья всесоюзная конференция по математической логике. Новосибирск, 1974.
  • Бессонов А. В. Теория истины Крипке // Известия СО АН СССР.Серия общественных наук.1977. Вып.1.№ 1.С.134-138.
  • Хлебалин А. В. Проблема основания и условия решения парадокса Крипке // Философия: история и современность.2004-2005. Сб. науч.тр. Новосибирск-Омск, 2005. С.3-13.
  • Сериков А. Е. Бейкер и Хакер против Крипке: об актуальности старой дискуссии // Вестник Самарской гуманитарной академии. Серия «Философия. Филология», 2010, № 1(7). С.100-122.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/323543/Saul-Kripke
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
  6. Rabbi Myer Kripke, Early Buffett Friend and Investor, Dies at 100
  7. 7,0 7,1 Charles McGrath (2006-01-28)։ «Philosopher, 65, Lectures Not About 'What Am I?' but 'What Is I?'»։ The New York Times։ Վերցված է 2017-05-26 
  8. Andreas Saugstad (2001-02-25)։ «Saul Kripke, Genius Logician»։ David Boles, Blogs։ Վերցված է 2017-05-26 
  9. «Saul Kripke»։ John Simon Guggenheim Foundation (անգլերեն)։ gf.org։ Վերցված է 2019-04-15