Սըր Մայքլ Անթոնի Ըրդլի Դամմիթ (հունիսի 27, 1925(1925-06-27)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 27, 2011(2011-12-27)[4][1][2][…], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ անգլիացի փիլիսոփա, ով բնութագրվել է, որպես «վերջին դարի անգլիացի ամենակարևոր փիլիսոփաներից և ռասսայական հանդուրժողականության և հավասարության առաջատար քարոզիչ[6]»: Մինչև 1992 թվականը նա աշխատել է Օքսֆորդի համալսարանում, որպես տրամաբանության պրոֆեսոր: Կատարել է իր սեփական ներդրումները մաթեմատիկայի փիլիսոփայության, տրամաբանության, լեզվի և մետաֆիզիկայի ոլորտներում:

Picto infobox auteur.png
Մայքլ Դամմիթ
Michael Dummett September 2004.jpg
Ծնվել էհունիսի 27, 1925(1925-06-27)[1][2][3][…] Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 27, 2011(2011-12-27)[4][1][2][…] (86 տարեկան) Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[5]
Ալմա մատերՔրայսթ Չյորչ, Ուինչեսթեր քոլեջ և Sandroyd School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Եղել է գիտական ղեկավարChristopher Peacocke?
ՊարգևներRolf Schock Prize in Logic and Philosophy?, Lakatos Award?, Բրիտանական ակադեմիայի անդամ և Աքվինաս մեդալ
Ամուսին(ներ)Ann Dummett? և Ann Dummett?
Երեխա(ներ)Chris Dummett?[2], Andy Dummett?[2], Suzie Dummett?[2], Tessa Dummett?[2] և Paul Dummett?[2]
ՀայրGeorge Herbert Dummett?[2]
ՄայրMabel Iris Eardley-Wilmot?[2]
ԱշակերտներEva Picardi?

Կրթություն և ծառայությունԽմբագրել

Մայքլ Դամմիթը վաճառական ընտանիքի զավակ է: Սովորել է Սանդրոյդի դպրոցում, հետագայում դժվարությամբ ձեռք բերելով կրթաթոշակ կրթությունը շարունակել է Քրայսթ Չերչ քոլեջում: 1943 թվականին նա մեկնում է ծառայության Արքայական հրետանային զորամասում: Նա նաև պարգևատրվում է կրթաթոշակով, որպեսզի գիտական աշխատանքներով զբաղվի Բոլոր հոգիների քոլեջում (Օքսֆորդ)[7] :

Դամմիթը նաև Վինչեսթերի համալսարանի առաջին գիտնականներից էր:

Ակադեմիական կարիերաԽմբագրել

1979 թվականին Դամմիթը դառնում է տրամաբանության պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում: Իր` Օքսֆորդում անցկացրած աշխատանքային տարիների ընթացքում, նա նաև դասեր է անցկացնում Բիրմինգհեմի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), Սթենֆորդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում և Հարվարդի համալսարանում: 1995 թվականին Մայքլ Դամմիթը ստանում է Ռալֆ Շոկի մրցանակ[8], իսկ 1999 թվականին` Ասպետի կոչում: 2010 թվականին նրան շնորհվում է Լոներ մրցանակ` վերլուծական փիլիսոփայության մեջ իր ունեցած կարևորագույն ստեղծագործության համար[9]:

Օքսֆորդում նա ղեկավարել է շատ փիլիսոփաների գիտական աշխատանքներ, որոնց թվում են Փիթեր Քարթերսը, Ադրիան Մորը, Իվան Ռամֆիթը և Քրիսփին Ռայթը:

Փիլիսոփայական աշխատություններԽմբագրել

Նրա աշխատանքը գերմանացի փիլիսոփա Ֆրեգեի գործերի մասին դրական արձագանք ստացավ: 1973 թվականին գրված նրա առաջին գիրքը` «Ֆրեգե. Լեզվի փիլիսոփայություն», որը Դամմիթը գրել է երկար տարիների ընթացքում. հիմա համարվում է դասական գործ: Գիրքը մեծ ազդեցություն է ունեցել մի շարք բրիտանացի փիլիսոփաների վրա:

Նա իր 1963 թվականին գրված գիտական հոդվածում[10] Դամմիթը հանրայնացնում է պատմական փիլիսոփայական այն վեճը, որը տեղի էր ունեցել ռեալիստական և ոչ-ռեալիստական այնպիսի դպրոցների միջև, ինչպիսին էին` իդեալիզմը, նոմինալիզմը, իռեալիզմը և այլն: Նա բնութագրել է այս բոլոր վերջին դիրքորոշումները, որպես հակառեալիստական և վիճարկել է, որ ռեալիզմի և հակառեալիզմի միջև հիմնական անհամաձայնությունը ճշմարտության բնույթի շուրջ էր: Դամիթը ռեալիզմը լավագույնս հասկանում էր իմաստաբանական տեսանկյունից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/8981654/Professor-Sir-Michael-Dummett.html
  5. https://www.ae-info.org/ae/User/Dummett_Michael
  6. «Obituary for Professor Sir Michael Dummett»։ London: Telegraph։ դեկտեմբերի 28, 2011։ Վերցված է դեկտեմբերի 29, 2011 
  7. Կաղապար:Cite ODNB
  8. philosophy.su.se
  9. Lauener Prize for an Outstanding Oeuvre in Analytical Philosophy
  10. Originally a lecture to the Philosophical Society at Oxford in 1963, the paper was first published in 1978 in his book Truth and Other Enigmas. See Truth and Other Enigmas, p. ix.