Սնեյք (անգլ.՝ Snake River), գետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում, Կոլումբիա գետի խոշորագույն վտակը։ Նրա երկարությունը 1735 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 278 450 կմ²[3]։

Սնեյք
Բնութագիր
Երկարություն1735 կմ
Ավազանի մակերես278 450 կմ²
Ջրի ծախս1550 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԵլոուսթոուն
Գետաբերանի տեղակայումԿոլումբիա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերOwyhee River?, Malheur River?, Powder River?, Heart River?, Boise River?, Salmon River?, Clearwater River?, Raft River?, Palouse River?, Bruneau River?, Grande Ronde River?, Gros Ventre River?, Payette River?, Salmon Falls Creek?, Burnt River?, Greys River?, Lewis River?, Malad River?, Portneuf River?, Salt River?, Tucannon River?[1], Weiser River?, Henrys Fork?, Hoback River?, Bannock Creek?, Blackfoot River?, Goose Creek?, Sailor Creek?, Succor Creek?, Willow Creek?, Imnaha River?, Birch Creek?[1], Anaconda Creek?[1], Shovel Creek?[1], Bear Creek?[1], Couse Creek?[1], Tenmile Creek?[1], Asotin Creek?[1], Dry Creek?[1] և Alpowa Creek?[1]
Երկիր Վայոմինգ
ԵրկրամասՎաշինգտոն, Այդահո, Օրեգոն և Վայոմինգ
ՋրահավաքSnake River Basin?

Սկիզբ է առնում Վայոմինգ նահանգի արևմտյան մասից, Ելոուսթոուն ազգային պարկի տարածքից և հոսում է Սնեյք-Ռիվեր սարահարթով, Հելս կիրճով և Պալուս բլրապատ տարածքով։ Կոլումբիա գետի մեջ է թափվում Վաշինգտոն նահանգի արևելքում։ Սնեյք գետի ավազանը ընդգրկում է տարածքներ Միացյալ Նահանգների վեց նահանգներից և հիմնականում լեռներ բաժանված հարթավայրերով։ Գետի միջին ծախսը կազմում է մոտ 1550 մ³/վ[4]։

Բնիկ հնդկական բնակչությունը վերջին 11000 տարիներին ապրել է Սնեյք գետի ավազանում։ Այդ մարդկանց տնտեսական գործունեությունը հիմնված էր հիմնականում ձկնորսության վրա, որոնք գետով բարձրանում են ձվադրման համար։ Երբ Լյուիսի և Քլարկի արշավախմբերը հատեցին Ժայռոտ լեռները և մտան Սնեյք գետի հովիտ, գերակշռող էթնիկական խմբերը նե-պերսե և շոշոններ հնդիկներն էին։ Եվրոպացիների հետ շփումից, որոնցից հնդկացիները որդեգրեցին ձի պահելը, մեծապես փոխեցին տեղի բնակչության կյանքը նույնիսկ հետազոտողներից և թանկարժեք մորթու համար այստեղ եկած որսորդներից (տրապերներից) առաջ։ 19-րդ դարի կեսերին, Սնեյք գետի մեծ մասի երկայնքով, անցնում է Օրեգոնի վերաբնակեցման ուղին՝ տանելով ավելի արևմուտք՝ դեպի Խաղաղ օվկիանոսի ափ։ Սնեյք գետի ավազանը ակտիվորեն բնակեցվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գետի երկայնքով կառուցվեցին երկաթուղիներ, զարգացավ նավագնացությունն ու հանքարդյունաբերությունը։ XIX դարի 90-ականներից Սնեյքի արագ հոսանքն օգտագործվել է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Գետի վրա 15 ամբարտակների կառուցումը նպաստել է նավագնացության բարելավմանը և հարակից գյուղատնտեսական հողերի ոռոգմանը։

Հոսք խմբագրել

 
 

Սնեյք գետը սկիզբ է առնում Վայոմինգ նահանգի արևմուտքից, Յելոուսթոուն ազգային պարկի տարածքում, երեք փոքրիկ գետերի միախառնումից, այնուհետև հոսում է դեպի արևմուտք և հարավ՝ հոսելով Ջեքսոն լիճ։ Ակունքի բարձրությունը ծովի մակարդակից 2.721 մ բարձրության վրա է։ Առաջին 80 կմ-ի ընթացքում գետը հոսում է Ջեքսոն Հոլի հովտով` կտրելով տեղանքը Տիտոն լեռնաշղթայի և ամերիկյան մայրցամաքային ջրբաժանի միջև։ Այնուհետ գետը շրջվում է հյուսիս-արևելք և անցնում ձորով, որը կտրում է Սնեյք-Ռիվեր լեռնաշղթան։ այստեղ այն նախ ստանում է վտակներ, ինչպիսիք են Հոբեկը և Գրեյսը, նախքան Պալիսեյդս ջրամբարը մտնելը, որտեղ Սնեյքը ընդունում է Սոլթ վտակը։
Սնեյք գետը անցնելով Սնեյք -Ռիվեր սարահարթը, որը լայն ֆիզիկաաշխարհագրական շրջան է՝ Այդահոյի հարավում, ժայռոտ լեռների երկայնքով[5][6][7][8]։ Ռեքսբուրգ քաղաքից հարավ-արևմուտք Սնեյքը ստանում է զգալի մեծ աջափնյա Հենրիս Ֆորկ վտակը և հետո կտրուկ շրջվելով դեպի հարավ՝ հոսում է Այդահո Ֆոլս քաղաքի մոտով և անցնում Ամերիկան Ֆոլս ջրամբարով, որտեղ ստանում է ձախափնյա Պորտնյոֆ վտակը։ Հետո գետը հոսում է արևմտյան ուղղությամբ, անցնում Հելլզի կիրճով, որտեղ գտնվում է Շոշոնի ջրվեժը, որը նախկինում համարվում էր սաղմոնի միգրացիաների վերին սահմանը[5][9][10]։ Թուին ֆոլս քաղաքի մոտ Սնեյքը հասնում է իր ամենահարավային կետին, որից հետո գետը հոսում է դեպի հյուսիսարևմուտք[5][6][8]։

Սնեյք գետը հոսում է Այդահոյի մայրաքաղաք Բոյսե քաղաքից 48 կմ հարավ, որից հետո շուտով թեքվում է հյուսիս, հենց այն վերևում, որտեղ ստանում է այնպիսի վտակներ, ինչպիսիք են Օվայհին և Բոյսեն։ Նույն տեղից՝ 320 կմ երկարությամբ, գետը կազմում է սահման Այդահո և Օրեգոն նահանգների միջև։ Սահմանն անցնում է Հելլսի կիրճով, որը կտրում է Սալմոն Ռիվեր և Բլու լեռները։ Հելս կիրճի ճանապարհի կեսին Սնեյք գետը աջ կողմից ստանում է իր ամենամեծ վտակը՝ Սաղմոն գետը, որից հետո կազմում է Այդահո-Վաշինգտոն սահմանի մի փոքր հատված։ Այստեղ գետը ստանում է Քլիրոութեր աջ վտակը, որի գետաբերանի մոտ գտնվում է Լյուիսթոն քաղաքը։ Կիրճից դուրս գալուց հետո գետը հոսում է Վաշինգտոն նահանգի արևելքում գտնվող Պալուս բլուրներով։ Սնեյքը միանում է Կոլումբիա գետին, Ուալուլայի ջրամբարում՝ Կոլումբիայի գետաբերանից 523 կմ հեռավորության վրա[5][8]։

Ավազան խմբագրել

 
Սնեյք գետի ավազանը

ԱՄՆ գետերից Սնեյքը իր երկարությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը[11]։ Գետի ավազանի մակերեսը կազմում է 280 000 կմ² և մեծությամբ 10-րդն է Հյուսիսային Ամերիկայի բոլոր գետերի մեջ և ընդգրկում է 6 նահանգների՝ Վայոմինգ, Այդահո, Նևադա, Յուտա, Օրեգոն և Վաշինգտոն մասերը։ Ավազանի մեծ մասը գտնվում է Այդահոյում՝ արևելքից Ժայռոտ լեռների և արևմուտքում Կոլումբիական սարավանդի միջև։ Սնեյք գետի ավազանը կազմում է ամբողջ Կոլումբիա գետի ավազանի մակերեսի մոտ 41% -ը։ Գետի ծախսը գետաբերանի մոտ կազմում է այդ նույն վայրում Կոլումբի գետի ծախսի 31 %-ը[12]։ Բացի այդ, երկու գետերի միախառնման ժամանակ Սնեյքի երկարությունը (1735 կմ) գերազանցում է Կոլումբիայի երկարությանը (1493 մ), իսկ Սնեյքի ավազանի մակերեսը մոտավորապես 4% -ով մեծ է Կոլումբիայի ավազանից՝ Սնեյքի խառնումից վեր[13]։

Գետի ջրհավաք ավազանի մեծ մասը բնութագրվում է չոր և նույնիսկ անապատային կլիմայով, որը սովորաբար ունենում է տարեկան 300 մմ-ից պակաս տեղումներ։ Այնուամենայնիվ, տեղումները մեծապես տատանվում են տեղից տեղ և ժամանակ առ ժամանակ։ Այսպիսով, Թվին Ֆոլս քաղաքում (քաղաք Այդահո), անձրևի տեսքով տեղացող տարեկան տեղումները կազմում են ընդամենը 235 մմ, իսկ ձյան տեսքով՝ 330 մմ[14]։ Ժայռոտ լեռներում՝ Ջեքսոն Հոլի վերին հովտում, տեղումները կազմում են ընդամենը 760 մմ, իսկ ձյան տեսքով՝ ավելի քան 6400 մմ[15]։ Ավազանի մեծ մասը ներկայացված է լայն չորային դաշտերով, բլուրներով և բարձր լեռներով։ Ջրհավաք ավազանում տեղակայված են Ելոուսթոուն ու Գրանդ Թիթոն ազգային պարկերը և Հելս Կանյոն ազգային հանգստյան գոտին և մի քանի այլ պահպանվող տարածքներ։

Սնեյք գետի ստորին և միջին հոսանքներում նրա ափերի երկայնքով ձգվող գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը ոռոգվում են։ Գետի վրա կառուցվել է 15 ամբարտակ, որոնք օգտագործվում են ոռոգման, նավագնացության պայմանները բարելավելու, էլեկտրաէներգիա արտադրելու և գետի մակարդակը վերահսկելու համար։ Միևնույն ժամանակ, Հելս Կանյոնի ներքևի մասում գտնվող պատնեշների վրա կառուցված են ձկնուղիներ[16]։

Սնեյք գետի ավազանը սահմանակից է բազմաթիվ այլ ջրհավաք ավազանների, որոնց գետերն իրենց ջրերը տեղափոխում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներ, ինչպես նաև ներքին հոսքի ավազաններ։ Հարավ-արևմուտքում ավազանը սահմանակից է Հարնի ներքին հոսքի փակ ավազանին։ Հարավում սահմանակից է Հումբոլդտ գետի և Մեծ Աղի լճի ջրհավաք ավազանին (Բաեր, Ջորդան և Վեբեր գետեր), իսկ հարավ-արևելքում՝ Գրին Ռիվեր գետի ավազանում (Կոլորադոյի վտակ)։ Արևելքում Սնեյքի ջրհավաք ավազանը սահմանակից է Բիհորն գետի ավազանին (Ելոուսթոուն գետի վտակ), իսկ հյուսիսում՝ Ջեֆերսոն գետի ավազանին (Միսուրիի վերին ավազան)։ Հոսքի մնացած մասում Սնեյք գետի ավազանը սահմանակից է Կոլումբիայի մի քանի վտակների ՝ հիմնականում Սպոկան (հյուսիսում) և Ջոն Դեյ (արևմուտքում) վտակներին։ Դրանցից Քլարկ Ֆորկը և Սպոկանը թափվում են Կոլումբիայի մեջ Սնեյք գետից վերև, իսկ Ջոն Դեյը` Սնեյքից ներքև, Կոլումբիա գետի կիրճում[17]։

Սնեյք գետի ավազանում կան մի շարք լեռնաշղթաները, որոնցից ամենաբարձրը Գրանդ Տիտոն լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից բարձր է 4.199 մետր, իսկ ամենացածր կետը՝ ծովի մակարդակից 109 մ բարձրության վրա է՝ Սնեյք ու Կոլումբիա գետերի միացման տեղում[18]։

Ջրի ծախս խմբագրել

Սնեյք գետի միջին ծախսը կազմում է 1553 մ³/վրկ. ԱՄՆ երկրաբանական ծառայությունը 1963-ից 2000 թվականներն ընկած ժամանակահատվածում գետի ծախսը գրանցել է Այս-Հարբոր ամբարտակի տակ գտնվող հիդրոլոգիական դիտակայանում։ Այդ ժամանակահատվածում ջրի ամենաբարձր միջին ծախսը գրանցվել է 1997 թվականին՝ կազմելով 2384 մ³/վրկ, իսկ ամենաքիչ ծախսը՝  1992 թվականին, որը կազմել է 770 մ³/վրկ[4]։ Ամենացածր միջին օրական հոսքը գրանցվել է 1979 թվականի փետրվարի 4-ին և կազմել ընդամենը 76 մ³/վրկ։ 1965 թվականի օգոստոսի 27-ին հոսքը ժամանակավորապես բացակայում էր Սառցե Հարբոր ջրամբարի փորձարկման պատճառով։ Ամենաբարձր միջին օրական ջրի ծախսը գրանցվել է 1974 թվականի հունիսի 19-ին և կազմել է 8800 մ³/վրկ։ Քլարքսթոնի մոտ գտնվող հիդրոլոգիական կայանը գրանցել է Սնեյք գետի վրա ռեկորդային բարձր ծախս՝ 10 400 մ³/վրկ։ Առավել մեծ ծախս է գրանցվել 1894 թվականի հունիսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, որը կազմել է մոտ 11 600 մ³/վրկ։

Ջրի հոսքի չափումներ են կատարվում նաև այլ վայրերում՝ նրա ողջ հոսքի երկայնքով։ Այսպիսով, Ջեքսոն լճից վեր, Սնեյք գետի ծախսը կազմում է 25,1 մ³ / վրկ[19]։ Մինիդոկա քաղաքում, գետն ունի 222 մ³/վրկ հոսքի արագություն[20], մինչդեռ Բուլ քաղաքում ՝ ընդամենը 80 կմ ներքև, այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 139 մ³/վրկ, ինչը բացատրվում է ոռոգման համար ջրի օգտագործմամբ, ինչպես նաև ապարաշերտերում ջրի արտահոսքով[21]։ Միևնույն ժամանակ, Այդահոյի և Օրեգոնի սահմանին, Հելս կիրճի սկզբում, մի քանի խոշոր վտակների ընդունումից հետո, Սնեյքի ջրի մակարդակը բարձրանում է մինչև 503 մ³/վրկ[22]։ Հելս-Կանիոն ամբարտակի տարածքում գետի ծախսն ավելանում է մինչև 553 մ³/վրկ[23]։ Վաշինգտոն նահանգի Անատոն քաղաքում, Սնեյքի ամենամեծ վտակից՝ Սաղմոն գետից ներքև, ջրի միջին ծախսն արդեն կազմում է 979 մ³/վրկ է[24]։

Երկրաբանություն խմբագրել

 
Սնեյք գետ

Սնեյք գետը իր ծագմամբ պարտական է տեղանքի հարթ ռելիեֆի ձևերին և Բոնևիլյան ջրհեղեղին։

Բոնևիլյան ջրհեղեղը և Միզուլա լճի ջրհեղեղը գրեթե միաժամանակ են տեղի ունեցել։ Միզուլա լճի ջրհեղեղները, ըստ երկրաբանների վկայության, կրկնվել են ավելի քան 40 անգամ 15-ից 13 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում։ Դրանք առաջացել են Քլարկ-ֆոլկ գետի վրա բնական սառցե ամբարտակի ճեղքումից, որն առաջացել է սառցադաշտի առաջխաղացման արդյունքում՝ ձևավորված Միզուլա լճի վերի հոսանքում։ Պատնեշի ճեղքման հետևանքով հսկայական քանակությամբ ջուր է լցվել ներկայիս Վաշինգտոն նահանգի արևելյան մաս՝ հոսելով Սնեյք գետի ավազանի հյուսիսային ջրբաժանով՝ առաջացնելով խորը կիրճեր, որոնք հայտնի են Պալուս գետի կիրճեր անունով, որոնցից ամենամեծը, նույնպես իր ծագմամբ պարտական է Միզուլայի ջրհեղեղներին։ Միզուլայի և Բոնևիլի ջրհեղեղները նույնպես նպաստել են Կոլումբիա գետի կիրճի խորացմանն ու ընդլայնմանը, որի միջով գետը ճեղքում է Կասկադյան լեռները և շտապում ուղիղ դեպի Խաղաղ օվկիանոս[25][26]։

Բոնևիլյան ջրհեղեղն ավելի փոքր մասշտաբի է եղել, սակայն այն բերել է հսկայական քանակությամբ նստվածք, որը կուտակվելով ներկայիս Այդահոյի հարավում, ձևավորել է Սնեյք գետի միջին հոսանքը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել մոտ 14,5 հազար տարի առաջ և կապված է հսկայական Բոնևիլ լճի պատռվածքի հետ, որը ձևավորվել է Մեծ ավազանում վերջին սառցե դարաշրջանի ընթացքում, որից հետո ջուրը հոսել է Պորտնյոֆ գետից դեպի Սնեյք գետի ավազան։ Այստեղ բարձր ջրաթափանց ապարների առկայությունը հանգեցրել է Լեյք գետի ջրատար ավազանի ձևավորմանը, որն ամենամեծերից մեկն է ԱՄՆ-ում։ Բազմաթիվ գետեր, որոնք հոսում են սարահարթի հյուսիսային կողմից, անցնում են գետնի տակ՝ Սնեյք գետ հոսելու փոխարեն։ Այս գետերի խումբը և նրանց ավազանը հայտնի են «Այդահոյի կորած գետեր» անվանումով[27]։ Ջրատար շերտը, որն ընդգրկում է մոտ 26000 կմ² տարածք և ունի մինչև 400 մ շերտի հաստություն, պարունակում է մոտ 120 կմ³ ջուր[28]։ Միևնույն ժամանակ, Սնեյք գետի ավազանում «կորցրած» ջրի մեծ մասը վերադառնում է գետ՝ ջրատարի արևմտյան ծայրամասում՝ բազմաթիվ արտեզյան աղբյուրների տեսքով[7][29][30]։ Հելս կիրճը զգալիորեն ընդարձակվել է Բոնևիլյան ջրհեղեղների հետևանքով, բայց չի խորացել[31]։

Պատմություն խմբագրել

Անվանում խմբագրել

Կանադացի առաջագնաց պիոներ Դեյվիդ Թոմփսոնը, ով 1800 թվականին գետի վերին հոսանքից իջավ  դեպի գետաբերան, գետի հնդկական անվանումը գրանցեց որպես Shawpatin։ 1805 թվականի Լյուիսի և Քլարկի արշավախմբի անդամները գետն անվանեցին «Լյուիս» կամ «Լյուիս Ֆորք»՝ ի պատիվ Մերիվեզեր Լյուիսի, ով առաջինն էր արշավախմբի անդամներից, որ տեսավ գետը[32]։ Նրանք նաև նշել են, որ տեղի հնդկական ցեղերը (Շոշոնները) գետը անվանել են Ki-moo-e-nim կամ Yam-pah-pa այն խոտի անունով, որն աճում է ամենուր նրա ափերի երկայնքով[33]։ Հետագայում գետի ավազանի հետազոտողները, որոնցից շատերը նախկինում մասնակցել են Լյուիսի և Քլարկի արշավախմբին, օգտագործում են ևս մի քանի անուններ՝ «Խենթ», «Շոշոնի» (ցեղախմբի անունով) և «Սեպտին»[34]։ Ի վերջո, գետին ամրագրվեց անգլերեն «Snake» անունը, որը թարգմանաբար կոչվում է օձ։

Առաջին մարդիկ խմբագրել

 
Մարմս քարանձավը ջրհեղեղից առաջ

Մարդիկ բնակվել են Սնեյք գետի ափերին վերջին 11000 տարիների ընթացքում։ Նրա հովտի արևելյան մասում կան ապացույցներ, որոնք վկայում են այստեղ Clovis, Folsom և Plano մշակույթների առկայության մասին, որոնք թվագրվում են մոտ 10 հազար տարի առաջ։ Առաջին առևտրականներն ու հետախույզները նշել են Սնեյք գետի ավազանում տարածաշրջանային առևտրային կետերի առկայության մասին։ Հետագա հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այդ շուկաներից մի քանիսը բավականին հին են։ Այսպիսով, շուկան, որը գտնվում է ժամանակակից Ուիզեր քաղաքի տարածքում, գոյություն ուներ արդեն մոտ 4,5 հազար տարի առաջ։ Ենթադրվում է, որ Ֆրեմոնտի մշակույթը նպաստել է Շոշոնի ցեղախմբի պատմական ձևավորմանը, բայց դա հաստատապես հայտնի չէ։ Ձիերը լայն տարածում գտան տեղացի հնդկացիների շրջանում մոտ 1700 թվականին և բավականին ուժեղ ազդեցին շոշոնների և հյուսիսային պայուտների մշակույթի վրա[35][36]։ Գետի ստորին հոսանքում ՝ Վաշինգտոն նահանգում, կան մի քանի հետաքրքիր հնագիտական վայրեր։ Դրանցից ամենահայտնի և հնագույններից մեկը Մարմս քարանձավն է, որը հեղեղվել է 1968 թվականին, Հերբերտ Ուեսթի ջրամբարի ստեղծումից հետո[37]։

Սնեյք գետի ավազանի մեծ մասը բնակեցված է եղել հիմնական երկու էթնիկ խմբերով։ Նե- պերսե ցեղախմբի բնակատեղը  ձգվում էր հարավ-արևելյան Կոլումբիայի սարահարթից մինչև Հյուսիսային Օրեգոն և Արևմտյան Այդահո, իսկ շոշոնները բնակվում էին Սնեյք գետի սարահարթում ինչպես Շոշոն ջրվեժի վերևում, այնպես էլ ներքևում։ Հնդկացիների ապրելակերպը բավականին բազմազան էր։ Շոշոնի ջրվեժից ներքև ապրող հնդիկների տնտեսական ակտիվությունը հիմնված էր հիմնականում սաղմոնի ձկնորսության վրա, որոնք  հսկայական քանակությամբ լողում էին գետն ի վեր ՝ ձվադրման համար։ Սաղմոնը կյանքի ողնաշարն էր ջրվեժից ներքև գտնվող հնդկացի ցեղերի մեծ մասի համար։ Կյանքը ջրվեժից վերև զգալի տարբերվում էր։ Սնեյք գետի սարահարթը կազմում է սակավաթիվ համեմատաբար հեշտ անցումներից մեկը Ժայռոտ լեռների հիմնական լեռնաշղթայի վրայով ՝ հարյուրավոր կիլոմետրանոց հատվածով, ինչը հեշտացնում էր լեռների երկու կողմերում ապրող ցեղերի փոխհարաբերությունները։ Սա իր հերթին նպաստում էր շոշոնների տնտեսական գործունեությանը ՝ հիմնված է առևտրի վրա։

Ըստ լեգենդի՝ նե-պերսե ցեղախումբը սկզբնապես բնակվել է Սնեյքի ստորին վտակներից մեկի՝ Քլիրուոթեր գետի հովտում։ Այս գետի երկայնքով կային 26 նե-պերսեների բնակավայրեր, ևս 11-ը գտնվում էին Սնեյք գետի վրա՝ նրա գետաբերանի և Քլիրուոթեր գետի միջև։ Մի քանի գյուղ կային նաև Սալմոն, Գրանդ Ռոնդ և Տուկանոն գետերի վրա, ինչպես նաև Հիլս կիրճի ստորին հատվածում։ Այդ ժամանակներում  անցնող սաղմոնի թիվը տարեկան գնահատվում էր չորս միլիոն։ Ի տարբերություն Սնեյքի ավազանի հարավ-արևելքում ապրող շատ ցեղերի, նե-պերսերը նստակյաց էին և ապրում էին մշտական բնակավայրերում։ Նրանք առևտրային հարաբերություններ էին պահպանում Սալիշների և Կոլումբիա գետի մեջտեղում ապրող ցեղերի հետ։ Միևնույն ժամանակ, նրանք թշնամիներ էին շոշոնների և այլ ցեղերի, որոնք ապրում էին Սնեյք գետի ավազանի վերին մասում[38]։

Շոշոնները բնութագրվում են որպես քոչվոր ցեղեր, ովքեր որդեգրել են իրենց մշակույթը ավելի վաղ Բիթերրութ էթնիկ խմբից՝ գաղթած Մեծ Ավազան սարահարթից, Օվայհի գետի հովտով հյուսիս։ 18-րդ դարում Շոշոնների տարածքը տարածվում էր Սնեյք գետի սարահարթից ավելի արևելք, մինչև Միսսուրիի վերին ավազանը և ավելի հյուսիս՝ դեպի Կանադա[39]։ Ջրծաղիկի համաճարակը, որը տարածվել էր եվրոպացիների կողմից, ոչնչացրեց շոշոնների մեծ մասին, Ժայռոտ լեռներից արևելք, բայց նրանք շարունակում էին վերահսկել Սնեյք գետի ավազանը։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Շոշոների մշակույթը իրականում միաձուլվեց Հյուսիսային Պայուտի և Բաննոքի մշակույթի հետ, որոնք համապատասխանաբար գալիս էին Մեծ Ավազանից և Հիլս կիրճից։ Բաննոքիներն իրենց հետ բերեցին բիզոններ որսալու հմտությունները, ինչպես նաև եվրոպացիներից ձեռք բերած ձիերը, որոնք մեծապես փոխեցին շոշոններ կենսակերպը[40]։

Հետազոտողներ խմբագրել

 
Սնեյք գետը Ջեքսոնի մոտ, Վայոմինգ, 1871 թ.

1804-06-ի Լյուիսի և Քլարկի արշավախումբը առաջին ամերիկյան արշավախումբն էր, որն անցավ Ժայռոտ լեռները և իջավ Սնեյք և Կոլումբիա գետերով դեպի Խաղաղ օվկիանոս[41]։ Ինքը՝ Լյուիսը, հավանաբար առաջին մարդն էր, ով տեսավ Սնեյք գետի ավազանը 1805 թվականի օգոստոսի 12-ին, արշավախմբի մնացած մասնակիցներից մի քանի օր առաջ։ Շարժվելով ավելի հյուսիս՝ Լյուիսն ու Քլարկն անցան Քլիրուոթեր և Լոչսա գետերի միջով, այնուհետև իջան Սնեյք գետի ստորին հոսանքը և մտան Կոլումբիա գետը։

Հետագա արշավախմբերը սկսեցին ուսումնասիրել Սնեյք գետը և նրա հիմնական վտակները դեռևս 1806 թվականին՝ Լյուիսի և Քլարկի վերադարձից անմիջապես հետո։ Առաջին նման հետազոտողը Ջոն Օդվեյն էր, ով ուսումնասիրեց Սաղմոն գետի ստորին հոսանքը 1806 թվականին։ Ջոն Քուլթերն առաջին եվրոպացին էր, ով տեսավ Սնեյք գետի ակունքները[42]։ 1810 թվականին Էնդրյու Հենրին և մի խումբ տրապերներ (մորթիների առքուվաճառքով զբաղվող որսորդներ) բացեցին Հենրի Ֆորք վտակը, որը կոչվեց նրա անունով։ 1811 թվականին Դոնալդ Մաքենզին քայլեց Սնեյք գետի ստորին հատվածով; Հետագայում գետի ավազանի հետազոտողները՝ Օլսոն Փրայս Հանթ, Ռեմսի Քրուքս, Ֆրանցիսկո Պայել, Ջոն Գրեյ, Թիերի Գոդին և շատ ուրիշներ 1830-ականներից հետո։ Այս մարդկանցից շատերը Լյուիսի և Քլարքի արշավախմբի անդամներ էին, ովքեր վերադարձան այստեղ՝ քարտեզագրելու և ավելի մանրամասն ուսումնասիրելու որոշակի տարածք։ Տրապերները եկան հետախուզելու կուղբերով հարուստ վայրեր։ Բայց ամերիկացի տրապերներից առաջ անցան «Հուդզոնի ծոց» բրիտանական ընկերությունը, որը սկսեց կանադացի տրապերներ ուղարկել այստեղ 1819 թվականին։ Նրանց հանձնարարվել էր հնարավորինս շատ կուղբ բռնել, ինչը հանգեցրեց Սնեյք գետի ավազանում այս տեսակի գրեթե ամբողջական ոչնչացմանը։ Փաստարկը պարզ էր. «եթե կուղբերը չլինեն, ամերիկացիները այստեղ գալու պատճառ չէին ունենա»[43]։ «Հուդզոնի ծոց» ընկերության վերջնական նպատակն էր իրավունքներ ձեռք բերել Օրեգոնի ողջ տարածքի վրա, որն ընդգրկում էր ներկայիս ամերիկյան Վաշինգտոն, Օրեգոն և Այդահո նահանգների տարածքները, ինչպես նաև Մոնտանայի և Վայոմինգի որոշ մասեր[44]։ Այնուամենայնիվ այդ տարածքը միացվեց ԱՄՆ-ին։

Վերաբնակիչներ խմբագրել

19-րդ դարի կեսերին դրվեց այսպես կոչված Օրեգոնի արահետը, որի մի զգալի մասն անցնում էր Սնեյք գետով։ Արահետը հատում էր գետը ներկայիս Օրեգոն նահանգի, Օնտարիո քաղաքի մոտ, որտեղ հետագայում ստեղծվեց լաստանավային անցում։ Սնեյք գետի մեկ այլ անցում կառուցվել է հոսանքին ի վեր՝ «Երեք կղզիների խաչմերուկ» կոչվող վայրում ՝ Բոյսե գետի գետաբերանի մոտ։ Գետի այս վայրում կային երեք կղզիներ (այստեղից էլ՝ անվանումը), որոնք Սնեյքին բաժանել են  չորս ճյուղերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ մոտ 60 մ լայնություն։ Որոշ վերաբնակիչներ շրջանցում էին Սնեյքին գետի արևմտյան կողմով և հատում այն Ֆորտ Բոյսեի մոտ, Հելս կիրճում, որտեղ խոտի և ջրի առկայությունն ավելի լավ էր ապահովված։ Ավելի ուշ գետի վրա սկսել են գործել մի քանի լաստանավային անցումներ[45][46]։

Նորագույն պատմություն խմբագրել

1974 թվականի սեպտեմբերի 8-ին ամերիկացի կասկադյոր Էվել Նայվելը Skycycle X-2 հրթիռային մոտոցիկլետով փորձել է ցատկել գետի կիրճի վրայով։ Կասկադյորն անհաջող է անցել պարաշյուտի թերության պատճառով, սակայն Նայվելին ոչինչ չի եղել, միայն քիթն է ջարդվել։ 2016 թվականի սեպտեմբերին այդ թռիչքը հաջողությամբ իրականացրել է կասկադյոր Էդդի Բրաունը[47]։

Աղտոտում խմբագրել

Գյուղացիական տնտեսություններից և ագարակներից առաջացած գյուղատնտեսական հոսքերը մեծ ազդեցություն են ունեցել գետի էկոլոգիայի վրա, ողջ 20-րդ դարում։ Արդեն գետի վրա ոռոգման համար օգտագործվող առաջին ամբարտակների կառուցումից հետո, գետի երկայնքով ձգվող մի քանի մղոն լայնությամբ ձգվող շերտը վերածվեց դաշտերի կամ արոտավայրերի, և գյուղատնտեսական հոսքերը սկսեցին աղտոտել Սնեյք գետը։ Մի քանի անասնագլուխ ունեցող ֆերմաներից արտահոսքը նույնպես թափվում էր Սնեյք գետ, մինչև որ դա արգելող օրենք ընդունվեց[48]։ Պարարտանյութերը, գոմաղբը և այլ քիմիական աղտոտիչները կտրուկ մեծացնում են ֆոսֆորի, ազոտի և ֆեկալային էնտերոբակտերիաների քանակը։ Ջրի ցածր մակարդակի ժամանակ ջրի ծաղկումը բավականին տարածված է գետի հանգիստ հատվածներում, ինչը հանգեցնում է թթվածնի մակարդակի նվազմանը[49]։

Վտակներ խմբագրել

 
Կլիրուոտեր (Սնեյքի վտակը)
 
Գրանդ-Ռոնդ վտակը
 
Սաղմոն վտակը

Սնեյք գետի հիմնական վտակների ցանկը ակունքից-գետաբերան

Հետի անվանումը Երկարությունը
(կմ)
Մակերեսը
Ավազանի (կմ²)
Ակունքի բարձրությունը
Ափ
Հարթ 8 78 2217[50] աջ
Լյուիս 29 2098[51] աջ
Գրոս-Վենտր 120 1660 ձախ
Հոբեկ 89 1600 1797[52] ձախ
Գրեյս 105 2100 1719[53] ձախ
Սոլթ 135 2300 1714[54] ձախ
Հենրիս-Ֆրոկ 180 8320 1469[55] աջ
Պորտնյոֆ 154 3440 1328[56] ձախ
Ռաֆտ 174 3900 1280[57] ձախ
Սաղմոն-Ֆոլս-Կրիկ 195 5447 879[58] ձախ
Մալադ 19 7800 810[59] աջ
Բրունո 246 8560 749[60] ձախ
Բոյսե 121 11 000 666[61] աջ
Օվայհի 450 28 620 666[62] ձախ
Մալուր 266 12 000 650[63] աջ
Փեյեթ 133 8400 648[64] աջ
Վեզեր 166 4300 աջ
Բյորնթ 158 2823 632[65] ձախ
Սաղմոն 684 36 260 280[66] աջ
Գրանդ-Ռոնդ 293 10 697 250[67] ձախ
Քլիրուոթեր 120 24 980 225[68] աջ
Տուկանոն 110 1300 165[69] ձախ
Պալուս 269 8555 165[70] աջ
 
Սնեյք գետը թեքվում է Հիլս կիրճով: Հեռվում՝ հորիզոնում, Օքսբոու ամբարտակն է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 National Hydrography Dataset — 2000.
  2. «National Hydrography Dataset high-resolution flowline data». U.S. Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Boundary Descriptions and Names of Regions, Subregions, Accounting Units and Cataloging Units». U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  4. 4,0 4,1 «Snake River below Ice Harbor Dam, WA» (PDF). National Water Information System. United States Geological Survey. 1963-2000. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Snake River Tributary Basins». Idaho Water Resources Research Institute at Idaho Falls. University of Idaho, Idaho Falls. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  6. 6,0 6,1 «Upper Snake Province Assessment» (PDF). Northwest Watershed Council. 2004 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  7. 7,0 7,1 «Eastern Snake River Plain Surface and Ground Water Interaction». Idaho Water Resources Research Institute at Idaho Falls. University of Idaho, Idaho Falls. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  8. 8,0 8,1 8,2 United States Geological Survey. «United States Geological Survey Topographic Maps». TopoQuest. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Shoshone Falls». South Central Idaho Virtual Tour. College of Southern Idaho. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Shoshone Falls». Berkeley GeoImages Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Kammerer, J.C. (1990-05). «Largest Rivers in the United States». U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «USGS Gage #12472800 on the Columbia River below Priest Rapids Dam, WA (Water-Data Report 2009)» (PDF). National Water Information System. United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Boundary Descriptions and Names of Regions, Subregions, Accounting Units and Cataloging Units». U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «Twin Falls, Idaho Period of Record Monthly Climate Summary». Western Regional Climate Center. 1980 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  15. «Snake River, Wyoming Period of Record Monthly Climate Summary». Western Regional Climate Center. 1905 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  16. «Fish passage at dams». Columbia River History. Northwest Power and Conservation Council. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  17. «Commission for Environmental Cooperation (CEC)». Cartography by CEC, Atlas of Canada, National Atlas, Instituto Nacional de Estadística y Geografía. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «Национальный парк Гранд-Титон в штате Вайоминг США». paikea.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: Text "Grand Teton National Park - Paikea.Ru" ignored (օգնություն)
  19. «USGS Gage #13010065 on the Snake River above Jackson Lake at Flagg Ranch, WY (Water-Data Report 2009)» (PDF). National Water Information System. United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  20. «USGS Gage #13081500 on the Snake River near Minidoka, ID (Water-Data Report 2009)» (PDF). National Water Information System. United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  21. «USGS Gage #13094000 on the Snake River near Buhl, ID (Water-Data Report 2009)» (PDF). National Water Information System. United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  22. «USGS Gage #13269000 on the Snake River near Weiser, ID (Water-Data Report 2009)» (PDF). National Water Information System. United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  23. «USGS Gage #13290454 on the Snake River at Hells Canyon Dam, Idaho-Oregon state line (Water-Data Report 2009)» (PDF). National Water Information System. United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  24. «USGS Gage #13290454 on the Snake River near Anatone, WA (Water-Data Report 2009)» (PDF). National Water Information System. United States Geological Survey. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  25. «About the Floods». Ice Age Floods Institute. 2008 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  26. «Channeled Scablands: Overview». Department of Geography and Geology. University of Wisconsin. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  27. «Idaho's treasure; the Eastern Snake River Plain Aquifer» (PDF). State of Idaho Oversight Monitor. Idaho Department of Environmental Quality. 2005-05. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  28. Smith, Richard P. (2004). «Geologic Setting of the Snake River Plain Aquifer and Vadose Zone» (PDF). Vadose Zone Journal. GeoScienceWorld. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  29. «Upper Snake River Basin». National Water Quality Assessment Program. USGS Idaho Water Science Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  30. «Snake River Plain Regional Aquifer System». Ground Water Atlas of the United States: Idaho, Oregon, Washington. United States Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  31. «Geology of Hells Canyon». U.S. Forest Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  32. Gulick, Bill Snake River country. — Caxton Press, 1971. — ISBN 0-87004-215-7
  33. Hunger, Bill Hiking Wyoming: 110 of the State's Best Hiking Adventures. — 2. — Globe Pequot[en], 2008. — С. 234. — ISBN 0-7627-3420-5
  34. Կաղապար:GNIS
  35. Meatte, Daniel S. (1990). «The Fremont Culture». The Prehistory of the Western Snake River Basin. Digital Atlas of Idaho. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  36. Meatte, Daniel S. (1990). «The Midvale Complex». Prehistory of the Western Snake River Basin. Digital Atlas of Idaho. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  37. ««Marmes Rockshelter». www.historylink.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)» HistoryLink.
  38. Ruby, Robert H.; Brown, John Arthur A guide to the Indian tribes of the Pacific Northwest. — University of Oklahoma Press[en], 1992. — С. 145. — ISBN 0-8061-2479-2
  39. Madsen, Brigham D. The Northern Shoshoni. — Caxton Press, 1980. — С. 18—19. — ISBN 0-87004-266-1
  40. Madsen, Brigham D. The Bannock of Idaho. — University of Idaho Press, 1996. — С. 20. — ISBN 0-89301-189-4
  41. Gulick, p. 17
  42. «Snake River Explorers» (PDF). Idaho State Historical Society Reference Series. Idaho State Historical Society. 1992-04. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  43. Kaza, Roger. «Hudson's Bay Company». Engines of our Ingenuity. University of Houston. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  44. Gulick Snake River country), p. 32
  45. Maxwell, Rebecca (2009 թ․ հոկտեմբերի 12). «Brownlee Ferry». Historical Marker Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  46. «Grand Tetons, Cunningham Cabin, Nick Wilson, Menor's Ferry». Jackson Hole Photo Gallery. Wyoming Tales and Trails. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  47. «Daredevil successfully powers rocket over Snake River Canyon». Associated Press. 2016 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  48. Wolf, Carissa (2006 թ․ փետրվարի 1). «Dirty Water: Ag pollution in rural wells runs deep». Boise Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  49. «Pollution of the Snake River». Ecology and Conservation. Central Washington Native Plants. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  50. «Feature Detail Report for: Heart River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  51. «Feature Detail Report for: Lewis River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  52. «Feature Detail Report for: Hoback River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  53. «Feature Detail Report for: Greys River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  54. «Feature Detail Report for: Salt River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  55. «Feature Detail Report for: Henrys Fork». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  56. «Feature Detail Report for: Portneuf River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  57. «Feature Detail Report for: Raft River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  58. «Feature Detail Report for: Salmon Falls Creek». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  59. «Feature Detail Report for: Malad River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  60. «Feature Detail Report for: Bruneau River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  61. «Feature Detail Report for: Boise River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  62. «Feature Detail Report for: Owyhee River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  63. «Feature Detail Report for: Malheur River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  64. «Feature Detail Report for: Payette River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  65. «Feature Detail Report for: Burnt River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  66. «Feature Detail Report for: Salmon River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  67. «Feature Detail Report for: Grande Ronde River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  68. «Feature Detail Report for: Clearwater River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  69. «Feature Detail Report for: Tucannon River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  70. «Feature Detail Report for: Palouse River». Geographic Names Information System, U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.