Սղոցակիր ճպուռ
Սղոցակիր ճպուռ | |
Սղոցակիր ճպուռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ճպուռներ (Odonata) |
Ընտանիք | Շերեփագիներ (Aeshnidae) |
Ցեղ | Aeshna |
Տեսակ | Սղոցակիր ճպուռ (A. serrata) |
Միջազգային անվանում | |
Aeshna serrata | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Սղոցակիր ճպուռ (լատին․՝ Aeshna serrata), շերեփագիների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել75-81 մմ երկարությամբ շատ խոշոր ճպուռ է։ Արուների մարմնի ընդհանուր ֆոնը երկնագույն է, իսկ Էգերինը՝ կանաչաերկնագույն (որի վրա թե′ էգերը, թե′ արուները ունեն սև և սպիտակ գույնի զարդանախշ)։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հյուսիսային Եվրոպայում, (Շվեդիա, Ֆինլանդիա), Սիբիրում՝ Ուրալի արևելյան լանջերից մինչև Տոմսկ, Հյուսիսային Ղազախստան և Մոնղոլիա։ Հարավարևելյան Թուրքիայի (Վանա լիճ), Հարավարևմտյան Վրաստանի (Ախալքալաքի բարձրավանդակ) և Հայաստանի տարածքների պոպուլյացիաները համարվում են ռելիկտային։ Հայաստանում հայտնի է Արդենիս գյուղի մոտ գտնվող Գելլի լճի տարածքում (Շիրակի մարզ)։
Էկոլոգիա
խմբագրելԿովկասում հանդիպում է բարձր լեռնային գոտում։ Արեալի այլ հատվածներում կարող է հանդիպել թույլ աղիավուն, կանգնած ջրով ջրամբարներում։ Ջրաճահճային հարուստ բուսականությամբ, ճահճացած, թթու ռեակցիայով ջրերում թրթուրի զարգացումը տևում է 2-3 տարի։ Թրթուրները կարող են երկար գոյատևել ջրից դուրս պայմաններում։ Եվրոպայում թռչում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին, իսկ Հայաստանում՝ օգոստոսին։
Պահպանություն
խմբագրելՀազվագյուտ տեսակ է, որը հանդիսանում է հիմնական արեալից հեռու գտնվող, մեկուսացած ռելիկտային պոպուլյացիա։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, հայտնի է հայտնաբերման մեկ գրանցում։
Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանվում է «Արփի» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սղոցակիր ճպուռ» հոդվածին։ |