Սղերդի գավառ
Սղերդ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում` Տիգրիսի և նրա ձախակողմյան Բիթլիս, Արևելյան Տիգրիս, Ռեդվան վտակների ու նրանց օժանդակների հովիտներում։ Վարչական կենտրոնը Սղերդ քաղաքն է։
Գավառ | |
---|---|
Սղերդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Այլ անվանումներ | Սգերտ, Սեորդ, Սեորտ, Սիերդ, Սիերտ, Սիիդ, Սիիթ, Սիիտ, Սիրթ, Սղերթ, Սղերտ |
Մակերես | 11 300 կմ² |
ԲԾՄ | 1100 մ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 60 000[1] մարդ (1890) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, ասորիներ[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1] |
Տեղաբնականուն | սղերդցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՍղերդի գավառը հյուսիսից սահմանակից է Բիթլիս, հարավ-արևելքից` Վան և Հեքյարի, հյուսիս-արևմուտքից՝ Գենջ գավառներին, հարավից՝ Դիարբեքիրի նահանգին։ Ռելիեֆը լեռնային է, միջին բարձրությունը 1100 մ է, տարածությունը՝ 11 300 հազ կմ2։
Գավառն հարուստ էր արգավանդ հողերով, ուներ փարթամ արոտավայրեր, խմելու և ոռոգելու առատ ջուր, հանքային աղբյուրներ։ Տեղ–տեղ նույնիսկ երեք անգամ բերք էին ստանում։
Պատմություն
խմբագրելՕսմանյան Թուրքիայի տիրապետության տակ Սղերդի հայերի վիճակը առանձնապես ծանրացավ XIX դարի երկրորդ կեսից։ Ազգային ու կրոնական հալածանքները և տնտեսական անտանելի վիճակը այդ ժամանակվանից պանդխտության էին մղում հայերին։ Հենց միայն 1877 թվականին Սղերդից Կոստանդնուպոլիս և այլ վայրեր էին պանդխտել շուրջ 5000 հայեր։ Նրանց թիվը արագորեն ավելանացավ նաև հետագայում։
Սղերդի բազմահազար հայությանը դժվարին ճակատագիր բաժին ընկավ 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։ Այդ թվականին ռուսական զորքերն ու հայ կամավորները ազատագրեցին Սղերդը, սակայն շուտով հեռացան այնտեղից՝ հայությանը թողնելով միայնակ ու անօգնական։ Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ թուրք ջարդարարները 1915 թվականին համարյա ամբողջովին ոչնչացրին նրանց։ Միայն մի քանի հազար հոգու հաջողվեց ջարդից մազպուրծ լինել և գաղթել այլևայլ վայրեր։
1986 թվականի դրությամբ Սղերդն առանձին նահանգ է Թուրքիայի կազմում։
Բնակչություն
խմբագրել1890–ական թթ. գավառն ուներ շուրջ 60 000 բնակիչ, որից 30 000-ը՝ հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, քրդեր և ասորիներ։ Ըստ մեկ այլ տվյալներով բնակչության թիվը կազմում էր 100 000։
Տնտեսություն
խմբագրելԳավառն ուներ բազմաճյուղ տնտեսություն։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությանն։ Բացի այդ բնակչությունը զբաղվում էր նաև խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, մշակում էին սեխ, ձմերուկ, թուզ և այլ պտուղներ ու բանջարեղեն, որոնք մեծ պահանջարկ ունեին նաև հարևան գավառներում։
Հայերը հմուտ գինեգործներ էին, բրուտներ և մետաղագործներ։ Գավառի հայ արհեստավորների, հատկապես պղնձից և այլ մետաղներից պատրաստած իրերն ու առարկաները և շիլա կոչվող գործվածքը բարի համբավ ուներ նաև գավառի տարածքից դուրս։
Օգտակար հանածոներ
խմբագրելՍղերդում կան նավթի, պղնձի և այլ օգտակար հանածոների պաշարներ. որոնք արդյունահանվում էին պարզունակ եղանակներով։
Կրթություն և մշակույթ
խմբագրել1903 թվականին գավառում գործում էր 30-ից ավելի եկեղեցիներ ու մի քանի վանքեր, որոնց մեծ մասին կից կային վարժարաններ։
Վարչական բաժանում
խմբագրելXVI-XVIII դարերում մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի կազմում։ Գավառը բաժանված էր 7 գավառակներից, որոնց բնակավայրերի ընդհանուր թիվը 679 էր։ Ըստ 1882 թվականի տվյալների՝ Սղերդ գավառի շուրջ 100 գյուղեր հայաբնակ էին, իսկ 20-ն ուներ խառը բնակչություն[1]։
Սղերդի գավառի մեջ մտնում էին հետևյալ գավառակները.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն