Վանի գավառ
Վան, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում: Կենտրոնը Վան քաղաքն էր:
Գավառ | |
---|---|
Վան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 300 000 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | վանեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Վանից Արծկեն, Արճեշը, Բերկրին, Մոկսը, Շատախը, որոնք նաև հանդիսանում էին առևտրաարհեստավորական կենտրոններ:
ԱշխարհագրությունԽմբագրել
Գավառը հյուսիսից սահմանակից էր Էրզրումի նահանգի Բայազետի, արևմուտքից՝ Բիթլիսի վիլայեթի Մուշի և Սղերդի գավառներին, հարավից և հարավ-արևելքից Վանի վիլայեիթի Հեքյարիի գավառին, հյուսիս-արևելքից՝ Պարսկաստանի Մակուի և Խոյի գավառներին:
Տարածքով մոտավորապես համապատասխանում էր պատմական Վասպուրական աշխարհի Տոսպ գավառի տարածքին: Գավառն ունի արգավանդ հողեր, խմելու ջուր և հանքային աղբյուրներ:
ԿլիմաԽմբագրել
Ունի բարեխառն և առողջարար կլիմա:
ՊատմությունԽմբագրել
Կազմվել է 1897-1902 թվականներին: Գավառի հայության մեծ մասը ոչնչացվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները հիմնականում գաղթեցին Արևելյան Հայաստան:
ԲնակչությունԽմբագրել
XX դարի սկզբին ուներ մոտ 13000 բնակիչ, որից կեսից ավելին հայեր էին, իսկ մնացածը՝ քրդեր և թուրքեր:
ՏնտեսությունԽմբագրել
Հայերի հիմնական զբաղմունքը հացահատիկների (ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն, բրինձ), կերային (կորնգան, առվույտ) և յուղատու (կտավատ, կանեփ) կուլտուրաների մշակություն, խաղողագործությունն ու պտղաբուծությունն (դեղձ, ծիրան, սալոր, տանձ, խնձոր, ընկույզ) էր: Հռչակված էր Արտամետի խնձորը, Շատախի ընկույզը և Վանի դեղձը:
Կարևոր տեղ էին գրավում ձկնորսությունը (Վանա լիճ, Աղբակ) և մեղվաբուծությունը: Լեռնային և նախալեռնային շրջաններում կարոևեր տեղ էին զբաղեցնում անասնապահությունը՝ խոշոր և մանր եղջերավոր անասնապահություն, ձիաբուծություն:
Առևտրով և արհեստներով հիմնականում զբաղվում էին հայերը: Զարգացած էր մետաղագործությունը (երկաթագործություն, ոսկերչություն), ատաղձագործությունը, գորգագործությունը, շալագործությունը, ներկարարությունը: Հայերի ապրանքը մեծ համբավ ուներ ողջ Հայաստանում: Գավառի արտադրած գորգերն ու ձեռագործ իրերը նաև վաճառում էին արտասահմանում:
Օգտակար հանածոներԽմբագրել
Գավառի ընդերքը պարունակում է պղինձ, քարածուխ, երկաթ, ծծումբ, նավթ, ոսկի, արծաթ, բազմազան շինարարական քար և ավազ:
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
1903 թվականին գավառան ուներ 25 վանք ու 114 եկեղեցի, որոնց կից գործում էին նաև հայկական վարժարաններ: Գավառը հայտնի է հնագույն և միջնադարյան հայկական հուշարձաններով ու հնություններով՝ Վանի բերդ, Աղթամար և այլն:
Վարչական բաժանումԽմբագրել
1909 թվականին գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները[1].
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ756