Սղերդի գավառակ
Սղերդ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Կենտրոնը Սղերդ քաղաքն է։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, խաղողագործություն և պտուղ բանջարեղենի մշակությունն էր։ Գավառում աճում էր խաղողի, սեխի, նռան, վարունգի ամենաընտիր տեսակները։
Մեծ համբավ ուներ Սղերդի գինին և հայ արհեստավորների կողմից պատրաստված մետաղյա և խեցեղեն իրերը։
Վարչական բաժանում
խմբագրել1909 թվականին գավառակն ուներ 70 բնակավայր՝ 10 000-ից ավելի բնակչով, որից 3000-ը հայեր, մնացածը քրդեր, թուրքեր, ասորիներ։ Սղերդի հայերը թուրք ջարդարարների ձեռքով զանգվածաբար ոչնչացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի տարիներին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 631
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն