Բարվար, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Գտնվում էր Սղերդի գավառի արևելյան մասում, Արևմտյան Տիգրիսի ստորին հոսանքի շրջանում, Սղերդ քաղաքից 30-40 կմ արևելք[1]։

Ունի լեռնային տարածք և հարուստ է արոտավայրերով։

Գավառը հայտնի էր իր այգեգործությամբ, մեղվապահությամբ և խաղողով։

Վարչական բաժանում

խմբագրել

Ըստ Վ. Քինեի 1891 թվականին գավառակն ուներ 60 բնակավայր՝ 12 000-ից ավելի բնակչով, որից 4000-ը հայեր էին[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 590
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 319

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն