Խարզան, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Գտնվում էր Սասունի հարավարևելյան կողմում, Մոտկանի գավառակից հարավ։ Կենտրոնը Զոխ ավանն էր։

Լեոն Խարզանը նույնացնում է պատմական աղձնիքի Քեղ կամ Քաղ գավառին։ Ըստ Ն. Ադոնցի տարածքը համապատասխանում է Կուլլիմերի նահանգին։ Վ. Տոմաշենի ուսումնասիրությունների համաձայն Խարզան և Հազզո գավառակները միասին կազմել են հին Սասունը։

XIX դարի սկզբին Խարզանը պատկանում էր Դիարբեքիրի փաշայությանը և կրում էր Հզու կամ Խզու անվանումը։

Խարզանը հայտնի էր խաղողով և գինիով։

Աշխարհագրություն

խմբագրել

Գավառակի գետերից է Խարզան գետը, որը հոսում է հյուսիս-հարավ ուղղությամբ։ Գետը որոտում է լեռնային գետահովիտը։ Գավառը տեղ-տեղ անտառապատ է։

Վարչական բաժանում

խմբագրել

1882 թվականին, ըստ հայ մամուլի տվյալների, Խարզանն ուներ 111 գյուղ՝ 18 636 բնակիչ, որից 8 262 հայ, 7 599 քուրդ, 1 600 ասորի և 1 159 այլազգիներ։ 1909 թվականին գավառակն ուներ 205 գյուղ։

Ըստ Վ. Քինեի 1891 թվականին Խարզանն ուներ 13 000 բնակիչ, որից 8800 մուսուլմաններ էին, 3600-ը՝ հայեր, այլք՝ 600։

Ադդոյի տվյալների համաձայն 1909 թվականին գավառակն ուներ 183 գյուղ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 704

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն