«Սիրտը» (իտալ.՝ Cuore), իտալացի վիպասան, բանաստեղծ և լրագրող Էդմոնդո Դե Ամիչիսի մանկական վեպը հեղինակ։ Գիրքը գրողի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Վեպի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել իր երեխաները՝ Ֆուրիոն և Ուգոն։

Սիրտը
իտալ.՝ Cuore
ՀեղինակԷդմոնդո դե Ամիչիս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ
Կազմված էFrom the Apennines to the Andes?
Բնօրինակ լեզուիտալերեն
Նկարագրում էԹուրին
Երկիր Իտալիայի թագավորություն
Հրատարակման վայրՄիլան
Հրատարակման տարեթիվ1886
 Cuore Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վեպը գրվել է Ռիսորջիմենտոյի (Իտալիայի միասնության) շարժման ժամանակաշրջանում և ներառում է նաև հայրենասիրական թեմաներ։ Վեպը առաջին անգամ հրատարակել է «Տրևես» հրատարակչությունը 1886 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Իտալիայում ուսումնական տարվա մեկնարկի առաջին օրը, և անմիջապես մեծ հաջողություն է ունեցել Իտալիայում։

«Սիրտը» վեպը վեր է հանում այնպիսի սոցիալական հարցեր, ինչպիսին աղքատությունն է, և հստակ ցույց տալիս, Ամիչիսի ձախ գաղափարախոսությունների ազդեցության տակ լինելը (նա հետագայում անդամագրվում է Իտալիայի Սոցիալիստական կուսակցությանը) և այդ իսկ պատճառով գիրքը մեծ ոգևորությամբ ընդունվում է Սոցիալիստական ճամբարի երկրների կողմից, որտեղ այն դառնում է շատ ազդեցիկ ստեղծագործություն և ներառվում դասագրքերում։ Գիրքը ողջունում են նաև ֆաշիստական Իտալիայում, քանի որ այն հստակ ի ցույց էր դնում իտալացիների ազգայնական և հայրենասիրական ոգին։

Սյուժե և կերպարներ խմբագրել

Վեպը գրվել է օրագրի տեսքով, որտեղ Թուրինի տարրական դպրոցի 11-ամյա աշակերտ Էնրիկո Բոտինին նկարագրել է իր առօրյան։ Տղան սերում է սոցիալական բարձր դասից, սակայն իր դպրոցական բոլոր ընկերները բանվոր դասակարգից են։ Գրքում հստակ պահպանված է պատմական ժամանակագրությունը, և նկարագրելով տղայի ուսումնական մեկ տարին՝ 1981-1982 թվականներին նկարագրում է նաև այդ ժամանակահատվածում տեղի ունեցող պատմական իրադարձությունները (Էնրիկոն ասում է, որ չորս տարի է անցել Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել II- ի մահից և Ումբերտո I- ի իրավահաջորդությունից, ինչպես նաև պատմում է Ջուզեպպե Գարիբալդիի մահվան մասին, որը տեղի է ունեցել 1882 թվականին)։

Էնրիկոն երկխոսությունների միջոցով օրագրում պատմում է իր ծնողների ու ավագ քրոջ՝ Սիլվիայի մասին։ Նա պատմում է իր ուսուցչի մասին, որը տղային տնային առաջադրանք է հանձնարարում՝ և այդ հանձնարարության միջոցով տղան ծանոթանում է Իտալիայի մարզերում ապրող տարբեր երեխաների պատմությունների հետ։ Այդ պատմությունները ներկայացված են գրքում։ Յուրաքանչյուր պատմություն ուսուցանում է բարոյական արժեքներ, որոնցից ամենաակնառուները կարիքավորներին օգնելն է, ընտանիքի և ընկերների հանդեպ մեծ սեր և հարգանք ունենալը, ինչպես նաև հայրենասիրությունը։ Դրանք կոչվում են «Ամենամսյա պատմություններ» և յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջում ներկայացվում է մեկ պատմություն։

Կերպարներ խմբագրել

Բոտինի ընտանիքը խմբագրել

  • Էնրիկո Բոտինի՝ պատմող և գլխավոր հերոս։
  • Պարոն Ալբերտո Բոտինի՝ Էնրիկոյի հայրը, խստաբարո, բայց սիրող։
  • Տիկին Բոտինի՝ Էնրիկոյի մայրը, ավանդական տնային տնտեսուհի՝ սիրող, բայց կոպիտ։
  • Սիլվիա Բոտինի՝ Էնրիկոյի ավագ քույրը, որը շատ հոգատար է եղբոր նկատմամբ։
  • Էնրիկոյի և Սիլվիայի անանուն կրտսեր եղբայրը։

Էնրիկոյի դասընկերները խմբագրել

  • Անտոնիո Ռաբուկո՝ դասարանի ամենափոքր տղան է, հոր մասնագիտության պատճառով նրան անվանում են «քարտաշ»։
  • Էռնեստո Դերոսի՝ դասարանի լավագույն աշակերտը։ Չնայած իր հմտություններին նա համեստ է և բացարձակ մեծամիտ չէ։
  • Գարոնե՝ դասարանի ամենաավագ տղան։ Նա պաշտպանում է իր թույլ դասընկերներին։
  • Պիետրո Պրեկոսի՝ դարբնի որդին, որը անընդհատ ծեծում է տղային։
  • Կառլո Նոբիս՝ երես առած հարուստ ծնողների տղա։
  • Ստարդի՝ Դերոսիի մրցակիցը, Նա սիրում է գրքեր կարդալ, չնայած շատ գիրք չունի։
  • Բետտի՝ ածխափորի որդի։
  • Վոտինի՝ դասարանի լավագույն աշակերտներից մեկը, որը նախանձում է Դերոսին։
  • Քրոսի՝ կաթվածահար ձեռքով կարմրահեր տղա։
  • Նելլի՝ կուզ տղա, որին անընդհատ նեղացնում են։
  • Կորաչի՝ սևամորթ տղա Իտալիայի հարավից։
  • Գարոֆֆի՝ դեղագործի որդի։
  • Ֆրանտի՝ դպրոցի ամենավատ սովորող և անկարգ աշակերտը։

Ուսուցիչներ խմբագրել

  • Պարոն Պերբոնի՝ բարեսիրտ ու սիրալիր մարդ, որը հազվադեպ է բարկանում, սակայն խիստ է աշակերտների հետ, երբ նրանք սխալ են գործում։ Նա ամուրի է և իր աշակերտներին համարում է իր ընտանիքը։
  • Տիկին Դելկատի՝ Էնրիկոյի նախորդ դասարանի ուսուցչուհին։ Նա այժմ դասավանդում էնրիկոյի կրտսեր եղբորը։

Ընդունելություն այլ երկրներում խմբագրել

20-րդ դարի սկզբին վեպը թարգմանվել է չինարեն («的 教育» - «Սիրո կրթություն» վերնագրով) և բավական հայտնի դարձել Արևելյան Ասիայում։ Այն թարգմանվել է իսպաներեն՝ Corazón: Diario de un niño «Սիրտը. Երեխայի օրագիրը վերնագրով»։ Գիրքը շատ սիրված էր նաև Լատինական Ամերիկայի երկրներում, մասնավորապես Մեքսիկայում 1960-ական և 1970-ական թվականներին։

Վեպը չափազանց սիրված և ազդեցիկ էր նաև Իսրայելում 1950-ականներին, չնայած ներկայումս այն համարվում է բավական հնաոճ և այլևս հայտնի չէ ներկայիս երիտասարդ իսրայելցիների համար։

1887 թվականին նյարդաբան Պաոլո Մանտեգասցան՝ Ամիչիսի ընկերը, գրում է գրքի շարունակությունը, որը կոչվում է Testa («Գլուխ»), այն պատմում է Էնրիկոյի կյանքը դեռահաս տարքում։

1962 թվականին Ումբերտո Էկոն տպագրեց Elogio di Franti- ն («Ֆրանտիի փառաբանումը»)` որտեղ հիմնական հերոսը Ֆրանտին էր՝ «Սիրտը» վեպի անկարգ աշակերտի կերպարը, որը ներկայանում էր որպես միլիտարիստական և նացիոնալիստական գաղափարախոսության դեմ հանդես եկող գործիչ[1]։

«Ես նախընտրում եմ ծովի ձայնը» (2000 թվական) Ֆիլմում երկու դեռահաս հերոսներից մեկը կարդում է «Սիրտը» վեպը և աշխատում է «Ֆրանտի» անունով գրախանութում։

Մեքսիկայում գիրքը հանդիսանում է գիտական նվաճումների ոգեշնչման աղբյուրերից մեկը։ Պուեբլա քաղաքում գտնվող միջազգային բակալավրիատի դպրոցներից մեկի անունը կոչվում է Ամիչիսի անունով՝ Instituto D´Amicis:

Էկրանացում խմբագրել

1948թ. «Սիրտը» վեպի հիման վրա նկարահանվել է «Սիրտ և հոգի» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորներն էին Վիտտորիո Դե Սիկան և Դուիլիո Կոլետին։

Ճապոնական Նիպոն անիմացիոն ստուդիան վեպում ընդգրկված պատմություններից մեկի հիման վրա՝ «Ապենիններից մինչև Անդեր» ստեղծել է բազմասերիանոց ֆիլմ՝ 3000 Leagues in Search of Mother վերնագրով։ Սերիալը բաղկացած էր 52 դրվագներից և ընդգրկված է «Համաշխարհային գլուգործոցների թատրոն» հավաքածուում։ Սերիալը թարգմանվել է տարբեր լեզուներով և լայն տարածում ստացել ամբողջ աշխարհում։ Սերիալի հիման վրա 1980 թ. ստեղծվել է լիամետրաժ ֆիլմ, այնուհետև 1999 թվականին. նկարահանվել է գեղարվեստական կինոնկար։

Հետագայում 1981 թվականին արդեն ամբողջ գիրքի հիման վրա Նիպոն անիմացիոն ստուդիան նկարահանեց 26 սերիանանոց անիմացիոն սերիալ «Սիրո դպրոցը. Սրտի պատմությունը» (愛の学校 クオレ物語, Ai no Gakkō: Cuore Monogatari): Այս շարքը հեռարձակվեց նաև իտալական հեռուստատեսությամբ, այն նաև շատ հանրահայտ և սիրված դարձավ Իրանում՝ Իրանի հեղափոխությունից հետո ծնված սերնդի համար։

1984 թվականին Իտալիայի Հանրային հեռուստաընկերություն RAI-ին գրքի հիման վրա թողարկեց հեռուստատեսային մինիսերիալ, որի ռեժիսորն էր Լուիջի Կոմենցինին։

2009 թվականին Կառլոս Ակոստան ստեղծեց աուդիգիրք անգլերեն և իսպաներեն՝ «Սիրտը. Երեխայի օրագիրը» վերնագրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Maria Truglio, Wise Gnomes, Nervous Astronauts, and a Very Bad General: The Children's Books of Umberto Eco and Eugenio Carmi Children's Literature, Volume 36, 2008, The Johns Hopkins University Press, doi:10.1353/chl.0.0006 p.126

Արտաքին հղումներ խմբագրել

  • Heart at Internet Archive (scanned books original editions color illustrated, English)
  • Cuore at Wikisource (Italian).
  • Cuore at liberliber.it (Italian).