Սիսի Սփեյսեք

ամերիկացի դերասանուհի և երգչուհի
(Վերահղված է Սիսի Սփեյսեկից)

Մերի Էլիզաբեթ «Սիսի» Սփեյսեք (անգլ.՝ Mary Elizabeth "Sissy" Spacek, դեկտեմբերի 25, 1949(1949-12-25)[1][2][3][…], Quitman, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը «Հանքափորի աղջիկը» ֆիլմում լավագույն կանացի դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, որի համար ընդհանուր առմամբ առաջադրվել է վեց անգամ (1977, 1981, 1983, 1985, 1987, 2002):

Սիսի Սփեյսեք
անգլ.՝ Sissy Spacek
Ծնվել էդեկտեմբերի 25, 1949(1949-12-25)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրQuitman, Տեխաս, ԱՄՆ[4]
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Quitman High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, բնավորության դերասան, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի
ԺանրերՔանթրի
Ծնողներհայր՝ Edwin Arnold Spacek?[5], մայր՝ Virginia Spilman?[5]
Ամուսին(ներ)Jack Fisk?
Երեխա(ներ)Սքայլեր Ֆիսք
Պարգևներ և մրցանակներ
Օսկար լավագույն դերասանուհու համար[6]

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Broadcast Film Critics Association Award for Best Actress?

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

«Անկախ ոգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Կենսագրություն խմբագրել

Սիսի Սփեյսեքը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 25-ին Տեխաս նահանգում՝ չեխական ծագում ունեցող ընտանիքում։ Quitman High School դպրոցն ավարտելուց հետո պեպենոտ աղջիկը փորձել է հասնել հաջողության որպես երգչուհի։ Նա ելույթ է ունեցել Նյու Յորքի սրճարանում, հնչյունավորել է գովազդային տեսահոլովակներ և նույնիսկ Rainbo կեղծանվամբ թողարկել է Ջոն Լենոնի մասին սինգլ[7]։

Կարիերա խմբագրել

Լի Ստրասբերգի դերասանական դպրոց ընդունվելուց քիչ առաջ նա առաջնաելույթ է ունեցել Էնդի Ուորհոլի «Мусор» ֆիլմում։ Ավելի նշանակալից է եղել «Առաջնակարգ ապրանք» (1972 թվական) ֆիլմում կատարած ստրկուհու դերով։

Հաջողությունը եկել է Սիսի Սփեյսեքի մոտ 1976 թվականին, երբ խաղացել է «Քերրի» ֆիլմի գլխավոր դերում (ռեժիսոր՝ Բրայան դե Պալմա)։ Պաշտամունքային սարսափ ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Քինգի վեպի հիման վրա։ Այս դերի համար նա առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև արժանացել է հատուկ հիշատակության Ավորիազի ֆանտաստիկ կինոյի 5-րդ միջազգային փառատոնում։

1970-1980-ական թվականների ընթացքում Սիսին շարունակել է ակտիվորեն նկարահանվել այնպիսի նշանավոր ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Օլթմենը, Կոստա Գավրասը, Օլիվեր Սթոունը և Դեյվիդ Լինչը։ 1981 թվականին դերասանուհին «Հանքափորի աղջիկը» երաժշտական ֆիլմում կատարած քանթրի երգչուհի Լորետա Lինի դերի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Բացի այդ, նկարահանվել է «Անհետ կորածը», «Գետը» և «Սրտի հանցագործություններ» ֆիլմերում։ Բոլոր երեք ֆիլմերի համար նա առաջադրվել է «Օսկար»-ի։

1990-ական թվականներին նրա մասնակցությամբ ֆիլմերը շատ ավելի քիչ էին, քանի որ դերասանուհին իրեն նվիրել էր դստեր դաստիարակությանը, որը գնացել է մոր հետքերով և դարձել դերասանուհի։ 2002 թվականին «Ննջասենյակում» հոգեբանական դրամայում ունեցած դերի համար Սփեյսեքը շահել է «Ոսկե գլոբուս» մրցանակը և վեցերորդ անգամ առաջադրվել «Օսկար»-ի։

Անձնական կյանք խմբագրել

1974 թվականին Սփեյսեքը ամուսնացել է նկարիչ-բեմադրող Ջեք Ֆիսկի հետ, որի հետ ծանոթացել է «Վատ հողեր» ֆիլմի նկարահանման հարթակում։ Նրանք ունեն երկու դուստր՝ Սքայլեր Ֆիսկը (ծնվ. 1982 թվականի հուլիսի 8-ին) և Մեդիսոն Ֆիսկը (ծնվ. 1988 թվականի սեպտեմբերի 21-ին)[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1970 ֆ Աղբ Trash Աղջիկ ճաշարանում
1972 ֆ Առաջնակարգ ապրանք Prime Cut Պապի
1973 ֆ Վատ հողեր Badlands Հոլի Սարջիս
1976 ֆ Քերրի Carrie Քերի Ուայտ
1977 ֆ Բարի գալուստ Լոս Անջելես Welcome to L.A. Լինդա Մյուրեյ
1977 ֆ Երեք կանայք 3 Women Պինքի Ռոուզ
1980 ֆ Հանքափորի աղջիկը Coal Miner's Daughter Լորետա Լին
1980 ֆ Սրտխփոց Heart Beat Քերովին Քեսիդի
1981 ֆ Թափառաշրջիկ Raggedy Man Նայտա Լոնգլի
1982 ֆ Անհետ կորածը Missing Բեթ Հորման
1983 ֆ Ծալապակաս The Man with Two Brains Էնն Ուումելմահայե
1984 ֆ Գետը The River Մեյ Գարվի
1986 ֆ Սրտի հանցագործություններ Crimes of the Heart Բեյբ Մագրաթ Բոթրել
1990 ֆ Երկար զբոսանք դեպի տուն The Long Walk Home Մարիամ Թոմփսոն
1991 ֆ Չպահված խոստումներ Hard Promises Քրսթին Էնն Քոուլթեր
1991 ֆ Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում JFK Լիզ Գարիսոն
1992 ֆ Մասնավոր գործ A Private Matter Շերի Ֆինքբին
1994 ֆ Փնտրում եմ մայրիկիս Trading Mom տարբեր դերեր
1995 ֆ Լավ, հին տղաները The Good Old Boys Սպրինգ Ռենֆրո
1995 ֆ Լարեդոյի փողոցները Streets Of Laredo Լորենա Պարքեր
1995 ֆ Մարգագետնային տավիղ The Grass Harp Վերենա Թելբո
1996 ֆ Եթե պատերը կարողանային խոսել If These Walls Could Talk Բարբարա Բարոուզ
1998 ֆ Դժբախտություն Affliction Մարջի Ֆոգ
1999 ֆ Հասարակ պատմություն The Straight Story Ռոզի Սթրեյթ
1999 ֆ Պայթյուն անցյալից Blast from the Past Հելեն Ուեբեր
2001 ֆ Ննջասենյակում In the Bedroom Ռութ Ֆաուլեր
2002 ֆ Անմահները Tuck Everlasting Մեյ Թաք
2004 ֆ Տունը աշխարհի ծայրին A Home at the End of the World Էլիս Գլովեր
2005 ֆ Զանգ 2 (ֆիլմ) The Ring Two Էվելին
2005 ֆ Ինը կյանքեր Nine Lives Ռութ
2005 ֆ Հյուսիսային երկիր North Country Էլիս Ամի
2005 ֆ Կարմիր գետի ուրվականը An American Haunting Լյուսի Բել
2006 ֆ Գրեյի խնդիրները Gray Matters Սինդի
2008 ֆ Չորս Սուրբ Ծնունդ Four Christmases Պաուլա
2009 ֆ Թաղիր ինձ կենդանի Get Low Մեթի Դարոու
2010 ֆ Մեծ սեր Big Love Մերիլին Դենշամ
2011 ֆ Սպասուհի The Help Միսիս Ուոլթերս
2012 ֆ Սև կեռնեխ Deadfall Ջուն Միլս
2015 ֆ Տոհմածառը Bloodline Սալի Ռեյբերն
2018 ֆ Ծերունին և զենքը The Old Man & the Gun Ջուել
2018 ֆ Վերադարձ տուն Homecoming Էլեն Բերգման

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ/Հեռուստասերիալ Արդյունք
Օսկար 1977 Լավագույն կանացի դեր Քերրի Առաջադրված
1981 Լավագույն կանացի դեր Հանքափորի աղջիկը Հաղթանակ
1983 Լավագույն կանացի դեր Անհետ կորածը Առաջադրված
1985 Լավագույն կանացի դեր Գետը Առաջադրված
1987 Լավագույն կանացի դեր Սրտի հանցագործություններ Առաջադրված
2002 Լավագույն կանացի դեր Ննջասենյակում Առաջադրված
BAFTA 1975 Լավագույն նորեկ Վատ հողեր Առաջադրված
1982 Լավագույն կանացի դեր Հանքափորի աղջիկը Առաջադրված
1983 Լավագույն կանացի դեր Անհետ կորածը Առաջադրված
2002 Լավագույն կանացի դեր Ննջասենյակում Առաջադրված
Ոսկե գլոբուս 1981 Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր Հանքափորի աղջիկը Հաղթանակ
1982 Դրամայում լավագույն կանացի դեր Թափառաշրջիկ Առաջադրված
1983 Դրամայում լավագույն կանացի դեր Անհետ կորածը Առաջադրված
1985 Դրամայում լավագույն կանացի դեր Գետը Առաջադրված
1987 Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր Սրտի հանցագործություններ Հաղթանակ
2002 Դրամայում լավագույն կանացի դեր Ննջասենյակում Հաղթանակ
2008 Մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր Հոլիս Վուդսի նկարները Առաջադրված
Էմմի 1995 Մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Լավ, հին տղաները Առաջադրված
2002 Մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Վերջին հնարավորություն Առաջադրված
2010 Դրամատիկական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանուհի Մեծ սեր Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա 1995 Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն կանացի դեր Ապաստան Էննիի համար Առաջադրված
2002 Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն կանացի դեր Մանկաբարձուհիներ Առաջադրված
Լավագույն կանացի դեր Ննջասենյակում Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. https://www.oscars.org/oscars/ceremonies/1981
  7. Biography of Sissy Spacek Արխիվացված 2009-01-08 Wayback Machine. Biography.com
  8. Finlayson, Ariana. «Sissy Spacek's Daughter, Schuyler Fisk, Is Married!». US Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսի Սփեյսեք» հոդվածին։