Դժբախտություն (ֆիլմ)

«Դժբախտություն» (անգլ.՝ Affliction), 1997 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ-դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Փոլ Շրեդերը։ Գրող Ռասել Բենքսի համանուն վեպի էկրանավորումն է։ Գլխավոր դերերը մարմնավորել են Նիկ Նոլթին և Սիսսի Սփեյսեքը, ալկոհոլամոլ Գլեն Ուայթհաուսի երկրորդական դերում հանդես է եկել Ջեյմս Քոբուրնը, որն այդ դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի[10]։

Picto infobox cinema.png
Դժբախտություն
Affliction
Դժբախտություն (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական և դրամա[1][2]
Թեմահարբեցողություն
Թվականօգոստոսի 28, 1997 և փետրվարի 12, 1998[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Շրեդեր[4][1][5][6][2][7]
ՊրոդյուսերLinda Reisman?
Սցենարի հեղինակՓոլ Շրեդեր
ԴերակատարներՆիկ Նոլթի[4][5][6][2][8][7], Սիսի Սփեյսեկ[4][8], Ջեյմս Կոբերն[8], Ուիլեմ Դեֆո[4][8], Holmes Osborne?[5][6][8], Christopher Heyerdahl?[6][8], Մերիեն Սելդես[8], Ուեյն Ռոբսոն[8], Brigid Tierney?[5][8][7], Մերի Բեթ Հյորթ[8], Jim True-Frost?[9], Charles Powell?[9] և Յուջին Լիպինսկի[9]
ՕպերատորՊոլ Սարոսսի
ԵրաժշտությունՄայքլ Բրուք
ՄոնտաժՋեյ Ռաբինովից
Պատմվածքի վայրՆյու Հեմփշիր
ԿինոընկերությունLargo Entertainment
Տևողություն110 րոպե

ՍյուժեԽմբագրել

45-ամյա ոստիկան Ուեյդ Ուայթհաուսը (Նիկ Նոլթի) աշխատում է Նյու Հեմփշիր նահանգի Լոուֆորդ ոչ մեծ քաղաքում։ Մոր հանկարծակի մավան պատճառով նա ընկնում է դեպրեսիայի մեջ, իսկ նրա ալկոհոլամոլ հայրը՝ Գլենը (Ջեյմս Քոբուրն), այդ լուրն ստանալուց հետո սկսում է ավելի շատ խմել։ Ուեյդի սիրուհին՝ Մարջին (Սիսսի Սփեյսեք), սատարում է նրան, սակայն տարօրինակ դժբախտ պատահարը, որի մեջ ներքաշված է նաև Ուեյդը, վերջ է դնում փոքրիկ քաղաքի միապաղաղ կյանքին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Նիկ Նոլթի Ուեյդ Ուայթհաուս Ուեյդ Ուայթհաուս
Սիսսի Սփեյսեք Մարջի Ֆոգ Մարջի Ֆոգ
Ջեյմս Քոբուրն Գլեն Ուայթհաուս Գլեն Ուայթհաուս
Ուիլեմ Դեֆո Ռոլֆ Ուայթհաուս Ռոլֆ Ուայթհաուս
Բրիգիդ Տիրնի Ջիլ Ուայթհաուս Ջիլ Ուայթհաուս
Հոլմս Օսբորն Գորդոն Լարիվիեր Գորդոն Լարիվիեր
Ջիմ Թրու-Ֆրոսթ Ջեք Հյուիթ Ջեք Հյուիթ
Քրիստոֆեր Հեյերդել Ֆրենկի Լաքոյ Ֆրենկի Լաքոյ
Մերիեն Սելդես Ալմա Փիթմեն Ալմա Փիթմեն
Մերի Բեթ Հյորթ Լիլիան Ուայթհաուս Հորներ Լիլիան Ուայթհաուս Հորներ

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Ֆիլմը դրական է գնահատվել աշխարհի քննադատների մեծ մասի կողմից և արժանացել բազմաթիվ մրցանակների[11].

  • 1997 – Վիլյադոլիդի միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգ՝ լավագույն դերասան (Նիկ Նոլթի, հաղթանակ), լավագույն օպերատոր (Փոլ Սարոսսի, հաղթանակ), ժյուրիի հատուկ մրցանակ (հաղթնաակ) և «Ոսկե հասկ» լավագույն ֆիլմի համար,
  • 1999 – «Երիտասարդ դերասան» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Բրիգիդ Տիրնի),
  • 1999 – ներկայացվել է «Արբանյակ» մրցանակի դրամայում տղամարդու լավագույն դերակատարման համար (Նիկ Նոլթի),
  • 1999 – ներկայացվել է Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակի երկու անվանակարգում՝ լավագույն դերասան (Նիկ Նոլթի, հաղթանակ) և լավագույն ֆիլմ,
  • 1999 – ներկայացվել է «Անկախ հոգի» մրցանակի վեց անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Փոլ Շրեդեր), տղամարդու լավագույն դերակատարում (Նիկ Նոլթի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեյմս Քոբուրն), լավագույն սցենար (Փոլ Շրեդեր) և լավագույն օպերատորական աշխատանք (Փոլ Սարոսսի),
  • 1999 – ներկայացվել է «Խլոտրուդիս» մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման համար (Նիկ Նոլթի),
  • 1999 – ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի դրամայում տղամարդու լավագույն դերակատարման համար (Նիկ Նոլթի),
  • 1999 – ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկու անվանակարգերում՝ տղամարդու լավագույն դերակատարում(Նիկ Նոլթի), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեյմս Քոբուրն, հաղթանակ)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել