«Ծերունին և զենքը» (անգլ.՝ The Old Man & the Gun), սպասվող քրեական դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Դևիդ Լոուրին, իսկ գլխավոր դերերը կատարել են Քեյսի Աֆլեքն ու Ռոբերտ Ռեդֆորդը։ «Ծերունին և զենքը» ֆիլմի սցենարն ստեղծվել է Դևիդ Գրենի՝ New Yorker-ի համար գրված հոդվածի հիման վրա, որում պատմվում է բանկեր թալանող Ֆորեսթ Թաքերի մասին[2], որն ստիպված է եղել իր կյանքի մեծ մասն անցկացնել բանտում՝ այնտեղից փախչելով 18 անգամ։ Կինոնկարը, ինչպես և հոդվածը, պատմում է Թաքերի կյանքի վերջին տարիների մասին[3]։

Ծերունին և զենքը
անգլ.՝ The Old Man and the Gun
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական կատակերգություն, դրամա և կենսագրական ֆիլմ
ՀիմքԾերունին և զենքը
Թվականօգոստոսի 31, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի
ՊրոդյուսերՋեյմս Դ․ Շտեռն, Դոն Օսթրոֆ, Ջերեմի Սթեքլեր, Էնթոնի Մաստրոմաուրո, Թոբի Հալբրուքս և Ռոբերտ Ռեդֆորդ
Սցենարի հեղինակԴևիդ Լոուրի
ԴերակատարներՌոբերտ Ռեդֆորդ, Քեյսի Աֆլեք, Դենի Գլովեր, Թոմ Ուեյթս, Տիկա Սամփթեր և Սիսի Սփեյսեք
ՕպերատորՋո Անդերսոն
ԵրաժշտությունԴանիել Հարթ
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունCondé Nast Entertainment, Identity Films և Wildwood Enterprises
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ

Միացյալ Նահանգներում ֆիլմը վարձույթի է հանվել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին[4]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է անուղղելի գող Ֆորեսթ Թաքերի (Ռոբերտ Ռեդֆորդ) իրական պատմությունը, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է բանկեր թալանելուն և բանտերից փախչելուն; Իր անհանգիստ «կարիերայի» ավարտին 78-ամյա Թաքերը կրկին սկսում է իր սիրելի գործը՝ չնայած երիտասարդ դետեկտիվի (Քեյսի Աֆլեք) հետապնդմանը և իրեն նվիրված կնոջ (Սիսի Սփեյսեք) առաջ ունեցած պարտավորությունների։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2013 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Դևիդ Լոուրին կգրի սցենար և կնկարահանի «Ծերունին և զենքը» ֆիլմը բանկեր թալանողի մահվան մասին իրական պատմության հիման վրա, որին կմարմնավորի Ռոբերտ Ռեդֆորդը[5]։

2016 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քեյսի Աֆլեքն կընդգրկվի ֆիլմի հիմնական դերասանական կազմում[6]։

2017 թվականի մարտին դերասանական անձնակազմին են միացել Էլիզաբեթ Մոսը, Թոմ Ուեյթսը, Դենի Գլովերը, Տիկա Սամփթերը, Սիսի Սփեյսեքն ու Իսայա Ուիթլոք կրտսերը[7]։

2017 թվականի ապրիլին պարզ է դարձել, որ Քիթ Քերադայնը կմարմնավորի ոստիկանության կապիտանին, որը վարում է Թաքերի գործը[8]։

2017 թվականի մայիսի 18-ին Fox Searchlight Pictures կինոընկերությունը հայտարարել է, որ ձեռք է բերել ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում տարածելու իրավունքը[9]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի ապրիլի 3-ին և անցկացվել Ցինցինատիում[10]։

Սկզբում ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին[11], բայց հետո պրեմիերան տեղափոխվել է նույն թվականի սեպտեմբերի 28[12]։

2018 թվականի հունիսի 5-ին Fox Searchlight Pictures կինոընկերությունը ներկայացրել է ֆիլմի առաջին թրեյլերը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Lee, Ashley (28 October, 2016). «Casey Affleck Reteams With David Lowery for Crime Drama 'The Old Man and the Gun'». hollywoodreporter.com. Վերցված է 17/06/2018-ին.
  3. Lee, Ashley (28 October, 2016). «Casey Affleck Reteams With David Lowery for Crime Drama 'The Old Man and the Gun'». hollywoodreporter.com. Վերցված է 17/06/2018-ին.
  4. Perez, Rodrigo (5 June, 2018). «'The Old Man And The Gun' Trailer: Robert Redford Will Act One Last Time For Director David Lowery» (անգլերեն). theplaylist.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  5. Kit, Borys (11 April, 2013). «Robert Redford Teams With 'Ain't Them Bodies Saints' Filmmaker for Crime Drama (Exclusive)». hollywoodreporter.com. Վերցված է 17/06/2018-ին.
  6. Barraclough, Leo (28 October, 2016). «Casey Affleck Joins Robert Redford in 'The Old Man and the Gun'». variety.com. Վերցված է 17/06/2018-ին.
  7. Perez, Rodrigo (25 March, 2017). «Elisabeth Moss, Tom Waits, Danny Glover Join David Lowery's 'The Old Man And The Gun'». theplaylist.net. Վերցված է 17/06/2018-ին.
  8. Hipes, Patrick (18 April, 2017). «Keith Carradine On The Case For 'Old Man And The Gun'». deadline.com. Վերցված է 17/06/2018-ին.
  9. Llave, Kristine (18 May, 2017). «DAVID LOWERY'S OLD MAN AND THE GUN». foxsearchlight.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 28/06/2018-ին.
  10. Fleming Jr., Mike (23 March, 2017). «Fox Searchlight Landing Robert Redford & Casey Affleck Starrer 'Old Man And The Gun'». deadline.com. Վերցված է 17/06/2018-ին.
  11. McNary, Dave (19 April, 2018). «Robert Redford's 'The Old Man and the Gun' Lands Awards-Season Opening». variety.com. Վերցված է 28/06/2018-ին.
  12. Perez, Rodrigo (5 June, 2018). «'The Old Man And The Gun' Trailer: Robert Redford Will Act One Last Time For Director David Lowery». theplaylist.net. Վերցված է 17/06/2018-ին.
  13. «THE OLD MAN & THE GUN Official Trailer HD FOX Searchlight». youtube.com. 5 June, 2018. Վերցված է 28/06/2018-ին.