Չորս Սուրբ Ծնունդ
«Չորս Սուրբ Ծնունդ» (անգլ.՝ Four Christmases), 2008 թվականի ամերիկյան կատակերգություն Սուրբ Ծնունդի և ընտանեկան արժեքների մասին։ Գլխավոր դերերում՝ Ռիզ Ուիզերսփուն և Վինս Վոն։
Չորս Սուրբ Ծնունդ անգլ.՝ Four Christmases | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և սուրբծննդյան ֆիլմ |
Թեմա | անհաջող ընտանիք |
Թվական | 2008 և դեկտեմբերի 4, 2008[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեթ Գորդոն |
Պրոդյուսեր | Գարի Բարբեր, Վինս Վոն, Ռիզ Ուիզերսփուն, Ռոջեր Բիրնբաում և Ջոնաթան Գլիքման |
Սցենարի հեղինակ | Ջոն Լուկաս[2] և Սքոթ Մուր[2] |
Դերակատարներ | Վինս Վոն, Ռիզ Ուիզերսփուն, Ռոբերտ Դյուվալ, Սիսի Սփեյսեք, Ջոն Ֆավրո, Մերի Սթինբյորգեն, Ջոն Վոյթ, Քրիստին Չենովետ, Քիմ ՄակԳրոու, Դուայթ Յոակամ, Քոլին Քեմփ, Բրայան Բաումգարթներ, Սեդրիք Յարբրո, Քեթի Միքսոն, Steve Wiebe?, Քերոլ Քեյն, Jack Donner?, Սկայլեր Ջիզոնդո, Patrick Van Horn?, Թեյլոր Ջիր[2], Mackenzie Smith?[2], Քոլլեթ Վուլֆ[2], Զահարի Գորդոն[2], Բրայս Ռոբինսոն[2], Sterling Beaumon?[2], Laura Johnson?[2] և Noah Munck?[2] |
Օպերատոր | Ջեֆրի Լ. Քիմբել |
Երաժշտություն | Ալեքս Վուրման |
Մոնտաժ | Մարկ Հելֆրիչ |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն | New Line Cinema և Spyglass Entertainment |
Տևողություն | 88 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Բրեդը և Քեյթը հանդիպում են արդեն երեք տարի, ապրում են միասին, հաճախում են պարի դասերի, զվարճանում են և անցկացնում են սուրբ ծննդյան արձակուրդները։ Նրանք կատարյալ զույգ են և դրա հետ միասին՝ նրանք դեմ են ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին։ Իրենց ծնողների օրինակով նրանք տեսել են ամուսնության բոլոր թերությունները․ թե՛ Քեյթը, թե՛ Բրեդը ամուսնալուծված ընտանիքներից են։
Հերթական Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ բոլոր ընտանիքները, որպես կանոն, հավաքվում են միասին, Քեյթը և Բրեդը պատրաստվում են մեկնել Ֆիջի՝ արևահարվելու և դայվինգով զբաղվելու։ Սակայն բոլոր չվերթները հետաձգվել են մառախուղի պատճառով, իսկ մեր հերոսները հեռուստալուրերի մեջ են հայտնվում։ Այժմ նրանք չեն կարող բարեկամներից հեռու մնալ և ստիպված պիտի այցելեն չորս Սուրբ Ծնունդ։ Հարաբերությունների քննությունը, «պահարանի կմախքները», հարազատների չարաճճիությունները… Հանդիպելով իրենց վախերին՝ Քեյթը և Բրեդը սկսում են այլ կերպ վերաբերել ընտանեկան արժեքներին։
Դերասանական կազմը խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ռիզ Ուիզերսփուն | Քեյթ |
Վինս Վոն | Բրեդ |
Ռոբերտ Դյուվալ | Հովարդ |
Սիսի Սպեյսեկ | Պաուլա |
Ջոն Վոյթ | Քրեյթոն |
Մերի Սթինբյորգեն | Մերիլին |
Ջոն Ֆավրո | Դենվեր |
Թիմ Մակգրո | Դալաս |
Քրիստին Չենովետ | Քորթնի |
Քեթի Միքսոն | Սյուզան |
Դուայթ Յոկհամ | Ֆիլ |
Պատրիկ Վան Հորն | Դերիլ |
Քոլին Քեմպ | Դոննա |
Ջանեթ Միլլեր | Քեյթի տատիկը |
Ջեկ Դոներ | Քեյթի պապիկը |
Զակ Բոգան | Կոդի |
Սքայլեր Ջիզոնդո | Քոնոր |
Լորա Ջոնսոն | Շերիլ |
Քոլեթ Վուլֆ | Սինդի |