«Պայթյուն անցյալից» (անգլ.՝ Blast from the Past) (1999), կատակերգական և մելոդրամա ժանրերի ֆիլմը Հյու Ուիլսոնի ֆիլմերից է։ Նրա գլխավոր հերոսը իր ողջ կյանքն անցկացրել է գազապաստարանում։ Եվ վերջապես 35 տարի անց նա կարողանում է տեսնել իրական աշխարհը և հասկանալ, թե այն որքան հիանալի է։

Պայթյուն անցյալից
անգլ.՝ Blast from the Past
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաՍառը պատերազմ
Թվականնոյեմբերի 19, 1999[1], հոկտեմբերի 22, 1999[2] և սեպտեմբերի 23, 1999[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորHugh Wilson?[4][5][6]
ՊրոդյուսերAmanda Stern? և Ռեննի Հարլին
Սցենարի հեղինակBill Kelly? և Hugh Wilson?
ԴերակատարներԲրենդեն Ֆրեյզեր[5][6][7], Ալիսիա Սիլվերսթոուն[6][7], Քրիստոֆեր Ուոքեն[6][7], Սիսի Սփեյսեք[6][7], Դեյվ Ֆոլի[6][7], Ջոի Սլոթնիք[6][7], Դեյլ Ռաուլ[6][7], Ֆիդել Կաստրո[7], Hugh Wilson?[7], JFK[7], Նաթան Ֆիլիոն[7], Նիկիտա Խրուշչով[7] և Ռեքս Լին[7]
ՕպերատորԽոսե Լուիս Ալկայնե
ԵրաժշտությունՍտիվ Դրոֆ
ՄոնտաժԴոն Բրոշու
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները սկսվում են 1962 թ.-ին Կարիբյան ճգնաժամի ժամանակաընթացքում։ Կելվին Վեբերը մեծ գինտնական է, Լոս Անջելեսի բնակիչ։ Նա պատկանում է այն անձանց թվին, ովքեր լրջորեն զգուշանում են Սովետի ատոմային հարվածից։ Վախից ելնելով նա ստեղծում է սեփական ապաստարանը իր ընտանիքի համար։ Ապաստարանում նա պահեստավորում է պաշար այնտեղ երկարատև մնալու համար։ Հեռուստատեսությամբ հայտատարարում են, որ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածությունն աճել է և Կելվինն իր հղի կնոջ հետ իջնում է ապաստարան։ Հենց այդ պահին էլ Կելվինի տան վրա պատահաբար ընկնում է ամերիկյան կործանիչը։ Կելվինը այդ վթարն ընդունում է որպես ատոմային պատերազմի սկիզբ և թաքնվում է իր ստորգետնյա թաքստոցում։ Իսկ ապաստարանի ավտոմատացված համակարգը նրանց բանտարկում է 35 տարի ժամանակով։

Գազապաստարանում մնալուց մի քանի օր անց տիկին Վեբերը ծննդաբերում է։ Նրանք նորածին տղային կոչում են Ադամ։ Նրանք 35 տարի մնում են իրենց թաքստոցում։ Աշխարհում շատ բան փոխվեց այդ ժամանակաընթացքում, բայց Վեբերների մոտ դեռևս 1962 թվականն էր։ Ադամին սովորեցնում են մի քանի լեզուներ, դպրոցական առարկաներ, պար, բոքս և այլն։ Ընտանիքը նայում է սև ու սպիտակ հեռուստացույց, օգտագործելով կինեսկոպ և սև ու սպիտակ կինոերիզներ։ Ադամը վերցնում է հոր բեյսբոլի քարտերը և տարբեր ֆիրմաների ակցիաների սերտիֆիկատները։ Երբ թաքստոցի դռները ինքն իրեն բացվեց, Կելվինը որոշեց ստուգել թե ինչ է կատարվել դրսում։ Դրա համար նա հանդերձավորվեց պաշտպանիչ հագուստով։ Հայրն ինչ ասես որ չի տեսավ դրսում և կարծեց, որ այդ ամեն ինչը մուտացիայի հետևանքներից է։ Նա որոշեց, որ իր որդու և կնոջ համար լավ չէ թաքստոցից դուրս գալը։ Բայց մի օր Կելվինը ցավ ունեցավ կրծքավանդակի մասում և Ադամին ուղարկեցին դեղ բերելու։ Այսպիսով սկսվեց Ադամի արկածները։

Ֆիլմի հումորի մեծ մասն ապահովվում է ի շնորհիվ նրա, որ Ադամը անսովոր է ապրել ժամանակակից աշխարհում (օրինակ նեգր տերմինի օգտագործումը, հավատալը, որ "shit"-ը ֆրանսերենով հաճոյախոսություն է, գեյ բառը նշանակում է «ուրախություն»)։ Ադամը փորձում է վաճառել իր հոր բեյսբոլի քարտերը և խանութում հանդիպում է Եվա Վրուստիկովին (Ալիսիա Սիլվերսթոուն)։ Եվան չի թողնում, որ խանութպանը չնչին գներով գնի Ադամի քարտերը և արդյուքում աղջկան գործից դուրս են անում։ Ադամը Եվային խնդրում է 4000 դոլար արժողությամբ քարտի դիմաց նրան տանել «Holiday Inn» հյուրանոց։ Հաջորդ օրը Եվան գալիս է Ադամի մոտ, որպեսզի նրան հետ վերադարձնի այդ քարտը։ Ադամի հետ կարճատև զրույցից հետո Եվան հայտնում է, որ ինքը գործ է փնտրում։ Եվան համաձայնվում է շաբաթական 1000 դոլարով Ադամին օգնել գնումներ կատարելու և Պասադենից ոչ մուտանտ կին գտնելու հարցում։ Բացի այդ Ադամը ծանոթանում է Եվայի տանը բնակվող Տրոյի (Դեյվ Ֆոլի) հետ, որը սկսում է խորհուրդներ և մեկնաբանություններ տալ, որի արդյունքում Ադամը և Եվան սիրահարվում են միմյանց։

Ադամը Եվային և Տրոյին զարմացնում է իր բազմապիսի շնորհներով։ Նա հիանալի պարում է երկու աղջիկների հետ, ազատ խոսում է ֆրանսերենով Եվայի ախոյան Սոֆիի հետ։ Եվան իրեն լավ չի զգում, երբ իմանում է, որ Ադամը գնացել է Սոֆիի հետ։ Երբ Ադամը գալիս է Եվայի տուն, Եվան ուզում է իմանալ Ադամի ողջ պատմությունը։ Ադամը պատմում է ամբողջ ճշմարտությունը, բայց Եվան նրան չի հավատում և կանչում է հոգեբուժարանի բժիշկներին։ Ադամը փախչում է բժիշկներից և Եվային խնդրում է վճարել հյուրանոցի դիմաց, իսկ մնացած քարտերը պահել իրեն։ Ադամի գնալուց հետո Եվան և Տրոյը համոզվում են, որ Ադամը սուտ չի խոսել և բացի այդ նա ունի ակցիաներ, որոնց արժեքը հիմա միլիոնների միլիոններ են։ Եվան երկար փնտրելուց հետո ի վերջո գտնում է Ադամին։ Ադամը Եվային ներկայացնում է գազապաստարանում գտնվող իր ծնողներին։

Ֆիլմի վերջում Ադամը և Եվան նշանվում են և Հելենային ու Կելվինին տեղափոխում են բաց երկնքի տակ գտնվող Ադամի նոր տունը, որն Ադամը գնել էր ի հաշիվ հոր թանկացած ակցիաների։ Ադամը հորն ասում է, որ ոչ մի ատոմային հարձակում էլ չի եղել և ԽՍՀՄ-ն էլ փլուզվել է։ Հայրը խնդրում է, որ Հելենին այդ մասին չասեն, թե չէ վերջինս իրեն վատ կզգա, որ վերջին 35 տարում իզուր տեղը բանտարկված են եղել։ Կելվինը ԽՍՀՄ-ի փլուզումը համարում է կեղծ և պատրաստվում է նոր ապաստարան կառուցել։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Բրենդեն Ֆրեյզեր Ադամ Վեբեր
Ալիսիա Սիլվերսթոուն Եվա Ռուստիկով
Քրիստոֆեր Ուոքեն Կելվին Վեբեր
Սիսի Սփեյսիկ Հելեն Թոմաս Վեբեր
Դեյվ Ֆոլի Տրոյ
Ջոի Սլոտնիկ Սոդա Ջերկ, արքեպիսկոպոս Մելկեր
Կարմեն Մոր Սոֆի
Դեբորա Կելներ Միսս «Քաղցրիկ»
Մերի Էնն Հերմանսեն Հելթեր

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Հատուկ նկարահանումների համար Բրենդեն Ֆրեյզերը մեկ շաբաթ սովորել է անվավոր չմուշկներ քշել[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=blastfromthepast.htm
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=40794&type=MOVIE&iv=Basic
  3. http://www.kinokalender.com/film1046_eve-und-der-letzte-gentleman.html
  4. http://www.imdb.com/title/tt0124298/
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film688947.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.ofdb.de/film/2261,Eve-und-der-letzte-Gentleman
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt0124298/fullcredits
  8. «kinopoisk; Взрыв из прошлого; Интересные факты». Վերցված է 2012 Հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել