Պաոլո Վիլաջո
Պաոլո Վիլաջո (իտալ.՝ Paolo Villaggio, դեկտեմբերի 30, 1932[1][2], Ջենովա, Իտալիայի թագավորություն[3] - հուլիսի 3, 2017[4][1][2][…], Հռոմ, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասան, կատակերգու, ռեժիսոր, սցենարիստ և գրող, քաղաքական գործիչ։ Պաոլո Վիլաջոն իտալացի այն առաջին դերասաններից մեկն է, ով երգիծանքի միջոցով և իր մերկացնող ու գրոտեսկային հեգնանքով հիանալիորեն կարողացել է հասարակությանը ստիպել՝ մտածելու ու խորհելու իր խնդիրների մասին։ Արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին (1990 թ.), ինչպես նաև «Արծաթե ժապավեն» (1992 թ.) և «Ոսկե առյուծ» (1992 թ.) մրցանակներին։
Պաոլո Վիլաջո իտալ.՝ Paolo Villaggio | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1932[1][2] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիայի թագավորություն[3] |
Մահացել է | հուլիսի 3, 2017[4][1][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | կատակերգու, քաղաքական գործիչ, գրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, դերասան և կինոռեժիսոր |
Ընտրանի | Fantozzi contro tutti?, Fantozzi subisce ancora?, Don't Touch the White Woman!?, Fantozzi? և Il secondo tragico Fantozzi? |
Պարգևներ և մրցանակներ | |
paolovillaggio.com fantozziofficial.com | |
Կենսագրություն
խմբագրելՊաոլո Վիլաջոն ծնվել է Ջենովայում։ Նրա հայրը քարտեզագիր էր՝ Պալերմոյից, իսկ մայրը գերմաներեն լեզվի ուսուցչուհի՝ Վենետիկից։ Նրա մանկությունն անցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներով մթագնված աղքատության ու չքավորության մեջ։ Նրա հետ մեծացել է նաև երկվորյակ եղբայրը՝ Պիեռոն։ Պաոլո Վիլաջիոն սովորել է «Անդրեա Դորիա» լիցեյում, որն ավարտելուց հետո իր ուժերը փորձել է ամենաբազմազան մասնագիտություններում ` մատուցողից մինչև BBC-ի հաղորդավար, կաբարեի դերասանից մինչև զբոսանավերի վրա ելույթավար, թատրոնի դերասանից մինչև գրագիր։
Նրա դերասանական տաղանդը նկատվել էր շրջապատի կողմից և հռոմեական կաբարեներից մեկում աշխատելուց հետո նա հրավիրվեց հեռուստատեսություն, որտեղ հեռարձակվող «Կիրակնօրյա մարդիկ» հաղորդման ժամանակ, նրա կողմից կերտած նենգ ու վախկոտ մարդկանց կերպարները շուտով սկսեցին կյանքի կոչվել։ Այդ կերպարներից էր նաև հաշվապահ Ուգո Ֆանտոցիի կերպարը։
Շուտով իտալական շաբաթաթերթերից մի քանիսում սկսեցին տպագրվել Պաոլո Վիլաջիոյի պատմվածքները, որոնց գլխավոր հերոսը Ուգո Ֆանտոցին էր։ 1971 թվականին լույս տեսավ նրա «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուն, որից հետո Պաոլո Վիլաջիոն ստացավ միջազգային ճանաչում։ Այդ գրքերի հաջողությունը թույլ տվեց նրան՝ կերպարը տեղափոխել նաև կինոնկարահանման հրապարակ։ Ֆանտոցիի կերպարը մեծ մասսայականություն էր վայելում նույնիսկ Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ-ում, որտեղ Պաոլո Վիլաջիոն արժանացել է Գոգոլի անվան մրցանակի՝ որպես ամենալավ թարգմանված գրող։
Պաոլո Վիլաջիոն իր կինոդերասանի կարիերան սկսել էր դեռ 1968 թվականից, սակայն 1975 թվականին նկարահանված «Ֆանտոցի» կինոնկարից հետո նա ձեռք բերեց ճանաչում այդ ասպարեզում։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10 ֆիլմ։ Այդ ֆիլմերից են «Ֆանտոցի» (1975 թ.), «Ֆանտոցին ընդդեմ բոլորի» (1980 թ.), «Ֆանտոցին կրկին տառապում է» (1983 թ.), «Սուպերֆանտոցի» (1986 թ.), «Ֆանտոցին դրախտում» (1993 թ.), «Ֆանտոցիի վերադարձը» (1996թ.) և այլն։
Պաոլո Վիլաջիոն նկարահանվել է նաև այլ ֆիլմերում, որտեղ նրա կերպարների մի մասը հիշեցնում էին Ֆանտոցիին։ 1976 թվականին էկրան է բարձրացել «Սինյոր Ռոբինզոն» կինոնկարը, որը հսկայական հաջողություն ունեցավ։ Նրա ֆիլմերից կարելի է հիշատակել «Հիասքանչ երկիրը» (1977 թ.), «Ձախողակ բանկիրը» (1980 թ.), «Հյուրանոցի տիրուհին» (1980 թ.), «Ֆրակիա - գազան` մարդու կերպարանքով» (1981 թ.), «Բոննին և Կլայդը իտալական ձևով» (1982 թ.), «Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի» (1985 թ.), «Հին անտառի գաղտնիքը» (1993 թ.) և այլ կինոնկարներ։ Նա նկարահանվել է նաև Ֆեդերիկո Ֆելինիի «Լուսնի ձայնը» (1990 թ.) և Լինա Վերտմյուլլերի «Չաո, պրոֆեսոր» (1992 թ.) կինոնկարներում։
Այդ ամբողջ ընթացքում Պաոլո Վիլաջիոն չի դադարել ստեղծագործելուց։ Տարբեր տարիների նա հրատարակել է «Ֆանտոցին հրաժեշտ է տալիս և գնում», «Կյանք, մահ և հրաշքներ անվճար», «Յոթանասուն տարում յոթ գրամ», «Ուրվականներ» և այլ գրքեր։ Նա մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև թատրոնի բեմում։
Անձնական կյանքը
խմբագրել1958 թվականին Պաոլո Վիլաջիոն ամուսնացել է Մաուրա Ալբիտեսի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։
Պաոլո Վիլաջիոն մահացել է 2017 թվականի հուլիսի 3-ին, Հռոմում, շաքարային դիաբետի սրացումներից[5]։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1968 | Կեր սա | Eat It | - |
1969 | Հանուն հոր | I quattro del pater noster | Էդդի |
1969 | Սարսափելի տեսուչը | Il terribile ispettore | Պաոլո դե Անջելի |
1970 | Բրանկալեոնեն խաչակրաց արշավներում | Brancaleone alle crociate | - |
1970 | Կռունկը երկնքում | La torta in cielo | - |
1972 | Չունևոր ամուրիները սրտակից կապեր փնտրելիս | Senza famiglia, nullatenenti cercano affetto | Ավգուստինո Անտոնիուչչի |
1972 | Հարուստների բախտը բերում է | Beati i ricchi | Ավգուստինո Մոլտենի |
1972 | Ի՞նչ կապ ունենք մենք հեղափոխության հետ | Che c'entriamo noi con la rivoluzione? | Դոն Ալբինո Մոնչալիերի |
1973 | Ձեռք մի տուր սպիտակ կնոջը | Touche pas à la femme blanche | գործակալ |
1973 | Կարգ ու կանոն կհաստատեմ Ամերիկայում և կվերադառնամ | Sistemo l'America e torno | Ջովաննի Բոնֆիլիո |
1974 | Թանկագին մայրիկիս, իր ծննդյան օրը | Alla mia cara mamma nel giorno del suo compleanno | Ֆերնանդո |
1975 | Բարոնի մազուրկան, սուրբ կույսը և թզենին | La mazurka del barone, della santa e del fico fiorone | Բիանչոնե |
1975 | Ֆանտոցի | Fantozzi | Ուգո Ֆանտոցի |
1975 | Դու ո՞ր նշանի տակ ես | Di che segno sei? | Դանթե Բոմպացի |
1976 | Երկրորդ ողբերգական Ֆանտոցին | Il secondo tragico Fantozzi | Ուգո Ֆանտոցի |
1976 | Սինյոր Ռոբինզոն | Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure | Ռոբի |
1976 | Այն տարօրինակ պատահարները | Quelle strane occasioni | Ջիոբատա |
1977 | Երեք վագր ընդդեմ երեք վագրի | Tre tigri contro tre tigri | փաստաբան |
1977 | Հիասքանչ երկիրը | Il... Belpaese | Գվիդո Բելարդինելլի |
1978 | Սիրո որսկանները | Io tigro, tu tigri, egli tigra | Սպիջոլա |
1978 | Ու՞ր ես դու մեկնում արձակուրդին | Dove vai in vacanza? | Արթուրո |
1978 | Երբ նա թանկ էր մեզ համար | Quando c'era lui... caro lei! | Բերետա |
1978 | Պրոֆեսոր Կրանց, գերմանացին Գերմանիայից | Professor Kranz tedesco di Germania | Կրանց |
1979 | Դոկտոր Ջեքիլը և քնքուշ տիկինը | Dottor Jekyll e gentile signora | դոկ. Ջեքիլ |
1980 | Ձախողակ բանկիրը | Rag. Arturo De Fanti, bancario - precario | Արթուրո Դե Ֆանտի |
1980 | Հյուրանոցի տիրուհին | La locandiera | Ֆորլիպոպոլի |
1980 | Ֆանտոցին ընդդեմ բոլորի | Fantozzi contro tutti | Ուգո Ֆանտոցի |
1981 | Հերթ | Il turno | Դոն Պեպե Ալետո |
1981 | Ֆրակիա - գազան` մարդու կերպարանքով | Fracchia la belva umana | Ջանդոմենիկո Ֆրակիա |
1982 | Արգելված երազներ | Sogni mostruosamente proibiti | Պաոլո Կոնիգլիո |
1982 | Բոննին և Կլայդը իտալական ձևով | Bonnie e Clyde all'italiana | Լեո Ջավացի |
1983 | Մի թափիր ջուրը | Pappa e ciccia | Ռինգո |
1983 | Ֆանտոցին կրկին տառապում է | Fantozzi subisce ancora | Ուգո Ֆանտոցի |
1984 | Դեմ առ դեմ | A tu per tu | Ջինո Շակալուգա |
1985 | Հրշեջները | I pompieri | Պաոլո Կասարոտի |
1985 | Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի | Fracchia contro Dracula | Ջանդոմենիկո Ֆրակիա |
1986 | Գողերի դպրոցը | Scuola di ladri | Դալմազիո Սիրաջի |
1986 | Հանրախանութ | Grandi magazzini | Ռոբոտ |
1986 | Սուպեր Ֆանտոցի | Superfantozzi | Ուգո Ֆանտոցի |
1987 | Ռիմինի, Ռիմինի | Rimini Rimini | Ջիլդո Մորելլի |
1987 | Գողերի դպրոցը 2 | Scuola di ladri - Parte seconda | Դալմազիո Սիրաջի |
1987 | Հարուստներն իրենց սովորույթներն ունեն | Roba da ricchi | Աթիլիո Կարբոնե |
1987 | Կնավախը օվկիանոսում | Com'è dura l'avventura | Ջանի Ձապի |
1987 | Հրշեջներ 2. Առաքելություն հերոսների համար | Missione eroica - I pompieri 2 | Պաոլո Կասալոտի |
1988 | Խորամանկ աղվեսը | Il volpone | Ուգո Մարիա Վոլպոնե |
1988 | Ֆանտոցին թոշակի է անցնում | Fantozzi va in pensione | Ուգո Ֆանտոցի |
1989 | Շահույթ` ամանորյա խաղատոմսով | Ho vinto la lotteria di Capodanno | Պաոլո Չիոտոլի |
1990 | Լուսնի ձայնը | La voce della luna | Ջոնելլա |
1990 | Զվարճալի պատմություններ | Le comiche | Պաոլո |
1990 | Ֆանտոցին փոխհատուցում է վերցնում | Fantozzi alla riscossa | Ուգո Ֆանտոցի |
1991 | Զվարճալի պատմություններ 2 | Le comiche 2 | Պաոլո |
1992 | Ես հույս ունեմ, որ գլուխ կհանեմ (Չաո, պրոֆեսոր) | Io speriamo che me la cavo | Մարկո Սպերելլի |
1993 | Հինավուրց անտառի գաղտնիքը | Il segreto del bosco vecchio | Պրոկոլո |
1993 | Ֆանտոցին դրախտում | Fantozzi in paradiso | Ուգո Ֆանտոցի |
1994 | Զվարճալի պատմություններ 3 | Le nuove comiche | Պաոլո |
1994 | Մատուցողները | Camerieri | Լորիս Բիանչի |
1994 | Թանկագին մտերիմ ընկերներ | Cari fottutissimi amici | Դիչի |
1995 | Ես չեմ խոսում անգլերեն | Io no spik inglish | Սերջիո Կոլոմբո |
1995 | Ձյունիկը | Palla di neve | Բիլլի Բոլլա |
1996 | Ֆանտոցիի վերադարձը | Fantozzi - Il ritorno | Ուգո Ֆանտոցի |
1997 | Բանզայ | Banzai | Սերջիո Կոլոմբո |
1998 | Խարդախը դրախտում | Un bugiardo in paradiso | Ջինո |
1999 | Ֆանտոցի 2000. Կլոնավորում | Fantozzi 2000 - La clonazione | Ուգո Ֆանտոցի |
2000 | Լազուրայինը | Azzurro | Ջուզեպե դե Մետրիո |
2000 | Ատամներ | Denti | դոկ. Կաջնանո |
2001 | Փոքրիկ Հեյդին | Heidi | - |
2002 | Կարաբիներները | Carabinieri | Ջովաննի |
2004 | Ռենցոն և Լյուչիան | Renzo e Lucia | Դոն Աբոնդիո |
2005 | Գազ | Gas | Ռենատո |
2007 | Եղբայրը | Hermano | Դոն Էուջինո |
2008 | Ես վերադարձել եմ միայնակ ապրելու | Torno a vivere da solo | Ջակոմոյի հայրը |
2009 | Սրտային հարց | Questione di cuore | Ռենատո |
2009 | Հազար եվրոյի սերունդը | Generazione mille euro | պրոֆեսոր |
2012 | Ամեն-ինչ, ամեն-ինչ, ոչինչ, ոչինչ | Tutto tutto niente niente | նախագահ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133342840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Actor Paolo Villaggio, of Fantozzi fame, dies in Rome
- ↑ «Paolo Villaggio, Comic TV and Film Actor, Dies at 84». The Hollywood Reporter. 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Վիլաջո» հոդվածին։ |