Պաոլո Վիլաջո (իտալ.՝ Paolo Villaggio, դեկտեմբերի 30, 1932(1932-12-30)[1][2], Ջենովա, Իտալիայի թագավորություն[3] - հուլիսի 3, 2017(2017-07-03)[4][1][2][…], Հռոմ, Իտալիա), թատրոնի և կինոյի իտալացի դերասան, կատակերգու, ռեժիսոր, սցենարիստ և գրող, քաղաքական գործիչ։ Պաոլո Վիլաջոն իտալացի այն առաջին դերասաններից մեկն է, ով երգիծանքի միջոցով և իր մերկացնող ու գրոտեսկային հեգնանքով հիանալիորեն կարողացել է հասարակությանը ստիպել՝ մտածելու ու խորհելու իր խնդիրների մասին։ Արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին (1990 թ.), ինչպես նաև «Արծաթե ժապավեն» (1992 թ.) և «Ոսկե առյուծ» (1992 թ.) մրցանակներին։

Պաոլո Վիլաջո
իտալ.՝ Paolo Villaggio
Ծնվել էդեկտեմբերի 30, 1932(1932-12-30)[1][2]
ԾննդավայրՋենովա, Իտալիայի թագավորություն[3]
Մահացել էհուլիսի 3, 2017(2017-07-03)[4][1][2][…] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկատակերգու, քաղաքական գործիչ, գրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, դերասան և կինոռեժիսոր
ԸնտրանիFantozzi contro tutti?, Fantozzi subisce ancora?, Don't Touch the White Woman!?, Fantozzi? և Il secondo tragico Fantozzi?
Պարգևներ և մրցանակներ
paolovillaggio.com
fantozziofficial.com

Կենսագրություն խմբագրել

Պաոլո Վիլաջոն ծնվել է Ջենովայում։ Նրա հայրը քարտեզագիր էր՝ Պալերմոյից, իսկ մայրը գերմաներեն լեզվի ուսուցչուհի՝ Վենետիկից։ Նրա մանկությունն անցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներով մթագնված աղքատության ու չքավորության մեջ։ Նրա հետ մեծացել է նաև երկվորյակ եղբայրը՝ Պիեռոն։ Պաոլո Վիլաջիոն սովորել է «Անդրեա Դորիա» լիցեյում, որն ավարտելուց հետո իր ուժերը փորձել է ամենաբազմազան մասնագիտություններում ` մատուցողից մինչև BBC-ի հաղորդավար, կաբարեի դերասանից մինչև զբոսանավերի վրա ելույթավար, թատրոնի դերասանից մինչև գրագիր։

Նրա դերասանական տաղանդը նկատվել էր շրջապատի կողմից և հռոմեական կաբարեներից մեկում աշխատելուց հետո նա հրավիրվեց հեռուստատեսություն, որտեղ հեռարձակվող «Կիրակնօրյա մարդիկ» հաղորդման ժամանակ, նրա կողմից կերտած նենգ ու վախկոտ մարդկանց կերպարները շուտով սկսեցին կյանքի կոչվել։ Այդ կերպարներից էր նաև հաշվապահ Ուգո Ֆանտոցիի կերպարը։

Շուտով իտալական շաբաթաթերթերից մի քանիսում սկսեցին տպագրվել Պաոլո Վիլաջիոյի պատմվածքները, որոնց գլխավոր հերոսը Ուգո Ֆանտոցին էր։ 1971 թվականին լույս տեսավ նրա «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուն, որից հետո Պաոլո Վիլաջիոն ստացավ միջազգային ճանաչում։ Այդ գրքերի հաջողությունը թույլ տվեց նրան՝ կերպարը տեղափոխել նաև կինոնկարահանման հրապարակ։ Ֆանտոցիի կերպարը մեծ մասսայականություն էր վայելում նույնիսկ Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ-ում, որտեղ Պաոլո Վիլաջիոն արժանացել է Գոգոլի անվան մրցանակի՝ որպես ամենալավ թարգմանված գրող։

Պաոլո Վիլաջիոն իր կինոդերասանի կարիերան սկսել էր դեռ 1968 թվականից, սակայն 1975 թվականին նկարահանված «Ֆանտոցի» կինոնկարից հետո նա ձեռք բերեց ճանաչում այդ ասպարեզում։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10 ֆիլմ։ Այդ ֆիլմերից են «Ֆանտոցի» (1975 թ.), «Ֆանտոցին ընդդեմ բոլորի» (1980 թ.), «Ֆանտոցին կրկին տառապում է» (1983 թ.), «Սուպերֆանտոցի» (1986 թ.), «Ֆանտոցին դրախտում» (1993 թ.), «Ֆանտոցիի վերադարձը» (1996թ.) և այլն։

Պաոլո Վիլաջիոն նկարահանվել է նաև այլ ֆիլմերում, որտեղ նրա կերպարների մի մասը հիշեցնում էին Ֆանտոցիին։ 1976 թվականին էկրան է բարձրացել «Սինյոր Ռոբինզոն» կինոնկարը, որը հսկայական հաջողություն ունեցավ։ Նրա ֆիլմերից կարելի է հիշատակել «Հիասքանչ երկիրը» (1977 թ.), «Ձախողակ բանկիրը» (1980 թ.), «Հյուրանոցի տիրուհին» (1980 թ.), «Ֆրակիա - գազան` մարդու կերպարանքով» (1981 թ.), «Բոննին և Կլայդը իտալական ձևով» (1982 թ.), «Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի» (1985 թ.), «Հին անտառի գաղտնիքը» (1993 թ.) և այլ կինոնկարներ։ Նա նկարահանվել է նաև Ֆեդերիկո Ֆելինիի «Լուսնի ձայնը» (1990 թ.) և Լինա Վերտմյուլլերի «Չաո, պրոֆեսոր» (1992 թ.) կինոնկարներում։

Այդ ամբողջ ընթացքում Պաոլո Վիլաջիոն չի դադարել ստեղծագործելուց։ Տարբեր տարիների նա հրատարակել է «Ֆանտոցին հրաժեշտ է տալիս և գնում», «Կյանք, մահ և հրաշքներ անվճար», «Յոթանասուն տարում յոթ գրամ», «Ուրվականներ» և այլ գրքեր։ Նա մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև թատրոնի բեմում։

Անձնական կյանքը խմբագրել

1958 թվականին Պաոլո Վիլաջիոն ամուսնացել է Մաուրա Ալբիտեսի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։

Պաոլո Վիլաջիոն մահացել է 2017 թվականի հուլիսի 3-ին, Հռոմում, շաքարային դիաբետի սրացումներից[5]։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1968 Կեր սա Eat It -
1969 Հանուն հոր I quattro del pater noster Էդդի
1969 Սարսափելի տեսուչը Il terribile ispettore Պաոլո դե Անջելի
1970 Բրանկալեոնեն խաչակրաց արշավներում Brancaleone alle crociate -
1970 Կռունկը երկնքում La torta in cielo -
1972 Չունևոր ամուրիները սրտակից կապեր փնտրելիս Senza famiglia, nullatenenti cercano affetto Ավգուստինո Անտոնիուչչի
1972 Հարուստների բախտը բերում է Beati i ricchi Ավգուստինո Մոլտենի
1972 Ի՞նչ կապ ունենք մենք հեղափոխության հետ Che c'entriamo noi con la rivoluzione? Դոն Ալբինո Մոնչալիերի
1973 Ձեռք մի տուր սպիտակ կնոջը Touche pas à la femme blanche գործակալ
1973 Կարգ ու կանոն կհաստատեմ Ամերիկայում և կվերադառնամ Sistemo l'America e torno Ջովաննի Բոնֆիլիո
1974 Թանկագին մայրիկիս, իր ծննդյան օրը Alla mia cara mamma nel giorno del suo compleanno Ֆերնանդո
1975 Բարոնի մազուրկան, սուրբ կույսը և թզենին La mazurka del barone, della santa e del fico fiorone Բիանչոնե
1975 Ֆանտոցի Fantozzi Ուգո Ֆանտոցի
1975 Դու ո՞ր նշանի տակ ես Di che segno sei? Դանթե Բոմպացի
1976 Երկրորդ ողբերգական Ֆանտոցին Il secondo tragico Fantozzi Ուգո Ֆանտոցի
1976 Սինյոր Ռոբինզոն Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure Ռոբի
1976 Այն տարօրինակ պատահարները Quelle strane occasioni Ջիոբատա
1977 Երեք վագր ընդդեմ երեք վագրի Tre tigri contro tre tigri փաստաբան
1977 Հիասքանչ երկիրը Il... Belpaese Գվիդո Բելարդինելլի
1978 Սիրո որսկանները Io tigro, tu tigri, egli tigra Սպիջոլա
1978 Ու՞ր ես դու մեկնում արձակուրդին Dove vai in vacanza? Արթուրո
1978 Երբ նա թանկ էր մեզ համար Quando c'era lui... caro lei! Բերետա
1978 Պրոֆեսոր Կրանց, գերմանացին Գերմանիայից Professor Kranz tedesco di Germania Կրանց
1979 Դոկտոր Ջեքիլը և քնքուշ տիկինը Dottor Jekyll e gentile signora դոկ. Ջեքիլ
1980 Ձախողակ բանկիրը Rag. Arturo De Fanti, bancario - precario Արթուրո Դե Ֆանտի
1980 Հյուրանոցի տիրուհին La locandiera Ֆորլիպոպոլի
1980 Ֆանտոցին ընդդեմ բոլորի Fantozzi contro tutti Ուգո Ֆանտոցի
1981 Հերթ Il turno Դոն Պեպե Ալետո
1981 Ֆրակիա - գազան` մարդու կերպարանքով Fracchia la belva umana Ջանդոմենիկո Ֆրակիա
1982 Արգելված երազներ Sogni mostruosamente proibiti Պաոլո Կոնիգլիո
1982 Բոննին և Կլայդը իտալական ձևով Bonnie e Clyde all'italiana Լեո Ջավացի
1983 Մի թափիր ջուրը Pappa e ciccia Ռինգո
1983 Ֆանտոցին կրկին տառապում է Fantozzi subisce ancora Ուգո Ֆանտոցի
1984 Դեմ առ դեմ A tu per tu Ջինո Շակալուգա
1985 Հրշեջները I pompieri Պաոլո Կասարոտի
1985 Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի Fracchia contro Dracula Ջանդոմենիկո Ֆրակիա
1986 Գողերի դպրոցը Scuola di ladri Դալմազիո Սիրաջի
1986 Հանրախանութ Grandi magazzini Ռոբոտ
1986 Սուպեր Ֆանտոցի Superfantozzi Ուգո Ֆանտոցի
1987 Ռիմինի, Ռիմինի Rimini Rimini Ջիլդո Մորելլի
1987 Գողերի դպրոցը 2 Scuola di ladri - Parte seconda Դալմազիո Սիրաջի
1987 Հարուստներն իրենց սովորույթներն ունեն Roba da ricchi Աթիլիո Կարբոնե
1987 Կնավախը օվկիանոսում Com'è dura l'avventura Ջանի Ձապի
1987 Հրշեջներ 2. Առաքելություն հերոսների համար Missione eroica - I pompieri 2 Պաոլո Կասալոտի
1988 Խորամանկ աղվեսը Il volpone Ուգո Մարիա Վոլպոնե
1988 Ֆանտոցին թոշակի է անցնում Fantozzi va in pensione Ուգո Ֆանտոցի
1989 Շահույթ` ամանորյա խաղատոմսով Ho vinto la lotteria di Capodanno Պաոլո Չիոտոլի
1990 Լուսնի ձայնը La voce della luna Ջոնելլա
1990 Զվարճալի պատմություններ Le comiche Պաոլո
1990 Ֆանտոցին փոխհատուցում է վերցնում Fantozzi alla riscossa Ուգո Ֆանտոցի
1991 Զվարճալի պատմություններ 2 Le comiche 2 Պաոլո
1992 Ես հույս ունեմ, որ գլուխ կհանեմ (Չաո, պրոֆեսոր) Io speriamo che me la cavo Մարկո Սպերելլի
1993 Հինավուրց անտառի գաղտնիքը Il segreto del bosco vecchio Պրոկոլո
1993 Ֆանտոցին դրախտում Fantozzi in paradiso Ուգո Ֆանտոցի
1994 Զվարճալի պատմություններ 3 Le nuove comiche Պաոլո
1994 Մատուցողները Camerieri Լորիս Բիանչի
1994 Թանկագին մտերիմ ընկերներ Cari fottutissimi amici Դիչի
1995 Ես չեմ խոսում անգլերեն Io no spik inglish Սերջիո Կոլոմբո
1995 Ձյունիկը Palla di neve Բիլլի Բոլլա
1996 Ֆանտոցիի վերադարձը Fantozzi - Il ritorno Ուգո Ֆանտոցի
1997 Բանզայ Banzai Սերջիո Կոլոմբո
1998 Խարդախը դրախտում Un bugiardo in paradiso Ջինո
1999 Ֆանտոցի 2000. Կլոնավորում Fantozzi 2000 - La clonazione Ուգո Ֆանտոցի
2000 Լազուրայինը Azzurro Ջուզեպե դե Մետրիո
2000 Ատամներ Denti դոկ. Կաջնանո
2001 Փոքրիկ Հեյդին Heidi -
2002 Կարաբիներները Carabinieri Ջովաննի
2004 Ռենցոն և Լյուչիան Renzo e Lucia Դոն Աբոնդիո
2005 Գազ Gas Ռենատո
2007 Եղբայրը Hermano Դոն Էուջինո
2008 Ես վերադարձել եմ միայնակ ապրելու Torno a vivere da solo Ջակոմոյի հայրը
2009 Սրտային հարց Questione di cuore Ռենատո
2009 Հազար եվրոյի սերունդը Generazione mille euro պրոֆեսոր
2012 Ամեն-ինչ, ամեն-ինչ, ոչինչ, ոչինչ Tutto tutto niente niente նախագահ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133342840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Actor Paolo Villaggio, of Fantozzi fame, dies in Rome
  5. «Paolo Villaggio, Comic TV and Film Actor, Dies at 84». The Hollywood Reporter. 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.