Սիլիվրի
Սիլիվրի (թուրքերեն՝ Silivri), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Ստամբուլի մարզում։ Շրջանը գտնվում է Մարմարա ծովի ափին։ Սահմանակից է Ստամբուլի Բույուքչեքմեջե, Չաթալջա շրջանների և Թեքիրդաղի մարզի հետ։
Քաղաք | ||
---|---|---|
Սիլիվրի | ||
թուրքերեն՝ Silivri | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Ստամբուլի մարզ | |
Համայնք | Ստամբուլի մարզ[1] | |
Քաղաքապետ | Օզջան Իշըքլար | |
Մակերես | 893.95 կմ² | |
ԲԾՄ | 367 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 137 861 մարդ | |
Ազգային կազմ | թուրքեր,հույներ, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային ինդեքս | 34570 | |
Փոստային դասիչ | 34570 | |
Ավտոմոբիլային կոդ | 34 | |
Պաշտոնական կայք | silivri.bel.tr silivri.gov.tr | |
| ||
Պատմություն
խմբագրելՍելիմբրիան (հին հունարեն՝ Σηλυ(μ)βρία) հիմնվել է մ.թ.ա. 675 թվականին Մեգարայից Թրակիա գաղթած դորիացիների կողմից[2] և կառուցվել է թրակիական նախկին բնակավայրի հիմքում։ Մ.թ.ա. 6-րդ դարում քաղաքը նվաճվել է պարսիկների կողմից[3]։ Ստրաբոնը գտնում է, որ անվան մեջ առկա է brias արմատը, որը նրա կարծիքով թրակիերեն նշանակում է քաղաք[4]։ Նիկոլայ Դամասկոսացին Սելիմբրիա բառը մեկնաբանում է որպես «Սելիայի քաղաք»[5]։ Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ քաղաքը նենգաբար գրավվել է Ալքիբիադեսի կողմից[6]։
Ֆլավիոս Արկադիոսը քաղաքը վերանվանել է Եվդոկսիոպոլիս՝ իր կնոջ Էլիա Եվդոքսիացու պատվին։ Պահպանվել են Անաստասիոս I-ի և Միքայել III-ի ժամանակների պաշտպանական ամրոցների հետքեր։
1399 թվականին Սիլիվրիան նվաճել են օսմանները, չնայած որ չորս տարի անց Բյուզանդական կայսրությունը վերականգնեց քաղաքի նկատմամբ իր իրավունքները։ Թուրքական կարողացան նվաճել քաղաքը միայն Կոստանդնուպոլսի անկումից հետո։ 1562 թվականին Միմար Սինանի գլխավորությամբ Սիլիվրիում կառուցվել է կամուրջ։
Սևրի պայմանագրով Սիլիվրին պետք է անցներ Հունաստանին, սակայն 1922 թվականին այնտեղ մտան թուրքական զորքերը և այդ ժամանակվանից սկսած Սիլիվրին ներառվեց Ստամբուլի մարզի մեջ։
Սիլիվրի բյուջեն հիմնականում ձևավորվում է պետական հատկացումներից և տուրիստական եկամուտներից։ Շրջանում լայնորեն տարածված է գյուղատնտեսությունը։ Աճեցվում է ցորեն, արևածաղիկ և գարի։ 2008 թվականին Սիլիվրիում է բացվել Եվրոպայի ամենամեծ բանտը։
2014 թվականի հուլիսի 15-ին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության Սուրբ Սինոդի որոշմամբ վերականգնվել է Սիլիվրիի թեմը[7].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Ским Хиосский. Землеописание. 715-716.
- ↑ Геродот. История. VI. 33; Скилак: Эллины в Одрисском царстве в V—IV вв. до н. э.
- ↑ География
- ↑ История
- ↑ Алкивиад
- ↑ Νέο Μητροπολίτη εξέλεξε το Οικουμενικό Πατριαρχείο (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիվրի» հոդվածին։ |