Չաթալջա (թուրք.՝ Çatalca), շրջան Ստամբուլի մարզի արևմտյան մասում՝ եվրոպական հատվածում: 2007 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 89 158 մարդ:

Picto infobox map.png
Չաթալջա
թուրք.՝ Çatalca
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակշրջան
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
ԲԾՄ85 մետր
քաղաքապետՅուքսել Այհան
Բնակչություն (2007)89.158
Տարածք1.715
Istanbul location Çatalca.svg
Istanbul location Çatalca.svg
Ժամային գոտիUTC+2
catalca.gov.tr
Trees in Çilingoz Nature Park in Çatalca district

ՊատմությունԽմբագրել

Սկզբնական շրջանում այս վայրում եղել է հունական բնակավայր՝ Էրգիսկե անվամբ: Օսմանյան կայսրության ձևավորումից հետո, հունաբնակ բնակչությանը միացել են նաև Փոքր Ասիայից ներգաղթած թուրքեր: Ղրիմի պատերազմի արդյունքում XIX դարի կեսերին այս վայրերում են բնակեցվել Ղրիմի թաթարների մի մասը: Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Չաթալջայի մոտով է անցել Չաթալջայի ռազմապաշտպանակա գիծը, որտեղ 1912 թվականի նոյեմբերի 17- 19-ը թուրքերի և բուլղարացիների միջև տեղի է ունեցել պատերազմի վերջին ճակատամարտը՝ Չաթալջայի ճակատամարտը:

1912 թվականի տվյալներով շրջանում բնակվել են 54 787 հույներ, 16 100 թուրքեր և 2035 հրեաներ[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918