Սիդ Չարիս (անգլ.՝ Cyd Charisse, իրական անունը՝ Տուլա Էլիս Ֆինկլի, մարտի 8, 1922(1922-03-08)[1], Ամարիլլո, Տեխաս, ԱՄՆ - հունիսի 16, 2008(2008-06-16)[2][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի և կինոյի դերասանուհի, բալետի պարուհի։ Պարել է «Մոնտե Կառլոյի ռուսական բալետ» պարային խմբում, 1940-ական թվականներից աշխատել է կինոյում ` հիմնականում նկարահանվելով մյուզիքլի ժանրում։ Նրա խաղընկերներից էին Ֆրեդ Աստերը, Ջին Քելլին, Դեն Դեյլին և այլք։

Սիդ Չարիս
անգլ.՝ Cyd Charisse
Ծնվել էմարտի 8, 1922(1922-03-08)[1]
ԾննդավայրԱմարիլլո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհունիսի 16, 2008(2008-06-16)[2][3][4][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
ԿրթությունHollywood Professional School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիThe Band Wagon? և Singin' in the Rain?
Ամուսին(ներ)Տոնի Մարտին
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սիդ Չարիսը ծնվել է ԱՄՆՏեխաս նահանգում գտնվող Ամարիլլո քաղաքում։ Վեց տարեկանից սկսել է զբաղվել պարով, իսկ 12 տարեկանից սովորել է Լոս Անջելեսի պարային դպրոցներից մեկում։ Նրա պարուսույցներից էին Ադոլֆ Բոլմը և Բրոնիսլավա Նիժինսկայան։ «Մոնտե Կառլոյի ռուսական բալետ» պարային խմբում ավանդույթի համաձայն հանդես է եկել ռուսական կեղծանուններով, սկզբում ` Ֆելիա Սիդորովա, իսկ հետո` Մարիա Իստոմինա։

1943 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։ Նրա առաջին դերերից էր Գալինա Ուլանովայի դերը՝ «Առաքելություն դեպի Մոսկվա» ֆիլմում։ Սակայն նրան հանրաճանաչ դարձրեց «Անձրևի տակ երգողները» (1952 թ.) ֆիլմը, որտեղ նրա խաղընկերն էր Ջին Քելլին։ 1957 թվականին նկարահանվել է Ռուբեն Մամուլյանի «Մետաքսե գուլպաներ» ֆիլմում ` կերտելով Նինա Յուշչենկոյի կերպարը։ Այդ դերի համար Սիդ Չարիսը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

1952 թվականին Սիդ Չարիսի ոտքերը ապահովագրվել են հինգ միլիոն դոլարով։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, դա այն տարիների ապահովագրական ամենաբարձր գումարն էր։

Անձնական կյանք խմբագրել

1939 թվականին Սիդ Չարիսը ամուսնացել է Լոս-Անջելեսում գտնվող պարային ստուդիայի սեփականատեր Նիկո Չարիսի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի։ 1947 թվականին ամուսնալուծվել է, սակայն շարունակել է կրել ամուսնու ազգանունը։

1948 թվականին կրկին ամուսնացել է, այս անգամ հոլիվուդյան երգիչ և դերասան Տոնի Մարտինի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա։

Սիդ Չարիսը մահացել է 2008 թվականի հունիսի 17-ին Լոս Անջելեսում` սրտի անբավարարությունից։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1941 Աղջիկը` կանչով Escort Girl պարուհի
1943 Ինչ-որ բան կա` ճչալու համար Something to Shout About Լիլի
1943 Առաքելություն դեպի Մոսկվա Mission to Moscow Գալինա Ուլանովա
1945 Զիգֆիլդի անմտությունը Ziegfeld Follies բալետի պարուհի
1946 Հարվիի աղջիկները The Harvey Girls Դեբորա Էնդրյուս
1946 Երեք իմաստուն հիմարներ Three Wise Fools Ռենա
1946 Քանի դեռ ամպերը լողում են Till the Clouds Roll By պարուհի
1947 Ֆիեստա Fiesta Կոնչիտա
1947 Անավարտ պար The Unfinished Dance Արիանա Բուշե
1948 Քեզ հետ` կղզու վրա On an Island with You Իվոն Տորո
1948 Համբուրվող ավազակը The Kissing Bandit պարուհի
1948 Երգը սրտում Words and Music Մարգո Գրանտ
1949 Լարվածություն Tension Մերի
1949 Իսթ-Սայդ, Վեսթ-Սայդ East Side, West Side Ռոզա Սենտա
1951 Ուրացող Մարկը Mark of the Renegade Մանուելա դե Վասկես
1952 Վայրի հյուսիս The Wild North հնդկացի աղջիկ
1952 Անձրևի տակ երգողները Singin' in the Rain պարուհի
1953 Սոմբրերո Sombrero Լոլա դե Տորանո
1953 Թատերական բեռնասայլ The Band Wagon Գաբրիելա Ժերար
1954 Բրիգադուն Brigadoon Ֆիոնա Քեմփբել
1954 Իմ սրտի խորքում Deep in My Heart -
1955 Միշտ լավ եղանակ It's Always Fair Weather Ջեքի Լեյթոն
1956 Դիմավորիր ինձ Լաս-Վեգասում Meet Me in Las Vegas Մարիա
1957 Մետաքսե գուլպաներ Silk Stockings Նինա Յուշչենկո
1958 Աստվածների վերջալույսը Twilight for the Gods Շառլոտ Քինգ
1958 Աղջիկը երեկույթից Party Girl Վիկի Գեյ
1961 Հինգ ոսկյա ժամացույց Five Golden Hours բարոնուհի Սանդրա
1961 Մեկ, երկու, երեք, չորս կամ սև գուլպաներ 1-2-3-4 ou Les collants noirs այրի
1962 Երկու շաբաթ ուրիշ քաղաքում Two Weeks in Another Town Շառլոտա
1962 Ինչ-որ բան պետք է պատահի Something's Got to Give Բյանկա Արդեն
1965 Սպանություն Իտալիայում Il segreto del vestito rosso Շելլի Նորթ
1966 Գաղտնի եկվորները The Silencers Սարիտա
1967 Մարոկո 7 Maroc 7 Լուիզա Հենդերսոն
1969 Բժշկական կենտրոն Medical Center Վալերիա
1976 Վոն Տոն Տոն. Շունը, որը փրկեց Հոլիվուդը Won Ton Ton: The Dog Who Saved Hollywood -
1977 Սիրո մակույկը The Love Boat Եվա Միլս
1978 Ատլանտիդայի առաջնորդները Warlords of Atlantis Ատսիլ
1984 Նա գրել է սպանություն Murder, She Wrote Միրնա Մոնտկլեր ԼեՌոյ
1988 Լողազգեստ Swimsuit միսիս Էլիսոն
1993 Ֆրեյզեր Frasier Պոլի
1994 Բերկի արդարադատությունը Burke's Law Ամանդա Ռիչարդսոն

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդ Չարիս» հոդվածին։