Ամարիլլո (անգլ.՝ Amarillo), քաղաք ԱՄՆհարավում, տեղակայված Տեխաս նահանգի հյուսիսային մասում, ծովի մակարդակից մոտ 1100 մետր բարձրության վրա։ Փոթթեր շրջանի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Ամարիլլոն Տեխասի քաղաքների ցանկում 14-րդ է (189 392 մարդ 2009 թվականի տվյալներով[2])։ Հյուսիսային Տեխասի ամենակարևոր արդյունաբերական կենտրոններից է։ ԱՄՆ-ի խոշորահույն հելիումի մատակարաներից մեկն է։ Ունի համաշխարհային նշանակության օդանավակայան (Rick Husband Amarillo International Airport)։ Ունի երկաթուղային ու մայրուղային ճանապարհների, ինչպես նաև խողովակաշարային հանգույցներ։ Ամարիլլոյի հիմնական գրավչությունը հոլիումի համար պատրաստված շարասյունն է (1969)։ Շրջակա տարածքում է գտնվում Պալո-Դուրո կանիոնը (ազգային պարկ)։ Քաղաքից ոչ հեռու է գտնվում «Cadillac Ranch»-ը։

Բնակավայր
Ամարիլլո
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1887 թ.
Մակերես266,556133 կմ², 262,014785 կմ²
ԲԾՄ1099 մետր
Բնակչություն200 393 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ806
Փոստային դասիչ79101–79111, 79114, 79116–79121, 79123–79124, 79159, 79163, 79166–79168, 79171–79172, 79174, 79178, 79182, 79185, 79187, 79189, 79101, 79102, 79104, 79106, 79108, 79111, 79117, 79119, 79121, 79168, 79166 և 79172
Պաշտոնական կայքamarillo.gov
Ամարիլլո (Տեխաս) (ԱՄՆ)##
Ամարիլլո (Տեխաս) (ԱՄՆ)
Պալո-Դուրո կանիոնը

Աշխարհագրություն խմբագրել

Կլիման խմբագրել

  • Տարեկան միջին ջերմաստիճան — +14,1 C°
  • Տերեկան քամու միջին արագությունը — 5,7 մ/վ
  • Միջին օդի խոնավություն — 58 %
  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ամարիլլո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 28,3 31,1 35,6 37,2 40,0 43,9 41,1 41,1 39,4 37,2 30,6 28,3 43,9
միջին առավելագույնը (°C) 10,3 12,3 16,9 21,7 26,4 30,9 33,0 31,9 28,1 22,2 15,6 9,8 21,6
միջին ջերմաստիճանը (°C) 2,8 4,6 8,8 13,5 18,7 23,6 25,7 24,9 20,8 14,6 7,9 2,7 14,1
միջին նվազագույնը (°C) −4,8 −3,1 0,7 5,3 11,0 16,1 18,4 17,9 13,6 7,1 0,3 −4,4 6,5
բացարձակ նվազագույնը (°C) −23,9 −26,7 −19,4 −10,6 −3,3 3,3 10,6 8,9 −1,1 −11,1 −17,8 −22,2 −26,7
տեղումների քանակը (մմ) 18 14 35 36 58 80 72 74 49 42 20 18 526
Աղբյուր՝ եղանակ և կլիմա

Բնակչություն խմբագրել

Թվական Բնակչություն
1940 թվական 51 586 մարդ
1950 թվական 74 246 մարդ
1960 թվական 137 969 մարդ
1970 թվական 127 010 մարդ
1980 թվական 149 230 մարդ
1990 թվական 157 615 մարդ
2000 թվական 173 627 մարդ
2005 թվական 183 021 (քաղաքամերձների հետ 236 000) մարդ
2008 թվական 173 627 մարդ

Տնտեսություն խմբագրել

Նավթագազային շրջանի կենտրոնն է (շահույթ տալիս է 1920-ական թվականներից; աշխարհի ամենահարուստ հելիումի արտադրողներից է)։ Ունի զարգացած Նավթամշակում, ինքնաթիռաշինություն, գունավոր մետաղաձուլություն, միջուկային զենքի հավաքում, քիմիական, սննդային (մսամթերքային ու ալյուրային), վերամշակող արդյունաբերություն։ Գյուղատնտեսական շրջանի կենտրոնն է (անասուններ, ցորեն, սորգոն)։ Մեղրի ռաֆինացում։ Գյուղատնտեսական սարքավորումների արտադրման կենտրոններից է։

Իրադարձություններ խմբագրել

1966 թվականի դեկտեմբերին այստեղ, Խոսե Սիլվիան անց կացրեց առաջին դասախոսական սեմինարը Մտածողության ինքնակառավարման մասին, Սիլվիայի մեթոդով։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ժամանակակից նկարազարդված հանրագիտարան. Երկրներ ու քաղաքներ. — М.։ ЗАО «Ռոսմեն-պռես», 2007. — 576 էջ — ISBN 978-5-353-02680-8
  • Մեծ հանրագիտարանային բառարան / Ա. Մ. Պրոխորովի հրատարակությամբ — 2-րդ թողարկում, վերամշակված ու լրացված — Մ.։ Գիտական ստեղծագործություն "Մեծ ռուսական հանրագիտարան", 1997. — С. 42. — 1456 с. — ISBN 5-7711-0004-8

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարիլլո (Տեխաս)» հոդվածին։