Սիբա-ինու, կամ սիբա-քեն (ճապ.՝ 柴犬), որսորդական շների ցեղատեսակ, որը բնակվում է ճապոնական Հոնսյու կղզում[1]։ Ճապոնական ծագում ունեցող վեց ցեղատեսակներից ամենափոքրամարմինն է։ 1936 թվականին հայտարարվել է Ճապոնիայի ազգային սեփականություն[4], որտեղ այդ շների հիմնական գլխաքանակը գտնվում է գյուղերում[5]։

Սիբա-իբու
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններսիբա-քեն
փոքրիկ ճապոնական շուն,
ճապոնական գաճաճ[1][2]
Մականուններսիբա[3]
Բնաշխարհ Ճապոնիա
Առանձնահատկություններ
Զանգված արու10-13 կիլոգրամ
Զանգված էգ7-9 կիլոգրամ
Հասակ արու39,5 ± 1,5 սանտիմետր
Հասակ էգ36,5 ± 1,5 սանտիմետր
Մորթիխիտ, կարճ, սեղմ
Գույնշիկակարմիր, սև-բծավոր, քնջութի գույն, սպիտակ
Կյանքի տևողություն12-15
Կյանքի տևողություն12-15
Դասակարգում և տեսականմուշ
FCIԲաժին #257 http://www.fci.be/Nomenclature/Standards/257g05-en.pdf
Շուն (Canis lupus familiaris)

Սիբան պատկանում է հնագույն ցեղատեսակերին։ Նրա նախնիները այնպիսի շներ էին, որոնք օգտագործվում էին փետրավոր որսամիս տվող կենդանիների, ինչպես նաև արջի, եղնիկի և վարազի որսի համար[5]։ Խաչասերելով դրանք իրար մեջ՝ կենտրոնացել ու ամրացել են որսորդության ցանկալի որակները։

Անվանում խմբագրել

Սիբա-ինուն, կամ փոքր ճապոնական շունը, հայրենիքում ունի սիբա-քեն կամ ճապոնական գաճաճ անունը[1][2]։

Կան անվան ծագման վերաբերյալ մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ սիբա բառը կարող է ծագած լինել «սիբաֆու» բառից, ինչը նշանակում է խոտի փունջ, քանի որ բրդի գույնը հիշեցնում է դեղնած խոտի գույնը, մյուս կողմից՝ բխում է փոքր բառի հին տեղական նշանակությունից[4]։

Ցեղի անունը կարող է նաև թարգմանվել որպես «թփուտներով լի անտառի շուն», որն արտացոլում է ցեղի նշանակությունը։ Սիբան բացառություն էր ճապոնական այլ ազգային ցեղատեսակների շարքում, որոնց անունները կապված էին աշխարհագրության հետ և տրվում էին իրենց առավելագույն տարածման շրջանների պատվին[5]։

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Կատարված գենետիկական հետազոտությունները հաստատում են, որ սիբա-ինուն ասիական հնագույն ցեղատեսակներից մեկն է և նրա նման շները ժամանակակից Ճապոնիայի տարածքում հանդիպել են ավելի քան երեք հազար տարի առաջ, իսկ հնագետների հայտնաբերած խեցուց պատրաստված ֆիգուրները ապացույց են այն բանի, որ մ. թ. ա. 3-րդ դարում Ճապոնիա են ժամանել կորեացի գաղթականներ, որոնք սրածայր ականջներով և կլոր պոչով շներ են բերել։ Սիբա-ինուի ժամանակակից կերպարը նոր եկած աբորիգեն շների հետ խաչասերման արդյունք է[3]։

 
փոքր

1862 թվականին, օտարերկրացիների համար ծագող արևի երկրի բացահայտումից հետո, սկսվել է արտասահմանյան և բնիկ ճապոնական ցեղատեսակների խաչավորումը, որոնց մեծ մասը ներկրվել է 1868-1912 թվականներին, մասնավորապես Արևմտյան ցեղատեսակների շները, ներառյալ անգլիական սետտերները և պոինտերները[3]։

1928 թվականին Ճապոնիայի կառավարության աջակցությամբ հիմնադրվել է ճապոնական աբորիգեն ցեղատեսակների պահպանման ընկերությունը՝ Nippo-ն (ճապ.՝ 日本犬保存会 նիհոնկեն խոձոնկայ), իսկ կրթության նախարարությունը տեղացի շներին դասել է բնության հուշարձանների շարքին[3]։

Ճապոնական ծագում ունեցող զտարյուն շների ընտրության քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել է ժամանակավոր գլխաքանակ՝ Միկավա և Սանսյու նահանգներից տարատեսակ շների օգտագործմամբ, նրանք բոլորն աչքի են ընկել չափսերով, երանգով և մարմնակազմության առանձնահատկություններով։ Նրանց հետ մեկտեղ ընտրվել է մի խումբ փոքրամարմին առանձնյակներ, որոնք ստացել են սիբա-ինու անունը[3]։

Ցեղային շները պատկանում էին երեք հիմնական տեսակների և ունեին փոքր ցցված ականջներ, խորը տեղակայված եռանկյունաձև աչքեր և մեջքի վրա փաթաթված պոչ․

  • Սինսյու-սիբա (ճապ.՝ 信州柴犬) տեսակը Նագանո պրեֆեկտուրայից․ ավելի հաճախ ունեցել են կարմիր գունավորում, փափուկ բրդատակի աղվամազ և ասեղանման ստև։
  • Մինո-սիբա (ճապ.՝ 美濃市) տեսակը Գիֆու պրեֆեկտուրայից, որն ունեցել է մուգ կարմիր գունավորում։
  • Սանյին-սիբա (ճապ.՝ 山陰地方柴犬) տեսակը Ճապոնիայի հյուսիս-արևմուտքից, որն ունի սև և սպիտակ գունավորում և ավելի մեծ չափսեր քան սիբան[3][5]։
 
Շների հնագույն ցեղատեսակների գանձարան

Կատարված աշխատանքը թույլ է տվել արդեն 1934 թվականին հաստատել ցեղի չափանիշը, իսկ երկու տարի անց սիբա-ինուն հայտարարվել է ազգային սեփականություն, ինչը կարևոր դեր է խաղացել նրա հետագա զարգացման գործում։ Նույն թվականին, ակիտա-ինուի, կայի և հետագայում անհետացած կոսի-նոյի հետ միասին, սիբա-ինուն ճանաչվել է ցեղատեսակ[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմը վտանգի տակ է դրել սիբա-ինուի գոյությունը՝ գրեթե ի չիք դարձնելով ճապոնացի էնտուզիաստ շնաբույծների ջանքերը, և միայն 1948 թվականին Նիպպոյի աջակցությամբ վերականգնման համար հավաքվել են անհրաժեշտ պահպանված շներ, ինչը հնարավորություն է տվել ցեղատեսակը փրկել անհետացումից[1][3]։

Հայրենիքում սիբա-ինուների բուծմամբ զբաղվում են երեք հիմնական կազմակերպություններ․ «Նիպպոն», Ճապոնական շների ակումբը (հիմնադրվել է 1949 թվականին)[6] և «Սիբահոն» (1959)[7]։ Նրանք վարում են իրենց սեփական տոհմային գրքերը և տալիս են տարբեր նմուշների տոհմաբանությունը։ Առաջին երկուսի ընդունված չափանիշներով սիբա-ինուն ունի շիկակարմիր, քունջութի և սև-բծավոր գունավորում, իսկ «Սիբահոն» ընդունում է նաև սպիտակ գունավորումը[3]։

Ցեղատեսակը ճանաչվել է CKC, FCI, AKC, KCGB, ANKC, NKC, NZKC, APRI, ACR կազմակերպությունների կողմից[2]։

Իր հայրենիքում, որտեղ ամեն տարի գրանցվում է շուրջ 30 հազար շուն, իսկ մասնագիտացված ցուցահանդեսներում դրանք հավաքվում են մինչև 700 և ավելի, ցեղատեսակը պատկանում է ամենատարածված ցեղատեսակներին․ ճապոնական բնիկ ցեղատեսակներից գրանցված ներկայացուցիչների 80 %-ը բաժին է ընկնում սիբա-ինուին։ Շնաբուծության վերաբերյալ ամենամսյա ճապոնական հրատարակության թողարկումներից մեկը պարբերաբար նվիրվում է սիբա-ինուին, ինչը կարելի է գտնել ինչպես մայրաքաղաքի կենտրոնում, այնպես էլ մարզերում։ Բացի այդ, տեղեկություններ կան 19-30 սանտիմետր հասակով գաճաճ սիբայի չհաստատված ձևի գոյության մասին[3][8]։

 
Ձյոմոն-սիբա

Միջազգային շնաբուծական ֆեդերացիան ցեղատեսակը ճանաչել է 1964 թվականին[9]։ Եվրոպայում առաջին անգամ սիբան ցուցադրվել է 1969 թվականին Դանիայում կայացած ցուցահանդեսում։ 1970-ական թվականներին բազմացմամբ սկսել են զբաղվել որոշ եվրոպական բուծարաններ։ 1987 թվականին հայտնվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ 1992 թվականին առաջին անգամ ցուցադրվել է «Քրաֆտում» և պահպանողական անգլիացիների կողմից ճանաչվել որպես ցեղատեսակ[3]։

ԱՄՆ-ում 2018 թվականին Սիբան զբաղեցրել է ճանաչված ցեղատեսակների ցանկի 44-րդ տեղը, այն նաև տարածված է Ավստրալիայում և Եվրոպայում[10], իսկ Ռուսաստանում սիբա-ինուն տարածվել է միայն քսաներորդ դարի վերջին[3]։

Գոյություն ունի սիբա-ինուի ձեմոն-սիբա տարատեսակը, որն ավելի ձգված ու նիհար է և աչքի է ընկնում գանգի կառուցվածքով և ատամների մեծությամբ[11][12]։

Արտաքին տեսք խմբագրել

Նիպպո ստանդարտ խմբագրել

Ճապոնական Նիպպո ստանդարտի պահանջները ներառում են լավ զարգացած մկաններով համամասն մարմնակազմությունը։ Բացի այդ, ճապոնական բուծողները հատուկ ուշադրություն են դարձնում ցեղի սեռական դիմորֆիզմին. արուները և էգերը պետք է ունենան արտաքին տարբերություններ։ Ընդ որում, նույնիսկ ոչ խոշոր արուն պետք է ունենա զարգացած մկանային համակարգ, իսկ խոշոր էգը՝ չունենա կոպիտ և առնական տեսք[13]։

Արուների հասակը 39,5 սանտիմետր է, իսկ էգերինը՝ 36,5 սանտիմետր (1,5 սանտիմետր շեղումով), արուներն ունեն 10-13 կիլոգրամ, իսկ էգերը՝ 7-9 կիլոգրամ քաշ[13]։

Գլուխը պետք է լինի համաչափ և ներդաշնակ՝ քթի չափի և ձևի հետ, աչքերի և ականջների մակարդակի հետ, որի արտաքին կողմերի միջև լայնությունը պետք է լինի ավելի քիչ, քան գլխի լայնությունը։ Եռանկյունաձև աչքերը տեղակայված են խորը։ Ականջները փոքր են, եռանկյունաձև, ցցված, շատ ուժեղ, փորք-ինչ առաջ ուղղված։ Պոչը պետք է լինի բարձր տնկված, ուժեղ, հաստ, հիմքի հատվածում լայն, ունենա օղակի ձև։ Բացի այդ, կան պոչի մի քանի այլ տեսակներ․ սասիո՝ ուղիղ, նիձումակի՝ ամուր և խիտ օղակաձև, տաիկոմակի՝ ոչ ամուր, բայց ամբողջությամբ օղակաձև, նագինատո՝ կարճ, տատիո՝ ավելորդ երկար, սակայն ոչ օղակձև և այլն[13]։

 
Էգ (ձախից) և արու (աջից)

Մարմնի առանձին մասերի իդեալական համամասնություններ և անկյուններ խմբագրել

  • հասակի և երկարության միջև 100:110 հարաբերակցություն, էգերի մոտ՝ փոքր-ինչ ավելի շատ
  • կրծքի խորությունը՝ վզակոթում բարձրության 45-50 %
  • կրծքի ծավալը՝ վզակոթում բարձրության 116-120%
  • կրծքավանդակի լայնությունը՝ վզակոթում բարձրության 33-35%
  • առջևի վերջույթների հաստություն, որը չափվում է դաստակի հոդի տակ՝ 19-20 %
  • դնչի երկարությունը՝ գլխի ընդհանուր երկարության 40 %-ը
  • դիմային մասի առավելագույն լայնությունը՝ գլխի ընդհանուր երկարության 56-58 %-ը[13]։

Թիակի և ուսի միջև անկյունը պետք է լինի 110—120°, ուսի և նախաբազկի միջև անկյունը՝ 140-150°, առջևի վերջույթների նախաբազկի և դաստակի միջև անկյունը՝ 170°, կոնքի ոսկրային և մեջքի գծի զուգակցման անկյունը՝ 140-150°, կոնքային ոսկրի և ազդրի միջև անկյունը՝ 100-110°, ազդրի և սրունքի միջև անկյունը՝ 120-130°, հետևի վերջույթների սրունքի և դաստակի միջև անկյունը՝ 150-155°[13]:

FCI չափանիշներ խմբագրել

Միջազգային շնաբուծական ֆեդերացիայի (FCI) ստանդարտով սիբա-ինուն փոքրամարմին համամասն մարմնակազմով շուն է՝ լավ զարգացած ողնաշարով և մկաններով։ Կազմվածքն ամուր է։ Վզակոթում բարձրության հարաբերակցությունը իրանի երկարությանը 10:11 հարաբերակցությամբ է։ Արուների վզակոթում բարձրությունը 39,5 սանտիմետր է, իսկ էգերինը՝ 36,5 սանտիմետր (թույլատրվում է 1,5 սանտիմետրի շեղումներ)[14]։

Սիբայի գլուխն ունի լայն գանգ, լավ արտահայտված այտոսկրեր՝ մի փոքր երկայնական ակոսներով և հստակ անցումով դեպի մի փոքր սուր դունչը։ Քիթը ուղիղ է, ծայրը՝ սև գույնի։ Աչքերը փոքր են, եռանկյուն, մուգ շագանակագույն, աչքերի արտաքին անկյունները թեթևակի բարձրացված են։ Ականջները փոքր են, եռանկյունաձև, ցցված, ամուր, ուղղված են առաջ։ Ականջի հետևի կողմը տեսողականորեն շարունակում է պարանոցի ճկումը[15]։

 
սև-բծավոր սիբա

Շան մեջքը ուղիղ է և ամուր, ունի լայն գոտկատեղ, մկանոտ է, կրծքավանդակը՝ խորը, կողոսկրերը չափավոր կոր են, որովայնը ձիգ է։ Հաստ պոչը տնկված է բարձր, կոր է կամ օղակաձև փաթաթված մեջքի հետևում[14]։

Առջևի վերջույթները դիմացից նայելուց ուղիղ են, արմունկները սերտորեն սեղմված են իրանին, թիակները չափավոր թեքված են։ Հետևի վերջույթներն ունեն երկար ազդրեր, կարճ լավ զարգացած սրունքներ, ուժեղ նախագարշապարներ։ Ինչպես առջևի, այնպես էլ հետևի թաթերը ամուր սեղմված և կամարաձև են, բարձիկներն ամուր և առաձգական են, իսկ ճանկերը՝ մուգ և ամուր։ Սիբան շարժվում է հեշտությամբ և եռանդով[14]։

Մազածածկույթը վայրի տեսակի է և կրկնակի։ Բրդատակի աղվամազը խիտ է և փափուկ։ Պոչի վրայի բուրդը երկար է և ցից-ցից կանգնած։ Ստանդարտը թույլ է տալիս սիբա-ինույի գունավորման հիմնական երեք տեսակ՝ շիկակարմիր, սև-բծավոր, ինչպես նաև քնջութի գույն, որը գոյանում է գունակի անհավասար բաշխման արդյունքում[14]։ Սիբա-ինուի կարմիր գույնը շատ ավելի տարածված է, քան մյուսները, սիբա ցեղատեսակի գլխաքանակի 80%-ն ունի շիկակարմիր գունավորում[16]։ Անկախ հիմնական գույնից, սիբա-ինուն պետք է ունենա յուրահատուկ գունավորում, որը կոչվում է ուրաձիրո (ճապ.՝ 裏白, «սպիտակ մաշկ»)՝ գրեթե սպիտակ բուրդ, որը պատում է դնչի կողմերի հատվածները, այտոսկրերը, կոկորդը, պարանոցի և կրծքավանդակի ներքևի հատվածը, որովայնը, վերջույթների ներքին հատվածները, պոչի ներքևի մասը։ Ուրաձիրոյի բացակայությունը, ինչպես նաև ուրաձիրոյի չափազանց մեծ գոտին, որը շան դունչը սպիտակ է դարձնում, համարվում է թերություն[14][15]։ Ցեղում գնահատվում է շքեղ, առավել հագեցած վառ գունավորումը[15], սակայն հանդիպում են նաև գունաթափված շիկակարմիր երանգներ՝ ավազային և գրեթե սպիտակ։

Բնավորություն խմբագրել

Սիբա-ինուն շատ կարգապահ է և երեք շաբաթական տարիքից հետո՝ մաքրապահ։ Սիբան աչքի է ընկնում խելքով և սրամտությամբ, անսահմանորեն սիրում է իր տիրոջը, սակայն պարբերաբար հասկացնում է, որ կարող է ապրել առանց նրա[5]։ Սիբաները լավ հարաբերություններ ունեն տան բոլոր անդամների հետ, ներառյալ կատուների, բացառությամբ միայն թռչունների և կրծողների, որոնք ընկալվում են որպես որս։ Մյուս շների հետ նորմալ են շփվում, թեև հիացած չեն սերտ շփումից, ընդ որում սիբայի արուները շատ չեն շփվում այլ արուների հետ, հատկապես ցեղի ներսում[5][17]։ Նման անհատապաշտությունը շատ խնդիրներ է առաջացնում բուծման ժամանակ[5]։

 
Սպիտակ գունավորմամաբ սիբա

Սիբան վաղ սոցիալականացման կարիք ունի, եթե վաղ տարիքից շունը մարդկանց չի սովորեցվում, ապա այն երբեք չի ընտելանա նրանց։ Մարդուց այս շունը չի վախենում, բայց թույլ չի տալիս իրեն շոյել, վզկապին և դնչկալին վերաբերում են բացահայտ դժգոհությամբ։ Սիբա-ինուն շատ առումներով, որքան էլ զարմանալի է, հիշեցնում է կատվի։ Նա ինքնուրույն է, համառ և անկախ, ինչի հետ կապված նա հակված է երկար ժամանակով փախչել տնից[1], մաքրասեր է, շնորհիվ իր խելահասություն կարող է ժամերով իրեն զբաղեցնել։ Սիբայի բնույթով շատ զգոն է, դիմացկուն, լավ կատարում է պահակի պարտականությունները։ Այս շները չափազանց հետաքրքիր են. սիբան արձագանքում է յուրաքանչյուր իրադարձության, առանց բացառության, և անպայման փորձում է մասնակցել դրան։ Մանկական խաղերում սիբա-ինուն հիանալի ընկերակից է, որսի ժամանակ՝ մեծ օգնական, և զբոսանքների ժամանակ՝ անխոնջ ուղեկից։ Սիբայի գրավիչ արտաքինը նրան դարձնում է Ճապոնական ամենահանրաճանաչ շների ցեղատեսակներից մեկը, որոնք արդեն երկար տարիներ արտահանվում են արևմուտք[3][5]։

Սովորաբար նախընտրում է հետևել, քան խաղալ այլ շների հետ։ Հաճախ, պահպանելով որոշակի հեռավորությունը ցեղակիցներից, ձգտում է մենակության, ընդ որում սիբաները շատ զգայուն են սեփականատիրոջ բարության և ջերմության հանդեպ։ Նույնիսկ հնազանդ մնալով իրեն պահում է անկախ՝ տիրոջ մոտ ստեղծելով այն զգացողությունը, որ նա չի տիրապետում իր շանը, այլ միայն իրավունք ունի նրա հետ լինել նրա բարեհաճության շնորհիվ։ Ի տարբերություն այլ ցեղատեսակների, սիբայի վարքագիծը երբեմն կարող է թվալ անսովոր և անհասկանալի[18]։

Արտաքին աշխարհի դիտումը սիբա-ինուին բնորոշ առանձնահատկությունն է, որը, ընկղմվելով մտորումների մեջ, կարող է ժամերով դիտել, օրինակ, պատուհանից տեսարան, գետի բնապատկեր կամ մայրամուտ[17]։

 
Սիբա հետևում է երեկոյան ամառային գետի լանդշաֆտին

Սիբան շատ ըմբռնող է, ուստի արագ հասկանում է, թե ինչ է ուզում իրենից տերը, սակայն, եթե այդ պահանջները տարբերվում են իր անձնական հայացքներից, նա առավելագույն ջանքեր կգործադրի յուրովի վարվելու համար։ Եթե շունը ամեն դեպքում ինչ որ վնաս է տվել կամ ինչ որ անթույալտրելի արարք է կատարել, և այդ ամենին ականատես է լինում նրա տերը, ապա սիբա-ինուն կանի ամեն ինչ, որպեսզի խուսափի պատժից՝ կգլորվի մեջքի վրա, կվնգվնգա և նմանատիպ ձայներ կհանի, ընդ որում, ակտիվորեն օգտագործելով դեմքի մկանները և մի շարք զվարճալի դեմքի արտահայտություններ ընդունելով։ Ցավոք, սիբան պատիժը մոռանում է շատ արագ, և եթե համոզված է, որ ճիշտ է վարվել, ապա իրադարձությունների կրկնությունը երկար սպասեցնել չի տա։

Ճապոնացիների կարծիքով, սիբայի դաստիարակությունը նման է օրիգամիի պատրաստման և դրա սեփականատիրոջից ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է լինել համբերատար, հաստատակամ, ճշգրիտ, հմուտ, զգույշ և նուրբ, որպեսզի չվնասեն փխրուն արտադրանքը։ Սիբան չի հանդուրժում կոպտություն և պարտադրանք, փոխըմբռնման և լավ շփման հասնելու համար դուք պետք է գործընկեր դառնաք շան համար։ Լավ զարգացած որսորդական բնազդի պատճառով տհաճ իրավիճակներից խուսափելու համար սեփականատերը պետք է հատկապես ուշադիր լինի քաղաքում և այն վայրերում, որտեղ կարող են հանդիպել անծանոթ կենդանիներ[3]։

2004 թվականին ճապոնական Տյուեցու (ճապ.՝ 中越地方) պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ մեկ սիբա-ինու փրկարարներին տարել է ավերված տուն, որտեղ մնացել էին նրա տերերը։ Այդ իրադարձությունները հիմք են հանդիսացել «Մարիի և երեք շնիկների պատմություն» (2007) ֆիլմի սյուժեի համար[19]։

«Nippo» չափանիշի առաջին կետը վերաբերում է սիբա-ինուի էությանը և նրա արտահայտությանը։ Դրա համար ճապոնացիները հաճախ օգտագործում են երեք հասկացություն։

  • Էներգետիկ հանգիստ (ճապ.՝ 悍威 կանյի), սահմանվում է որպես համարձակ հանդգնություն, որը զուգորդվում է զգոնության և տեղի ունեցածի ընկալման սուր զգացումով և մարմնավորում է շան վստահությունը, որը գիտի իր գինը։ Էներգետիկ հանգիստ սիբան միշտ էլ գիտակցում է թե ինչ է կատարվում նրա շուրջը, և ի վիճակի է տարբերակել ընկերոջը թշնամուց, նա վստահ է, բարձր է պահում է գլուխը, անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր մտերիմներից։ Նա ինպես որ չի խուսափի սպառնալիքից, այնպես էլ չի ցուցադրի անհիմն ագրեսիա[20][21]։
  • Լավ բնույթ (ճապ.՝ 良性 ռե-սեյ), բառացիորեն նշանակում է բարություն։ Ենթադրում է հնազանդություն, հավատարմություն և նվիրվածություն իր տիրոջը, որին սիբան հարգում է և կատարում է բոլոր հրահանգները։ Ընդ որում, նրա կամքին լիովին ենթարկվելը թուլակամություն չի համարվում[20][21]։
  • Պարզություն (ճապ.՝ 素朴 սոբոկու), մարմնավորում է ազնվությունն ու անկեղծությունը, գեղեցկությունը, որը համատեղում է պարզությունն ու շնորհը, համեստությունը և արժանապատվությունը։ Այս հատկանիշները նրա բնույթի մեջ են, այլ ոչ թե ցուցադրական[20][22]։

Օգտագործում խմբագրել

Սիբա-ինուն ցեղատեսակի շներն ունեն յուրահատուկ որսորդական հմտություններ, որոնք հատկապես հարմար են վայրի թռչուններ որսալու համար․ այն կայանում է նրանում, որ շներն ունակ են բարձրացնել փասիան և լեռնային թռչուն, լեռնային շրջաններում լեռնային թռչունների որսը ժամանակին սիբայի միակ մասնագիտացումն էր։ Ներկայումս, սակայն, բավական դժվար է գտնել սիբա-ինու այդպիսի ունակություններով, քանի որ, ինչպես ակիտա-ինուն, այն մեծամասմաբ բուծվում է ցուցահանդեսների համար։ Ինչի արդյունքում միայն կիսյուն, սիկոկուն և երբեմն էլ կային և հոկկադոն ճապոնական ցեղատեսակների շրջանում օգտագործվում են որպես որսորդական շներ[23]։

Ճապոնական «Արջերի հին որսորդը» (1982) ֆիլմում պատմվում է հին որսորդի, նրա թոռան և նրանց սիբա-ինու ցեղատեսակի շների մասին[24]։

Գերազանց ֆիզիկական հնարավորությունների շնորհիվ սիբա-ինուն կարող է հանդես գալ այնպիսի սպորտային ճյուղերում, ինչպիսիք են աջիլիթին[3], քուրսինգը, թրեքինգը, ֆլայբոլը, դոգ-Ֆրիսբին, շնաբուծական ֆրիսթայլը, քարթինգը, դոկ-դայվինգը և այլն[25]։

Առողջություն խմբագրել

Լինելով շատ ամուր շուն՝ սիբան աչքի է ընկնում լավ առողջությամբ՝ առանց լուրջ գենետիկ անոմալիաների։ Ժառանգական հիվանդություններից ցեղում հայտնաբերվել են ֆոն Վիլեբրանդի հիվանդությունը, հիպոթիրեոզը, ծիածանաբորբ, պիգմենտացիայի խանգարումները (վիտիլիգոն և վաղաժամ սպիտակում), ազդրի բնածին հոդախախտը, ծնկային ոսկրի բորբոքումը, օստեոխոնդրիտը, կարճացած ողնաշարը[26]։ Կատվային շարժունություն և կայունությունն ապահովում են շանը վնասվածքների հանդեպ լավ դիմադրություն[27]։ Կատարյալ վիճակում բրդի պահպանման համար անհրաժեշտ է հավասարակշռված կեր՝ անհրաժեշտ ճարպերի բավարար քանակով[3]։ Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ սննդի կամ խնամքի միջոցների օգտագործման արդյունքում[28]։

Շունը սովորաբար ծննդաբերում է երեք ձագ, սիբա-ինու ցեղատեսակի էգերը ուշադիր և հոգատար մայրեր են։ Այս ցեղատեսակի ներկայացուցիչները ուշ են ծերանում և հաճախ ապրում են մինչև 14 տարի, կյանքի միջին տևողությունը 12-15 տարի է[3][27][29]։

Կերակրում և խնամք խմբագրել

Սիբաները մաքուր են, խուսափում են կեղտոտ տեղերից, շրջանցում են լճերը, իսկ զբոսանքից հետո լվանում են թաթերը։ Շունը լավ պաշտպանված է անձրևից և ձյունից, մազածածկույթի առանձնահատկությունների շնորհիվ, ինչը հնարավորություն է տալիս երկար զբոսնել նրա հետ նույնիսկ ցուրտ եղանակին։ Նման մազածածկույթի խնամքը բավականին հեշտ է և սահմանափակվում է կոպիտ մազերով խոզանակով սանրմամաբ (մազաթափման ընթացքում՝ օրական երկու կամ ավելի անգամ) և ամենօրյա լվացմամբ[3][28]։

Սիբա-ինուին պահանջում է ականջների և ատամների մաքրում, ինչպես նաև թաթերի բարձիկների միջև մազածածկույթի կարճացում և ճանկերի կտրում[28]։

Որպես պահելու համար լավագույն վայր կարող է ծառայել խաղերի համար բավականին ընդարձակ տարածքը կամ քաղաքամերձ տունը, ընդ որում, սննդի հարցում ոչ քմաճաշակ և հատուկ բազմազանություն չպահանջող սիբան իրեն լավ է զգում ինչպես ազատավանդակում, այնպես էլ բնակարանում։ Այս ցեղատեսակի շներն ունեն զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության կարիք և կատարելապես հարմար են ակտիվ ապրելակերպ նախընտրող տերերին[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Круковер В. И. Собаки. Самая полная энциклопедия. — М.: Эксмо, 2013. — С. 259. — 464 с. — ISBN 978-5-699-59539-6
  2. 2,0 2,1 2,2 «История породы». Общероссийский сайт владельцев породы СИБА. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Мищиха О., Крентовский А. Сиба-ину // Мой друг собака : журнал. — М.: Энимал Пресс, 2012. — № 9. — С. 6—23. Архивировано из первоисточника 22 Հոկտեմբերի 2016.
  4. 4,0 4,1 Chiba et al, 2003, էջ 44
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Закамская Е. Шиба-ину — маленький самурай с большим сердцем // Собачий остров : журнал. — СПб.: Благотворительный фонд «Верность», 2009. — № 3. — С. 4—7.
  6. «Japan Kennel Club» (ճապոներեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  7. «Официальный сайт SHIBAHO» (ճապոներեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  8. «Что такое «NIPPO»?». Российский НИППО Клуб. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  9. SHIBA (257): Карточка стандарта на сайте FCI
  10. «Most Popular Breeds» (անգլերեն). American Kennel Club. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  11. Chiba et al, 2003, էջ 72—73
  12. «柴保の犬は痩せすぎではないか?» (ճապոներեն). Официальный сайт SHIBAHO. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Комментарии к японскому стандарту Nippo» (doc). Российская кинологическая федерация. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «FCI-Standard № 257, 30.10.2016» (PDF) (անգլերեն). Federation Cynologique Internationale. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  15. 15,0 15,1 15,2 Riggsbee N. Breed Priorities — Shiba Inu(անգլ.) // The Canine Chronicle : magazine. —Ocala, FL, USA, 2014. — В. October. — С. 266—272.
  16. Chiba et al, 2003, էջ 58
  17. 17,0 17,1 Давыдова М. Созерцание сибы // Друг : журнал. — 2012. — № 3.
  18. Давыдова М. Сиба-ину — японская драгоценность // Друг : журнал. — 2012. — № 3.
  19. ««История Мари и трёх щенков». Описание фильма» (ճապոներեն). Кинокомпания «Toho». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. 20,0 20,1 20,2 Chiba et al, 2003, էջ 57
  21. 21,0 21,1 Payton, 2003, էջ 6
  22. Payton, 2003, էջ 7
  23. Chiba et al, 2003, էջ 75
  24. «Matagi»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  25. «Versitle Shibas» (PDF) (անգլերեն). National Shiba Club of America. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  26. Паджетт Дж. Контроль наследственных болезней у собак = Control of Canine Genetic Desease / пер. Кузнецовой О. В. — М.: «Софион», 2006. — 280 с. — (Ветеринарные науки). — ISBN 5-9668-0013-8
  27. 27,0 27,1 «Introduction to the Shiba Inu» (PDF) (անգլերեն). National Shiba Club of America. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Сиба-ину — фото и описание породы». DogSecrets.ru — Портал о собаках. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  29. Hornung N. «How Long Do Shibas Live?» (անգլերեն). National Shiba Club of America. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Цигельницкий Е. Сиба-ину // Друг : журнал. — 2001. — № 3 (87). — С. 4—9.
  • Chiba M., Tanabe Y., Tojo T., Muraoka T. Japanese dogs: Akita, Shiba, and other breeds. — Kodansha International, 2003. — 94 p. — ISBN 4-7700-2875-X
  • Payton L. Shiba Inus: pet owner's manual. — Barron's Educational Series, 2003. — 96 p. — ISBN 0-7641-2377-7
  • Мищиха О. Родственники акиты // Друг : журнал. — 2007. — № 9. — С. 39. — ISSN 1609-0527.
  • Мищиха О. Сиба-ину // Друг : журнал. — 2008. — № 4. — С. 24—35. — ISSN 1609-0527.
  • Мищиха О. Нужные хлопоты владельца сиба-ину // Друг : журнал. — 2008. — № 4. — С. 38—39. — ISSN 1609-0527.