Նախաբազուկ (լատին․՝ antebrachium), մարդու վերին վերջույթի՝ բազկի և ձեռքի միջև ընկած հատվածը։ Հենքակմախքը կազմում են ճաճանչոսկրը և ծղիկոսկրը, որոնց մերձադիր (պրոքսիմալ) ծայրերը մասնակցում են արմնկային, իսկ ճաճանչի հեռավոր ծայրը՝ ճաճանչ-դաստակային հոդի ձևավորմանը։ Ոսկրերը միմյանց միացած են միջոսկրային ջլաթերթով, իսկ ծայրերը կազմավորում են ճաճանչ-ծղիկային մերձադիր և հեռադիր (դիստալ) հոդերը։

Նախաբազուկ
Նախաբազկի ենթամաշկային երակները
Տեսակchiral organism subdivision type? և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասmiddle free limb segment?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էfree upper limb?
Զարկերակbrachial artery?
Երակbrachial veins?
Միանում էձեռք և upper arm?
MeSHA01.378.800.585
Foundational Model of Anatomy9663
Terminologia Anatomica 98A01.1.00.024
Նկարագրված էՀայկական սովետական հանրագիտարան, հատոր 8
 Forearms Վիքիպահեստում

Նախաբազկի ափային երեսին տեղադրված են ձեռքի վարհակիչ, դաստակի ծղիկային և ճաճանչային ծալիչ և մատների մակերեսային ու խորանիստ ծալիչ մկանները, որոնք նյարդավորվում են միջնակ և ծղիկային նյարդերի շարժիչ ճյուղերով, թիկնաճաճանչային երեսին՝ ձեռքի վերհակիչ, դաստակի երկար և կարճ տարածիչ, մատների ընդհանուր տարածիչ, ճկույթի և ցուցամատի սեփական տարածիչ, ինչպես նաև բութ մատի երկար զատիչ և երկար ու կարճ տարածիչ մկանները։ Վերջիններս նյարդավորվում են ճաճանչային նյարդով։

Անոթավորվում է ճաճանչային, ծղիկային, առաջային և հետին միջոսկրային զարկերակներով։

Ներերակային ներարկումների և արյան հետազոտությունների դեպքում օգտվում են նախաբազկի ենթամաշկային երակներից (արմնկային ծալքի շրջանում)։

 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախաբազուկ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 153