Սթենլի Տուչի

ամերիկացի դերասան

Սթենլի Տուչի (անգլ.՝ Stanley Tucci, նոյեմբերի 11, 1960(1960-11-11)[1][2], Փիքսքիլլ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր։ Երեք «Էմմի» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար», «BAFTA» և «Թոնի» մրցանակների։

Սթենլի Տուչի
անգլ.՝ Stanley Tucci
Ծնվել էնոյեմբերի 11, 1960(1960-11-11)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՓիքսքիլլ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՓուրչեյզ քոլեջ (1982) և John Jay High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Felicity Blunt?[3]
Պարգևներ և մրցանակներ

Ոսկե գլոբուս մրցանակ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար - մինի-սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

և

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար

Կենսագրություն խմբագրել

Սթենլի Տուչին ունի երկու հիմնական ամպուլա։ Առաջինը ցինիկների կամ չարագործների դերերն են. 1993 թվականին նկարահանված «Գաղտնի գործակալների կյանքից» ֆիլմում մարդասպան-անհաջողակ Մուերտենի դերը, որտեղ նրա խաղընկերներն են դարձել Քեթլին Թըրները և Դենիս Քուեյդը, 1993 թվականի Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Բանը հավալուսնի մեջ է» ֆիլմում մարդասպանի և «Մանր ոսկորներ» ֆիլմում՝ մարդասպան-մանկապղծի դեր։ Երկրորդը իմաստուն, բարի և հեգնական ընկերների կամ խորհրդատուների դերերն են. 2009 թվականին նկարահանված «Ջուլի և Ջուլիա։ Պատրաստում ենք երջանկություն բաղադրատոմսով» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսի՝ Ջուլիի ամուսնու՝ Փոլ Չայլդի դերը, 2010 թվականին նկարահանված «Թեթևաբարո վարքով գերազանցիկը» ֆիլմի գլխավոր հերոսի հոր՝ Դիլ Պենդերգաստի դերը, Շոնի՝ «Ծաղրանկար» ֆիլմում հանդերձապանի և ակումբի տիրոջ, «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում՝ նորաձևության ամսագրի գլխավոր խմբագրի «աջ ձեռքի» դերը։

2003 թվականին Տուչին եղել է «Երիտասարդ Մաջ» (անգլ.՝ The Mudge Boy) ֆիլմի պրոդյուսերը։ Նրա ռեժիսորական առաջնաելույթը դարձել է 1996 թվականի «Մեծ գիշեր» ֆիլմը։ Երկու տարի անց «Ինքնակոչները» (անգլ.՝ The Impostors) կատակերգությունում միաժամանակ հանդես է եկել որպես ռեժիսոր և պրոդյուսեր։

2007 թվականին «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալում իր դերի համար Տուչին արժանացել է «Էմմի» մրցանակի։ Մինչ այդ, 1999 թվականին «Եթերի կնքահայրը» (անգլ.՝ Winchell) ֆիլմում իր դերի համար պարգևատրվել էր «Էմմի» մրցանակով։ «Էմմի» մրցանակի ևս մեկ անվանակարգ է բերել 2001 թվականի «Դավադրություն» ֆիլմը, որտեղ խաղացել է Ադոլֆ Էյհմանի դերը։

«Մանր ոսկորներ» ֆիլմում ունեցած դերի համար առաջին անգամ առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA», SAG և Broadcast-ի կինոքննադատների մրցանակի։

2010 թվականին Բրոդվեյում առաջնաելույթ է ունեցել որպես ռեժիսոր՝ բեմադրելով Քեն Լյուդվիգի «Պարտք տալ տենորին» վերածնված մյուզիքլը, որն առաջադրվել է Թոնի մրցանակի «Վերածնված լավագույն մյուզիքլ» անվանակարգում։

2011 թվականին նկարահանվել է «Առաջին վրիժառուն» ֆիլմում։

Անձնական կյանք խմբագրել

1995 թվականից մինչև մահ` 2009 թվականը, Տուչին ամուսնացած էր սոցիալական աշխատող Քեթրին Սպաթ-Տուչիի հետ (1962-2009)[4], որից նա ունի երեք երեխա[5]։ Նրանք նաև դաստիարակել նրա առաջին ամուսնությունից երկու երեխաներին[5]։ Սպաթ-Տուչին մահացել է 2009 թվականիի ապրիլին քաղցկեղից[4][6]։

2012 թվականից Տուչին ամուսնացած է Ֆելիսիթի Բլանթի՝ գրական գործակալի հետ[7]։ Տուչին և Բլանտը ծանոթացել են 2010 թվականին նրա քրոջ՝ դերասանուհի Էմիլի Բլանտի հարսանիքի ժամանակ, որի հետո Տուչին նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում[8]։ Նրանք ունեն երկու երեխա[9][10] և ապրում են Լոնդոնում[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1985 Պրիցի ընտանիքի պատիվը Prizzi’s Honor զինվոր
1987 Ո՞վ է այս աղջիկը Who’s That Girl նավահանգիստի երկրորդ աշխատող
1988 Կապկային արարքներ Monkey Shines: An Experiment In Fear բժիշկ Ջոն Վայսման
1989 Նյու Յորքի ստրուկները Slaves of New York Դերիլ
Թշնամություն The Feud Հարվի Յելթոն
Վախ, անհանգստություն և դեպրեսիա Fear, Anxiety & Depression Դոննի
1990 Արագ փոփոխություններ Quick Change Ջոնի
Հարգանքի արժանի մարդիկ Men of Respect Մել
1991 Բիլի Բաթգեյթ Billy Bathgate Լակի Լուչանո
1992 Ապուրի մեջ In The Soup Գրեգորի
Բեթհովեն Beethoven Վերնոմ
Համբույրի նախերգանք Prelude to a Kiss Թեյլոր
Լուսանկարիչ The Public Eye Սել
1993 Գաղտնի գործակալների կյանքից Undercover Blues Մուերտե
Բանը հավալուսնի մեջ է The Pelican Brief Համել
1994 Տիկին Փարքերը և արատավոր շրջանը Mrs. Parker and the Vicious Circle Ֆրեդ Հանթեր
Երջանիկ դեպք It Could Happen To You Էդդի Բիասի
Սիրահարված մեկը Somebody to Love Ջորջ
1995 Մահվան համբույր Kiss of Death Ֆրենկ Զիոլի
1996 Մեծ գիշեր Big Night Սեկոնդո
Ցերեկային ճամփորդներ The Daytrippers Լուիս Դ’Ամիկո
1997 Կյանքը սովորականից վատն է A Life Less Ordinary Էլիոտ
Տասնութերորդ հրեշտակը The Eighteenth Angel Թոդ Ստենթոն
1998 Մոնտանա Montana Նիկոլաս «Նիկ» Ռոթ
Ինքնակոչները The Impostors Արթուր
1999 Ամառային գիշվա քուն A Midsummer Night’s Dream Պակ
Անդունդի հատակին In Too Deep Պրեստոն Դ'Ամբրոզիո
2000 Ջո Գուլդի գաղտնիքը Joe Gould’s Secret Ջո Միտչել
2001 Նոր Յորքի մայթերը Sidewalks of New York Գրիֆին
Ամերիկայի սիրելիները America’s Sweethearts Դեյվ Քինգման
Ընտանեկան գործ The Whole Shebang Ջովանի Բազինի
2002 Մեծ տհաճություն Big Trouble Արթուր Հերկ
Անիծված ճանապարհ Road to Perdition Ֆրենկ Նիտի
Տիկին սպասուհի Maid in Manhattan Ջերրի Սիգալ
2003 Հիմնական The Core Կոնրադ Զիմսկի
Հողմապտույտ Spin Ֆրենկ Հեյլի
2004 Փիթեր Սելերսի կյանքը և մահը The Life and Death of Peter Sellers Սթենլի Կուբրիկ
Տերմինալ Terminal Ֆրենկ Դիքսոն
Եկեք պարենք Shall We Dance Լինկ
2005 Ռոբոտներ Robots Հյորբ Պողպատիչ մուլտֆիլմ, հնչյունավորում
2006 Սլևինի հաջողակ թիվը Lucky Number Slevin դետեկտիվ Բրիկովսկի
Սատանան կրում է Պրադա The Devil Wears Prada Նայջել
Խաբեություն The Hoax Շելթոն Ֆիշեր
2007 Չորս վերջին երգ Four Last Songs Լարի
Կույր ամսաթիվ Blind Date Դոն
2008 Մի անգամ Հոլիվուդում What Just Happened? Սքոթ Սողոմոն
Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջկիկը Kit Kittredge: An American Girl Ջեֆերսոն Բերկ
Շիմպանզեները տիեզերքում Space chimps սենատոր մուլտֆիլմ,հնչյունավորում
Դեսպերոյի արկածները The Tale of Despereaux Բոլդո
2009 Ջուլի և Ջուլիա։ Պատրաստում ենք երջանկություն բաղադրատոմսով Julie & Julia Պոլ Չայլդ
Սիրելի ոսկորներ The Lovely Bones Ջորջ Հարվի
2010 Թեթևաբարո վարքով գերազանցիկը Easy A Դիլլ
Ծաղրանկար Burlesque Շոն
2011 Պայքարեք ձեր իրավունքի համար Fight for Your Right Revisited հայր կարճամետրաժ ֆիլմ
Ռիսկի սահման Margin Call Էրիկ Դեյլ
Առաջին վրիժառուն Captain America: The First Avenger բժիշկ Աբրահամ Էրսկին
2012 Քաղցած խաղեր The Hunger Games Ցեզար Ֆլիկմեն
Կեղտոտ խաղեր The Company You Keep Ռեյ Ֆուլեր
Գամբիտ Gambit Զեյդենվեբեր
2013 Հսկաներին նվաճող Ջեքը Jack the Giant Killer Ռոդերիկ
Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը Percy Jackson: Sea of Monsters Դիոնիսոս
Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը The Hunger Games: Catching Fire Ցեզար Ֆլիկմեն
2014 Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները Mr. Peabody and Sherman Լեոնարդո դա Վինչի մուլտֆիլմ,հնչյունավորում
Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը Transformers: Age of Extinction Ջոշուա Ջոյս
Մի փոքր քաոս A Little Chaos Ֆիլիպ, Օռլեանի դուքս
Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 The Hunger Games: Mockingjay — Part 1 Ցեզար Ֆլիկմեն
2015 Վայրի քարտ Wild Card Երեխա
Ուշադրության կենտրոնում Spotlight Միտչել Գարաբեդյան
Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 The Hunger Games: Mockingjay — Part 2 Ցեզար Ֆլիկմեն
2017 Գեղեցկուհին և Հրեշը Beauty and the Beast Պահարան
Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը Transformers: The Last Knight Ջոշուա Ջոյս
Երեխաների մասին օրենք The Children Act Ջեք Մեյ
2018 Մասնավոր պատերազմ A Private War Թոնի Շոու
2020 The King's Man The King’s Man Մերլին

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1986—1988 Մայամիի ոստիկանություն Miami Vice Ֆրենկ Մոսկա հեռուստասերիալ, 3 էպիզոդ
1987 Քրեական պատմություններ Crime Story Զաք Լոումեն էպիզոդ։ The Battle of Las Vegas
1988 Հավասար Equalizer Ֆիլիպ Ուինգեյթ էպիզոդ։ The Last Campaign
Փողոց The Street Արթուր Սկոլարի էպիզոդ։ They Drink Human Milk
1988—1989 Խելացի Wiseguy Ռիկ Պինզոլո հեռուստասերիալ, 5 էպիզոդ
1991 Օրենք բոլորի համար Equal Justice դետեկտիվ Ֆրենկ Միրելին հեռուստասերիալ, 3 էպիզոդ
1995 Մեկ սպանություն Murder One Ռիչարդ Կրոս հեռուստասերիալ, հիմնական դեր
1998 Եթերի կնքահայրը Winchell Ուոլտեր Ուինչել հեռուստասերիալ
2000 Բուլլ Bull Հանթեր Լասկի հեռուստասերիալ, 5 էպիզոդ
2001 Ամերիկյան արկածներ American Experience Սամուել Լեյբովից էպիզոդ։ Scottsboro: An American Tragedy;
վավերագրական հեռուստասերիալ, հնչյունավորում
Դավադրություն Conspiracy Ադոլֆ Այքման հեռուստասերիալ, հիմնական դեր
2002—2017 Ամերիկյան վարպետներ American Masters պատմող 2 էպիզոդ,
վավերագրական հեռուստասերիալ, հնչյունավորում
2004 Ֆրեյզեր Frasier Մորի էպիզոդ։ Frasier-Lite
2006 Դետեկտիվ Մոնկ Monk Դեյվիդ Ռասկին էպիզոդ։ Mr. Monk and the Actor
3 ֆունտ 3 lbs բժիշկ Դուգլաս Հանսոն հեռուստասերիալ, հիմնական դեր
2007—2008 Շտապ օգնություն ER բժիշկ Քևին Մորետի հեռուստասերիալ, 10 էպիզոդ
2012 Ստուդիա 30 30 Rock Հենրի Ուորեն էպիզոդ։ Alexis Goodlooking and the Case of the Missing Whisky
Ռոբոցիպ Robot Chicken հարուստ հորեղբայր Փենիբեգ մուլտսերիալ, էպիզոդ։ Butchered in Burbank; озвучка
2017 Թշնամություն Feud Ջեք Լ. Ուորներ հեռուստասերիալ; հիմնական դեր

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր խմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Ծանոթագրություններ
1996 Մեծ գիշեր Big Night Այո Այո Այո
1998 Ինքնակոչները The Impostors Այո Այո Այո
2000 Ջո Գուլդի գաղտնիքը Joe Gould’s Secret Այո Այո
2003 Մոր որդի The Mudge Boy Այո
2006 3 ֆունտ 3 lbs Այո (5 эп.) հեռուստասերիալ
2007 Կույր ամսաթիվ Blind Date Այո Այո
2009 Սուրբ Ջոնը Լաս Վեգասից Saint John of Las Vegas Այո
2013 Բժիշկ Medora Այո վավերագրական ֆիլմ
2013—2014 Անկախ ոսպնյակ Independent Lens Այո (1 эп.) Այո (1 эп.) Այո (2 эп.) վավերագրական հեռուստասերիալ
2014 Լավ աշխատանք։ Նյու Յորքի հրշեջ դեպարտամենտի պատմությունը A Good Job: Stories of the FDNY Այո վավերագրական հեռուստասերիալ
2017 Վերջին դիմանկարը Final Portrait Այո Այո

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ֆիլմ Մրցանակ Կատեգորիա Արդյունք
Սիրելի ոսկորներ Օսկար Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Անվանակարգ
Ոսկե գլոբուս
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ
Քննադատների ընտրություն
BAFTA
Սատուրն
IFTA Միջազգային լավագույն դերասան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. PeopleTime Inc., Dotdash Meredith, 1974. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  4. 4,0 4,1 «Kathryn Spath-Tucci Obituary». Tributes (անգլերեն).
  5. 5,0 5,1 Miller, Prairie (2010 թ․ սեպտեմբերի 9). «Interview: Stanley Tucci». Long Island Press (անգլերեն).
  6. Greenstreet, Rosanna (2016 թ․ հունվարի 23). «Q&A: Stanley Tucci – 'I would like to say sorry to my late wife'». The Guardian (անգլերեն).
  7. Schwartz, Alison (2012 թ․ օգոստոսի 8). «Stanley Tucci Marries Felicity Blunt». People (անգլերեն).
  8. Ravitz, Justin (2011 թ․ նոյեմբերի 2). «Stanley Tucci Is Engaged to Emily Blunt's Sister Felicity!». Us Weekly (անգլերեն).
  9. Webber, Stephanie (2015 թ․ հունվարի 29). «Stanley Tucci, Felicity Blunt Welcome Baby Boy Matteo Oliver». Us Weekly (անգլերեն).
  10. Juneau, Jen; Jordan, Julie (2018 թ․ հունիսի 12). «Stanley Tucci and Wife Felicity Welcome Daughter Emilia Giovanna». People (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Sexton, David (2016 թ․ հունվարի 28). «Stanley Tucci, interview: the actor on Spotlight, why he loves London and finally passing his driving test». Evening Standard (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Տուչի» հոդվածին։