Մահվան համբույր
Մահվան համբույր (իսպ.՝ El beso de la muerte, կատ.՝ El petó de la mort), մարմարե արձան, գտնվում է Բարսելոնայի Պոբլենոոուի պանթեոնում[1]։
տեսակ | քանդակ |
---|---|
քանդակագործ | Ամենայն հավանականության կա՛մ Խաում Բարբա, կա՛մ Խոան Ֆոնտբերնատ |
տարի | 1930 |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | մարմար |
գտնվելու վայր | Պոբլենոու պանթեոն, Բարսելոնա |
քաղաք | Բարսելոնա |
պատկերված են
| |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Ենթադրվում է, որ քանդակը ստեղծել է Խաում Բարբան, չնայած կա վարկած, որ քանդակի ստեղծման գաղափարը պատկանում է Խոան Ֆոնտբերնատին։ Քանդակը պատկերում է մահվան տեսքով թևավոր կմախքի, որը համբուրում է երիտասարդի այտը։
Գերեզմանի տապանագրին գրված է մեծ բանաստեղծ և քահանա Ժասինգ Վերդագերի տողերը, որին առեղծվածային բանաստեղծությունների պատճառով մեղադրել են հերետիկոսության մեջ և զրկել ծնողական իրավունքից։ Տապանագրի բնագիր տեքստն ու թարգմանությունը․
Քանդակը ոգեշնչության աղբյուր է հանդիսացել Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» ֆիլմի համար։
ՆկարագրությունԽմբագրել
Փոխարենը նկարագրելու մահը իբրև թևավոր հրեշտակի, քանդակագործը ընտրել է կմախքը։ Համբույրի գայթակղությանը դժվար է ընդդիմանալ - քանդակագործը ցույց է տալիս երիտասարդությանը, որ մահին ընդունում են իբրև հովանավորի։ Քանդակը և՛ ռոմանտիկ է թվում, և՛ սահմռկեցուցիչ։ Այդ են փաստում զանազան տպավորությունները, որ ունենում են մարդիկ դա դիտելիս։ Այն միանգամից գրավում է և վանում, իսկ շոշափելու ցանկությունը միանում է խուսանավելու ցանկությանը[2]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Скульптура «Поцелуй смерти» - Испания - Таинственные места - Каталог статей - IGRUNBUM.RU»։ www.igrunbum.ru (en-gb)։ Վերցված է 2017-10-14(չաշխատող հղում)
- ↑ «The Kiss of Death ~ Kuriositas»։ Kuriositas.com։ 2012-03-04։ Վերցված է 2012-09-22
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահվան համբույր կատեգորիայում։ |