Սերը լուսնի լույսի տակ

հարավկորեական հեռուստասերիալ

Սերը լուսնի լույսի տակ (հանգըլ: 구르미 그린 달빛; հանջա: Gureumi Geurin Dalbich), հարավկորեական հեռուստասերիալ, որում նկարահանվել են Պակ Բո Գոմը և Կիմ Յու Ջոնգը, Ջինյոնի,Չե Սու Բինի և Կվակ Դոն Յոնի հետ։ Այս հեռուստասերիալը երիտասարդական ռոմանտիկայի մասին է։ Դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում՝ Չոսոն արքայատոհմի գահակալման շրջանում։ Հեռուստասերիալը հիմնված է հեղինակ Յուն Յիսուի «Ամպերով նկարված լուսնի լույսը» վեպի վրա, որը հրատարակվել է որպես 5 մասից բաղկացած գիրք 2015 թվականին։ Հեռուստասերիալը ցուցադրվել է 2016 թվականի օգոստոսի 22-ից մինչ 2016 թվականի հոկտեմբերի 18-ը յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի, KBS2 հեռուստաալիքով ժամը 22:00 (Կորեայի ժամանակով)։ Հեռուստասերիալը բաղկացած է 18 էպիզոդներից։

Սերը լուսնի լույսի տակ
Love in the Moonlight
Изображение логотипа
Ժանր
Պատմական
Երիտասարդական
Ռոմանտիկ կատակերգություն
Երկիր Հարավային Կորեա
ՀիմքMoonlight Drawn by Clouds?
Լեզուկորեերեն
ՌեժիսորԿիմ Սունգ Յուն
Բեք Սանգ Հուն
Գլխավոր
դերերում
Պակ Բո Գոմ
Կիմ Յու Ջոնգ
Ջինյոն
Չե Սու Բին
Կվակ Դոն Յոն
ՊրոդյուսերԿանգ Բյունգ Թեկ
Յուն Ջե Հյուկ
ՍցենարիստԿիմ Մին Ջունգ
Իմ Յե Ջին
ԵրաժշտությունGaemi
ԽմբագիրԼի Դոնգ Հյուն
Պատմվածքի վայրՉոսոն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էօգոստոսի 22, 2016-ից հոկտեմբերի 18, 2016
Հեռուստաալիք
ԸնկերությունKBS Media
Love in the Moonlight SPC
ԴիստրիբյուտորԿորեայի հեռարձակման համակարգ և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ1080i (HDTV)
Ձայնի ձևաչափDolby Digital
ՆախորդBeautiful Mind?
ՀաջորդSweet Stranger and Me?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Տեղային և արտասահմանյանը հիթը՝ «Լուսնի լույսը» հասել է հեռուստադիտողների առավելագույն  վարկանիշին՝ 23,3% Հարավային Կորեայում և արժանացել է գովասանքի արտադրության, բեմադրության և երաժշտության համար[1][2]։ Մամուլն անդրադարձել է հեռուստասերիալին և այն անվանել "Լուսնի լույսի սինդրոմ"[3][4]:

Սյուժե խմբագրել

Պատմությունը ծավալվում է երկու անձանց շուրջ՝ Չոսոնի թագաժառանգ Լի Յոնգի և Հոն Ռաոն (Ռաոնա) անունով մի աղջկա, ով ձևանում է որպես թափառական տղա՝ Հոն Սամ Նոմ անունով, և ազնվականների որդիներին օգնում է սիրային հարցերում՝ խորհուրդներ տալով ու սիրային նամակներ գրելով՝ փողի դիմաց։ Իր հերթական հաճախորդներից մեկին ծառայություն մատուցելով՝ Ռաոնան Մո Մյոք լեռան վրա հանդիպում է արքայազնին՝ չիմանալով, սակայն, նրա ով լինելը։ Նրանց հանդիպումը վերջանում է նրանով, որ Ռաոնան Լի Յոնգին գցում է փոսի մեջ ու այդպես թողնելով՝ հեռանում։ Արքայազնը երդվում է, որ եթե իրենք նորից հանդիպեն, ապա նա վրեժխնդիր կլինի "այդ սրիկայից"։ Ու նրանց երկրորդ հանդիպումը շատ չի ուշանում։ Ռաոնը, պարտքերը մարելու համար ծառայության է մտնում պալատում՝ որպես ներքինի, ու դարձյալ հանդիպում Լի Յոնգին։ Վերջինս աշխատում է Սամ Նոմին մշտապես աչքի տակ ունենալ, որպեսզի ամեն հարմար առիթի հախից գա։ Աստիճանաբար նրանք ընկերանում են, ու այդ ընկերությունը գնալով խորանում է։ Ռաոնը նաև ծանոթություն է հաստատում պալատի ներսում Լի Յոնգի մանկության երկու ընկերների՝ Կիմ Յուն Սոնի և Կիմ Պուն Յոնի հետ։ Պուն Յոնը արքայազնի անձնական թիկնապահն է ու միակ մարդը, ում նա կարող է մինչև վերջ վստահել։ Բայց Պուն Յոնը նույնպես գաղտնիք ունի արքայազնից, որի բացահայտման դեպքում կարող է կորցնել նրան։ Յուն Սոնը այժմ արքայազնի հետ լավ հարաբերությունների մեջ չէ, քանի որ վերջինիս հայտնի է, որ Յուն Սոնի պապը՝ Առաջին նախարար Կիմը թոռանն ուզում է դարձնել Չոսոնի հաջորդ արքա։ Ռաոնի համար պալատում գտնվելը շատ վտանգավոր է, քանի որ եթե ինչ֊որ մեկն իմանա նրա գաղտնիքը, դաժան մահապատիժ է սպասում։ Բայց այնուամենայնիվ ոմանք բացահայտում են Ռաոնի գաղտնիքը,նույնիսկ ավելին, քան ինքն իր մասին գիտեր նա։ Ու այդ մարդիկ որոշիչ դեր են կատարում աղջկա ճակատագրի մեջ։ Թեժ զարգացումները, նորանոր բացահայտումներն ու անվերծանելի առեղծվածները, խորիմաստ խոսքերն ու սխրագործություններն ավելի հետաքրքիր ու հուզումնալից են դարձնում պատմությունը, հետզհետե ավելացնելով դիտողների լարվածությունն ու անհամբերությունը։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

Նա թագավորի միակ որդին է և գահի ժառանգը։ Խելացի, պայծառ և չարաճճի, անկանխատեսելի լինելու պատճառով՝ ծառաները նրան չեն սիրում
Խելացի և հանրաճանաչ է փողոցում, նա հագնվում է որպես տղամարդ իր մոր պարտադրմամբ և ապրում է Սամ Նոմ անունով որպես հարաբերությունների կարգավորման խորհրդական։ Վերջ ի վերջո նա դառնում է ներքինի Հոն, իսկ ավելի ուշ` դառնում է արքայազնի անձնական ներքինին։
  • Ջինյան - Կիմ Յուն Սոն
    • Լի Հո Ջե - երիտասարդ Յուն Սոն
Խարիզմատիկ և հավասարակշռված, նա հզոր ընտանիքում ծնված գիտնական է։ Նա մեծացել է Յոնգի հետ և եղել է նրա մտերիմ ընկերը։
  • Չե Սու Բին - Չո Հա Յոն
Մի կին իր սերնդի առջևից, նա շատ հպարտ է, աշխարհիկ և շիտակ։ Որպես ծեսերի ազդեցիկ նախարարի դուստր, նա ընտրվել է որպես Յոնգի արքայական կին։
  • Կվակ Դոնգ Յոն - Կիմ Պուն Յոն
    • Նո Կանգ Մին - երիտասարդ Պուն Յոն
Հմուտ սուսերամարտիկ ։Նա նաև թագաժառանգ արքայազնի թագավորական գվարդիայի ղեկավարն է պալատում։ Նա ոչ միայն Յոնգի մանկության ընկերն է, այլ նաև նրա վստահելի մտերիմը։

Երկրորդական դերեր խմբագրել

Թագավորական ընտանիքի անդամներ խմբագրել

  • Կիմ Սունգ Սու - թագավոր
  • Սո Ջոնգ - թագուհի Յուն
  • Ջոն Մի Սոն - տիկին Պակ Սուկ Ուի
  • Ջունգ Հե Սունգ - արքայադուստր Մյոնգ Ըն
  • Հո Ջունգ Ըն - արքայադուստր Յոնգ Ըն

Ներքինիներ և սպասուհիներ խմբագրել

  • Ջանգ Գվանգ - ներքինի Հան
  • Լի Ջուն Հյոկ ներքինի Ջանգ
  • Ջո Հի Բոնգ - ներքինի Սուն
  • Չոի Դե Չուլ - ներքինի Մա
  • Թե Հանգ Հո - Դո Գի
  • Օ Ըի Շիկ - Սոնգ Յոլ
  • Ջունգ Յու Մին - Վոլ Հի

Կիմերի տոհմ խմբագրել

  • Չոն Հո Ջին - Կիմ Հոն, վարչապետ
  • Հան Սու Յոն - թագուհի կիմ
  • Պակ Չուլ Մին - Կիմ Ըի Գյո, կադրերի նախարար
  • Բանգ Ջունգ Հյուն - Կիմ Գուն Գյո, հարկերի նախարար

Հոների տոհմ խմբագրել

  • Ջունգ Հե Կյուն - Հոն Գյոն Նե
  • Կիմ Յո Ջին - Կիմ Սո Սա

Ջոերի տոհմ և խորհրդականներ խմբագրել

  • Լի Դե Յոն - Ջո Ման Հյոնգ, ծեսերի նախարար
  • Ան Նե Սանգ - Ջոնգ Յակ Յոնգ
  • Ան Սե Հա - վարպետ Ջունգ Դոկ Հո

Կամեո խմբագրել

  • Չա Թե Հյուն - ֆերմայի ծառա
  • Ջո Յո Ջոնգ - ազնիվ կին
  • Ջունգ Յի Րանգ
  • Լ Մուն Սիկ - մարդ, ով ամորձատում էր
  • Կիմ Սուլ Գի - ներքինու աշակերտ

Արտադրություն խմբագրել

2015 թվականի դեկտեմբերին KBS Media-ն հայտարարել է, որ նրանք ադապտացնելու և արտադրելու են հեղինակ Յուն Յի Սուի հայտնի «Ամպերներով նկարված լուսնի լույսը» վեպը[9][10][11]։ Պակ Բո Գոմը ծրագրին է միացել 2016 թվականի փետրվարին, իսկ Կիմ Յու Ջունգը՝ ապրիլին։ Սցենարի առաջին ընթերցումը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 26-ին Յոիդոյում, Սեուլ, իսկ հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են հունիսի սկզբին[12]։

 
Պակը և Կիմը «Լուսնի լույսը» հեռուստասերիալի մամուլի ասուլիսի ժամանակ, 2016 թվականի օգոստոս
  Արտաքին տեսաֆայլեր
  Love in the Moonlight First Teaser

Դորամայի առաջին թիզերը գլխավոր դերասանի Պակի մասնակցությամբ, ով հագել էր վիշապի խալաթ, և պարում էր Ջեսսի Մատադորայի հայտնի ֆրանսիական՝ "Bomba" փոփ երգի ներքո, Կվանգհվամունի մոտ, թողարկվել է 2016 թվականի հուլիսին և դարձել է վիրուսային հիթ[13][14]։

2016 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տնօրեն Կիմ Սունգ Յունը նշել է, որ չնայած հեռուստասերիալը բեմադրված է 19-րդ դարում, բեմադրության նպատակն է ցույց տալ ավելի ժամանակակից ուղերձ՝ ավելացնելով. "Մեր ուշադրությունը կենտրոնացված էր ռոմանտիկ, գեղեցիկ, բայց տխուր սիրավեպի ստեղծման վրա։ Մենք ցանկանում էինք, որպեսզի հեռուստադիտողները կարողանային նույնացնել իրենց զգացմունքները։ Չկա մեծ փոխաբերություն։ Քաղաքական ուղերձները հրապարակելու փոխարեն մենք կենտրոնացել ենք այն բանի վրա, որպեսզի պատմենք պատմություն, որի հետ շատ հեշտ է բացահայտվելը"[15][16]:

Բարձր վարկանիշի շնորհիվ, KBS-ը բանակցել է արտադրության ժամկետը երկարացնելու և նախնական 18 էպիզոդի փոխարեն նկարահանել 20-ը։ Գլխավոր պրոդյուսերը Կանգ Բունգ Թեկը մերժելով՝ ասել է, որ սյուժեի շրջանակները արդեն դրված են, և այն միայն բարդություններ կստեղծի նկարահանման գրաֆիկի և նկարահանող խմբի համար[17]։

«Սերը լուսնի լույսի տակ» հեռուստասերիալը տնօրեն Բեք Սանգ Հունի, կինեմատոգրաֆ Կիմ Սի Հյոնգի և երաժշտական տնօրեն Գաեմիի երկրորդ համագործակցությունն է «Արևի հետնորդները» (2016) հեռուստասերիալից հետո[18]։

Համբավ խմբագրել

Հեռուստասերիալը քննադատների և դիտողների կողմից արժանացել է գովասանքի, նրա արտադրության, բեմադրության և երաժշտության համար[1][19][20]։ Այդ փաստը հաստատել է երրորդ սերիայի պրեմիերայի վարկանիշը և անկասկած եղել է առաջին տեղում, նույն ժամանակահատվածում ցուցադրվող մյուս երեք դորամանների հետ պայքարում[21][22]։ Բացի այդ, այն եղել է KBS-ի 2010 թվականից սկսած երկուշաբթի-երեքշաբթի օրերին ցուցադրված դորամաններից ամենաբարձր վարկանիշովը[1][23]։ Այն նաև իշխել է արդիականության, բովանդակության և վարկանիշի վրա և դրանց սահմաններից դուրս, ինչը և ստիպում է լրատվամիջոցներին հեռուստասերիալի հայտնիությունը անվանել՝ «Moonlight Syndrome»[3][4]: Բացի այդ, այն գլխավորել է Ֆիլիպիններում դիտումների վարկանիշը, որտեղ հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտին ABS-CBN հեռուստաալիքում[24]։

 
(ձախից- աջ). Ջինյանգը, Կիմը, Պակ, Չան և Կվակը հեռուստասերիալի մամլո ասուլիսի ժամանակ, 2016 թվական օգոստոս

Վեպի վաճառքն աճել է մինչ 56%, դորամայի ցուցադրումից հետո[25]։ Հետևաբար, արտերկրում ունեցած պահանջարկը հանգեցրեց նրան, որ այն թարգմանվեց չինարեն և պլանավորվում է թարգմանել ճապոներեն և թայլանդերեն[19]։ KakaoTalk-ը ևLINE-ը թողարկել են թվային պիտակներ, իսկ Րա Օնի երեք հագուստները հասանելի են դարձրել «I Love Nicky» խաղում գնելու համար[26][27]։ Յոնգի և Րա Օնի հավերժական ապարանջանը վաճառքի է հանվել, որպես պաշտոնական ապրանք, իսկ 336 էջանոց դրամայի մասին պատմող պաշտոնական ֆոտոալբոմը դարձել է բեստսելեր [28][29]: «Լուսնի լույսը» ընդօրինակվել է նաև այնպիսի շոուներում, ինչպիսիք են՝ «Saturday Night Live Korea» և «The Return of Superman»[30][31]: 2016 թվականի սեպտեմբերին KBS Media-ն ձեռք է բերել «Լուսնի լույսը» դորամայի երաժշտական արտադրության ադապտացիայի իրավունք[32]։

2016 թվականի հոկտեմբերի 19-ին Պակը, Կիմը, Ջինյանգը և Կվակը անցկացրել են երկրպագուների բեմական հագուստների հանդիսավոր ստորագրումը, պատմական Գյոնգբոկգունգ պալատում, որտեղ նկարահանվել են տեսարաններ հեռուստասերիալից[33][34]։ Ավելի քան 5,000 երկրպագու հավաքվել էր, որպեսզի տեսնի դերասաններին, նաև միջոցառումը ուղիղ եթերով ցուցադրվել է Ֆեյսբուքում[35]։ Ի նշան երախտագիտության, դրամայի ունեցած հաջողության համար, այն եղել է KBS-ի և Korea Creative Content Agency-ի համատեղ ջանքը[36]։

Viki-ի հետ համագործակցության ընթացքում, շարքը ցուցադրվել է Կալիֆոռնիայի համալսարանում, Բերկլիում  2016 թվականի հոկտեմբերին Կորեական կազմակերպությունների՝  KUNA և K-Popular-ի հետ համագործակցության ընթացքում[37]։

Սաունդթրեկներ խմբագրել

Սերը լուսնի լույսի տակ
Original Soundtrack
Տարբեր կատարողների սաունդթրեկների ալբոմ
Թողարկված27 հոկտեմբերի 2016 թվական
ԺանրՍաուդթրեկ
Բալլադ
Փոփ
ԼեզուԿորեերեն
ԼեյբլOU Entertainment
Bugs (Digital, CD)
Universal Music Group (CD)
ՊրոդյուսերGaemi

2016 թվականի օգոստոսին որպես երաժշտական տնօրեն ծրագրին է միանում OU Entertainment-ի անդամ Գեմին, իրական անունը Կանգ Դոնգ Յուն[38]։ Ջինյանգը, որը մարմանվորում էր Յուն Սունգին, կազմում և կյանքի է կոչում "Misty Road" երգը, որը երգում է Բենը[39]։ "My Person" երգը, տնօրինել է Պակը, որը ավարտել է ձայագրումը 2016 թվականի հոկտեմբերին, գրվել է կոմպոզիտոր Կիմ Սե Ջինի հետ համագործակցության արդյունքում[40]։ Այն գլխավորել է Melon, Mnet, Bugs, olleh, Soribada, Genie, Naver և Monkey3 հիթ-շարքերը թողարկումից հետո[41][42]։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին թողարկվել է սաունդթրեկների ալբոմը բաղկացած երկու սկավառակներից, այդ թվում "Because I Miss You" երգի անընդհատ հնչող տարբերակը, 13 գործիքային և 3 հատուկ ֆոնային երաժշտություն, որոնց հեղինակն են Second Moon ֆոլկ-ֆյուժն խումը[43][44]։

Դրաման նշանավորվեց երկու հայտնի բալլադերների՝ Սունգ Սի Կյունգի և Բեք Ջի Յանգի վերադարձով՝ երկու տարի անց[45][46][47]։

Երգացանկ խմբագրել

Արտոնագրված երգեր խմբագրել

Մամուլ խմբագրել

Անվանում Հեղինակներ Հրատարակիչ Հրատարակման ամսաթիվ ISBN Ծան.
Love in the Moonlight Photo Essay Յուն Յի Սու, Կիմ Մին Ջունգ, Իմ Յե Ջին Yolimwon 4 նոյեմբերի 2016 թվական ISBN 9788970638003 [60]

Վարկանիշ խմբագրել

Էպիզոդ # Ցուցադրման ամսաթիվ Անվանում Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[61] AGB Nielsen[62]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Nationwide Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 22 օգոստոսի 2016 թվական Լուսնի լույսը 8.7% 10.0% 8.3% 9.0%
2 23 օգոստոսի 2016 թվական Դեպի քեզ տանող ճանապարհը 9.3% 10.4% 8.5% 8.8%
3 29 օգոստոսի 2016 թվական Ես քո հետևում եմ 15.5% 17.9% 16.0% 17.4%
4 30 օգոստոսի 2016 թվական Պիեսի ավարտից հետո 17.1% 18.8% 16.4% 16.5%
5 5 սեպտեմբերի 2016 թվական Ասա՛ ինձ քո ցանկությունը 16.9% 19.3% 19.3% 20.0%
6 6 սեպտեմբերի 2016 թվական Երբ ես ուզում եմ պատմել

անասելի գաղտնիքներ

17.9% 21.0% 18.8% 18.9%
7 12 սեպտեմբերի 2016 թվական Խոստովանություն 18.4% 22.0% 20.4% 20.9%
8 13 սեպտեմբերի 2016 թվական Դու ոչինչ չգիտես 16.7% 19.8% 19.7% 20.6%
9 19 սեպտեմբերի 2016 թվական Իմ սրտի դռան բացման պահը 17.9% 20.5% 21.3% 22.4%
10 20 սեպտեմբերի 2016 թվական Ինչպես հեքիաթ 16.2% 18.6% 19.6% 20.2%
11 26 սեպտեմբերի 2016 թվական Խոստում 18.6% 20.6% 20.7% 20.6%
12 27 սեպտեմբերի 2016 թվական Հավատը դառնում է ճակատագիր 18.6% 21.1% 20.1% 19.9%
13 3 հոկտեմբերի 2016 թվական Գուրգուրանքով հրաժեշտ 16.4% 19.2% 18.5% 18.8%
14 4 հոկտեմբերի 2016 թվական Միգապատ ճանապարհ 17.5% 20.1 18.7% 19.4%
15 10 հոկտեմբերի 2016 թվական Սուտ, որը կարծես թե ճշմարտություն է 16.9% 18.8% 17.9% 18.5
16 11 հոկտեմբերի 2016 թվական Աշխարհ, որի մասին դու երազում ես 17.8% 20.3% 18.8% 17.8%
17 17 հոկտեմբերի 2016 թվական Ավարտ սկզբի համար 22.5% 24.8% 23.3% 23.6%
18 18 հոկտեմբերի 2016 թվական Ամպերներով նկարված լուսնի լույսը 21.6% 25.3% 22.9% 22.5%
Միջին 16.9% 19.4% 18.3% 18.7%
18 հոկտեմբերի 2016 թվական Սերը լուսնի լույսի տակ. Հատուկ 8.4% 9.3% 8.9% 9.4%

  • In the table above, the blue numbers represent the lowest ratings and the red numbers represent the highest
  • A 57-minute special broadcast was aired on August 29, prior to episode three, and contained condensed versions of episodes one and two.[63]
  • A 150-minute Chuseok holiday broadcast was aired on September 16 and consisted of condensed versions of episodes 1 to 8 and behind-the-scenes clips.[64]
  • An 85-minute special episode aired after the finale on October 18. It was hosted by comedians Kim Jun-hyun and Jung Yi-rang with narration by the casts. It included behind-the-scenes clips, unreleased footage and interviews.[65]
  • A 70-minute, spoiler-filled making-of entitled 150 Days of Traveling in the Moonlight was aired exclusively on KBS World in November 11, 2016.[66]

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր խմբագրել

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք Ծան.
2016
5th APAN Star Awards
Լավագույն

նորեկ

դերասան

Կիմ Յու Ջունգ Հաղթանակ [67][68]
9th Korea Drama Awards
Excellence Award, Դերասան Փակ Բո-գեոմ Առաջադրված
Asia Artist Awards
Ասիայի

աստղ

մրցանակ,

Դերասան

Հաղթանակ [69]
Լավագույն

աստղ

մրցանակ,

Դերասան

Հաղթանակ [70]
Best Icon Award, Դրամա Կիմ Յու Ջունգ Հաղթանակ [71]
Լավագույն

OST

Gummy ("Moonlight Drawn by Clouds") Հաղթանակ [72]
Ճանաչության

մրցանակ,

դերասան

Փակ Բո-գեոմ Առաջադրված
Ճանաչության

մրցանակ,

դերասանուհի

Կիմ Յու Ջունգ Առաջադրված
18th Mnet Asian Music Awards

Լավագույն OST

Gummy ("Moonlight Drawn by Clouds") Առաջադրված [73]
30th KBS Drama Awards
Ոսկեր մրցանակ

(Daesang)

Փակ Բո-գեոմ Առաջադրված [74]
[75]
[76]
[77]
[78]
[79]
Top Excellence Award, դերասան Հաղթանակ
Top Excellence Award, դերասանուհի Կիմ Յու Ջունգ Առաջադրված
Excellence Award,

Միջին երկարության դրամայի դերասան

Փակ Բո-գեոմ Առաջադրված
Excellence Award,

Միջին երկարության դրամայի դերասանուհի

Կիմ Յու Ջունգ Հաղթանակ
Չհե Սու Բին Առաջադրված
Լավագույն երկրորդական դերասան Լի Ջուն Հյոկ Հաղթանակ
Լավագույն երկրորդական դերասանուհի Ջունգ Հե Սունգ Առաջադրված
Best New դերասան Կվակ Դոնգ Յոն Առաջադրված
Ջինյանգ Հաղթանակ
Best New դերասանուհի Կիմ Յու Ջունգ Առաջադրված
Netizen Award, Դերասան Փակ Բո-գեոմ Հաղթանակ
Ջինյանգ Առաջադրված
Լավագույն երիտասարդ

դերասան

Ջունգ Յուն Սոկ Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասանուհի Հո Ջունգ Ըն Հաղթանակ
Լավագույն զույգ Փակ Բո-գեոմ

և

Կիմ Յու Ջունգ

Հաղթանակ
Լավագույն համբույր Հաղթանակ

Արտասահմանյան ցուցադրում խմբագրել

Ամբողջ աշխարհում հեռուստասերիալը ցուցադրվել է անգլերեն ենթագրերով, ցուցադրումը սկսվել է 2016 թվականի օգոստոսի 23-ին յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի ժամը 21:50 (Կորեայի ժամանակով) KBS World հեռուստաալիքով[80]։ Բացի այդ նաև ցուցադրվել է DramaFever, Viki և Hulu հեռուստաալիքներով[81][82][83]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «'Love in the Moonlight' tops 20 percent in viewership». Yonhap News. 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  2. «(News Focus) 'Love in the Moonlight' shines through unexpected success». Yonhap News. 2016 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  3. 3,0 3,1 «'Love in the Moonlight' ranks first among Korean dramas». Manila Bulletin.
  4. 4,0 4,1 «[SC초점] '태후'→'구르미'로 본 성공법칙, #엔딩5분#박보검#송중기». Sports Chosun.
  5. «박보검, 하반기 기대작 '구르미 그린 달빛' 남자 주인공 왕세자역 확정 (구르미 그린 달빛)». KBS. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Park Bo-geom confirmed for KBS' 'Moonlight Drawn by Clouds'». Han Cinema.
  7. «잘 자란 배우 김유정, 여주인공 전격 캐스팅! (구르미 그린 달빛)». KBS. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Kim Yoo-jeong confirmed to co-star with Park Bo-geom in 'Moonlight Drawn by Clouds'». Han Cinema.
  9. «Actor Park Bo-gum to take on period drama after 'Reply 1988'». Korean Herald.
  10. «Park Bo-geom's next drama, 'Moonlight Drawn by Clouds' has been confirmed to begin on August 1st». Han Cinema.
  11. «박보검-김유정, 보유커플 베일 벗었다! (구르미 그린 달빛)». KBS. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  12. «"Moonlight Drawn By Clouds" Finalizes Main Cast And Air Date». Joy News 24.
  13. «Park Bo-gum's Popular Bomba Video». Sports Q.
  14. «First Teaser for Love in the Moonlight». TVCast Naver.(չաշխատող հղում)
  15. «New period drama aims for lighthearted entertainment». Yonhap News.
  16. «Park Bo-gum and Kim Yoo-jung star in new period drama series». Korea Herald.
  17. «'구르미' CP "2회 연장, 논의 중일 뿐 확정 NO"[공식입장]». TVReport.
  18. «'송송커플' 송중기·송혜교, '구르미' 촬영장에 커피차 응원.."보검이 화이팅"». Sports Chosun.
  19. 19,0 19,1 «원작 '구르미' 누적판매량 20만부 돌파, "해품달' 이후 최고». Sports Seoul.
  20. «['구르미' 열풍①] '영온커플' 박보검·김유정, 해냈다». Naver.
  21. «구르미 그린 달빛 박보검 "불허한다 내 사람이다" 20% 돌파». EKN.
  22. «《구르미 그린 달빛》의 '사극 불패' 필승 공식». Sisa Press.
  23. «[XP초점] '구르미 그린 달빛', 시청률 20%의 '1석3조' 의미». XSports News.
  24. «'Love In The Moonlight' Extends Success On Philippine TV; Park Bo Gum Responds To Fan's Tweet». HelloKpop.
  25. «드라마 '구르미 그린 달빛' 인기에 원작 도서 판매도 '쑥'». Aju News.
  26. «Love in the Moonlight Official Stickers». LINE Store.
  27. «'아이러브니키 for Kakao'X'구르미 그린 달빛' 컬래버레이션 의상 선봬». GGem Guide.
  28. «[Moonlight Syndrome] Moonlight's Photo Essay is #1 Best-seller». Viva100.
  29. «[TV특종] "이 팔찌만 있으면...." 영온팔찌 출시». KBS Entertainment.
  30. «'SNL8' 신동엽, '구르미' 코너서 박보검으로 변신 '폭소'». Newsen.
  31. «'슈퍼맨이 돌아왔다' 대박이, '구르미' 박보검 따라잡기… 열정의 붐바스틱 댄스». Kyeonggi.
  32. «'구르미 그린 달빛', 뮤지컬로 제작된다». Joy News.
  33. «'구르미 그린 달빛' 이영♥홍라온 커플콘 출시». AsiaE. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  34. «Park Bo-gum to Celebrate Show's Success with Public». The Chosun Ilbo.
  35. «Over 5,000 fans at Park Bo-gum fan event». Kpop Herald.
  36. «[TV특종] 박보검-김유정-진영-곽동연, 경복궁에서 팬 사인회». KBS Media.
  37. «Fans Bond Over "Moonlight Drawn By Clouds" at Viki Screening + Host Your Own Collegiate Event!». Soompi.
  38. «개미 음악감독, '태후'에 이어 '구르미'…OST 진두지휘». OU Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  39. «진영, '구르미' OST 프로듀서 참여..'안갯길' 다음주 공개». OU Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  40. «연기-노래 '두마리 토끼' 겨누는 박보검, OST 참여». KBS.
  41. «박보검 '내사람', 7개차트 1위 맹공…아이돌급 인기». Naver.
  42. «"박보검, 못하는게 뭐니" OST까지 1위…'내 사람' 음원 차트 '올킬'». Naver.
  43. «구르미 그린 달빛 O.S.T - KBS 드라마 (2CD) (Love in the Moonlight OST - KBS Drama) (2CD)». Synnara Record. Media Synnara Co., Ltd. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  44. «'구르미' OST 최종 트랙리스트 공개 "17일 예약 판매 시작"». Osen.
  45. «[M/V] 다정하게, 안녕히 (구르미 그린 달빛 OST) - 성시경(Sung Si-kyung)». YouTube.
  46. «Baek Ji-young's 'Love is over' from 'Love in the Moonlight' OST». Yonhap Agency.
  47. «[M/V] Love Is Over (구르미 그린 달빛 OST) (Moonlight Drawn by Clouds OST) - 백지영(Baek Z Young)». YouTube.
  48. Cumulative sales for "No Sleep":
  49. Cumulative sales for "Swallowing My Heart":
  50. Cumulative sales for "Moonlight Drawn By Clouds":
  51. Cumulative sales for "Misty Road":
  52. Cumulative sales for "Fondly, Goodbye":
  53. Cumulative sales for "Melting":
  54. Cumulative sales for "A Love Shining Like a Star":
  55. Cumulative sales for "Because I Miss You, Raon ver.":
  56. Cumulative sales for "Love is Over"
  57. «Gaon Download Chart - Week 41». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  58. Cumulative sales for "My Person":
  59. «Gaon Download Chart - Week 43». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  60. «[베스트셀러]설민석 밀어낸 '구르미 그린 달빛…'». news1.
  61. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «'구르미', 오늘 압축판 스페셜 방송 편성.."몰입 높인다"». Naver. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  64. «'구르미 그린 달빛' 측 "16일 추석 연휴 스페셜 방송 예정…엑기스만 담았다"». MBN.
  65. «'구르미', 18일 최종화+별전 방송.."미공개 영상+인터뷰" [공식입장]». OSEN.
  66. «150 Days of Traveling in the Moonlight». KBS World. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  67. «[2016 APAN] 박보검·김유정·윤균상·혜리, 신인상 영광». My Daily.
  68. «APAN Star Awards». Daum.
  69. «Park Bo-gum wins Asia Star Award for "Reply" and "Moonlight"». OSEN.
  70. «Park Bogum and Suzy win Best Star Awards». OSEN.
  71. «Kim Yoo-jung wins Drama Icon». Naver.
  72. «Gummy wins Best OST for "Moonlight" and "Descendants"». Star Daily News.
  73. «Best OST Nominee- Gummy». Twitter.
  74. «2016 KBS Drama Awards». KBS.
  75. «KBS Daesang Nominees: Park Shin-yang, Song Hye-kyo, Song Joong-ki and Park Bo-gum». Naver.
  76. «Top Excellence Award Winners at KBS Drama Awards». Naver.
  77. «2016 KBS Drama Awards Winners». eToday.
  78. «[KBS 연기대상] '동네변호사 조들호' '오마이금비' 허정은 여자 아역상 수상…"감사한 분이 너무 많아요"». Naver.
  79. «[2016 KBS 연기대상] 정윤석·허정은, 청소년 연기상 수상 후 귀여운 소감». Naver.
  80. «Love in the Moonlight (구르미 그린 달빛 Preview)». KBS World (YouTube Channel).
  81. «Moonlight Drawn by Clouds on DramaFever». DramaFever. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  82. «MDBC on Hulu». hulu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  83. «Moonlight Drawn by Clouds». Viki.
  84. «云画的月光». Mango TV.
  85. «รักเราพระจันทร์เป็นใจ». thaich8 (Thai). Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  86. «Love In the Moonlight». iQIYI.
  87. «Love in the Moonlight». ViuTV.
  88. «8TV for Park Bo-gum's fanmeet in Malaysia». 8TV. Facebook.
  89. «Mây họa ánh trăng phát sóng độc quyền trên Youtube HTV2». HTV2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  90. «雲畫的月光». KKTV.
  91. «雲畫的月光». Videoland Drama. Facebook.
  92. «雲が描いた月明かり». KNTV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  93. «WATCH: Park Bo Gum mobbed at Cebu airport». ABS-CBNnews.com. ABS-CBN News and Current Affairs, ABS-CBN Digital Media.
  94. Lastrilla, Gary Ann (2016 թ․ նոյեմբերի 23). «ABS-CBN presents upcoming shows for 2017». Push. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  95. «Love in the Moonlight». I Want TV. ABS-CBN, ABS-CBN Digital Media.
  96. «Moonlight Drawn By Clouds». KTSF. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  97. «Սերը լուսնի լույսի տակ».

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերը լուսնի լույսի տակ» հոդվածին։