Korean Broadcasting System (KBS, կորեերեն՝ 한국 방송 공사, Hanguk Bangsong Gongsa), Հարավային Կորեայի խոշորագույն հեռուստատեսային և ռադիո ընկերություն։ Հիմնվել է 1927 թվականին։ Առաջին ռադիոկայանը հիմնվել է 1927 թվականի փետրվարի 27-ին, իսկ 1961 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվեց հեռուստատեսությունը։ 1973 թվականի մարտի 3-ին ընկերությունը ստացել է հանրային հեռարձակողի կարգավիճակ։ 2001 թվականին ընկերությունը սկսել է հեռարձակվել թվային ֆորմատով՝ բարձր հաճախականությամբ (HD 1080i)։

Korean Broadcasting System
한국 방송 공사
ԵրկիրՀարավային ԿորեաՀարավային Կորեա, Սեուլ
Հեռարձակման լեզուկորեերեն
Հեռարձակման սկսման թվական1927
ՀիմնադիրՀարավային Կորեայի հեռուստացանց
ՍեփականատերՀարավային Կորեայի կառավարություն
🌐www.kbs.co.kr

Հեռուստատեսություն խմբագրել

Հանրային հեռուստաալիքներ
  • KBS1 - Կորեայի գլխավոր հեռուստաալիքը, հեռարձակվում է 1961 թ. դեկտեմբերի 31-ից։
  • KBS2 - Ներկայացնում է լրատվություն, ժամանցային հաղորդումներ և հեռուստասերիալներ. հեռարձակվում է 1965 թ. դեկտեմբերի 7-ից։
Միջազգային հեռուստաալիքներ
  • KBS World, միջազգային հեռուստաալիք. հեռարձակվում է 2003 թ. հուլիսի 1-ից։
  • KBS America - KBS ցանցի ամերիկյան հեռուստաալիք. ցուցադրում է KBS World ալիքի հաղորդումները [1]:
  • KBS Japan - KBS ցանցի ճապոնական հեռուստաալիք. ցուցադրում է KBS World ալիքի հաղորդումները։
  • KBS Canada - KBS World հեռուստաալիքի հեռարակումը Կանադայում։
KBS N արբանյակային և կաբելային հեռուստաալիքներ
  • KBS Prime - Մշակութային ուղղվածության արբանյակային հեռուստաալիք, հեռարձակվում է 1996 թվականից։
  • KBS Drama - Դրամատիկական հեռուստաալիք, հեռարձակվում է 2002 թվականից։
  • KBS Select - Առևտրային հեռուստաալիք, հեռարձակվում է 2003 թվականից։
  • KBS N Sports - Մարզական հեռուստաալիք, հեռարձակվում է 2002 թվականից։
  • KBS Joy - Ժամանցային և զվարճալի ուղղվածության հեռուստաալիք, հեռարձակվում է 2006 թվականից։

Ռադիո խմբագրել

  • KBS Radio 1
  • KBS Radio 2
  • KBS Radio 3
  • KBS Classic FM
  • KBS Cool FM
  • KBS World Radio, միջազգային բազմալեզու ռադիոկայան։

Արտաքին հղումներ խմբագրել