Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ

ռումինացի նկարչուհի

Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ (ռումիներեն՝ Cecilia Cuțescu-Storck, մարտի 14, 1879(1879-03-14), Câineni, Վիլչա, Ռումինիա - հոկտեմբերի 29, 1969(1969-10-29), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարչուհի, արվեստի հայտնի գործիչ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Ռումինիայի ժողովրդական նկարիչ[1]։ Եղել է ֆեմինիզմի խթանողներից՝ նպաստելով «Կին նկարիչների և քանդակագործների ասոցիացիայի» (Օլգա Գրեյսանուի և Նինա Արբորեի հետ) և «Ֆեմինիստական գեղարվեստական շրջանակի» ստեղծմանը։

Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1879(1879-03-14)
ԾննդավայրCâineni, Վիլչա, Ռումինիա
Մահացել էհոկտեմբերի 29, 1969(1969-10-29) (90 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և muralist
ԱմուսինՖրեդերիկ Շտորկ
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the Order of Civil Merit և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներCecilia Storck Botez?
 Cecilia Cuțescu-Storck Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

Սեսիլյայի մոտ գեղանկարչության նկատմամբ տաղանդը դրսևորվել է դեռևս մանկության տարիներին։ Նկարել սովորել է Բուխարեստի Կենտրոնական արվեստի դպրոցում։ 1897 թվականին ընդունվել է Մյունխենի գեղանկարչության կանանց ակադեմիա, որտեղ սովորել է պրոֆեսորներ Ֆեհրի և Շմիդտի մոտ։ 1899 թվականին մեկնել է Փարիզ և ընդունվել Ժյուլիանի ակադեմիա, սովորել Ժան Պոլ Լորանի և Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանի դասարաններում։ Սեսիլյա Կուչեսկու-Շտորկն իր կտավները ցուցադրել է Փարիզի աշնանային սալոններում։ 1906 թվականին Փարիզի Էսսելի (Hessèle) պատկերասրահում տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Բուխարեստում Սեսիլյա Կուչեսկու-Շտորկը առաջին անգամ իր աշխատանքներն այլ նկարիչների հետ միասին ցուցադրել է Tinerimea artistă խմբի ցուցահանդեսում՝ Կոնստանդին Բրանկուզիի մասնակցությամբ։

 
Սեսիլյա Կուցեսկու-Շտորկի դիմանկարը, հեղինակ՝ Ֆրեդերիկ Շտորկ
 
Սեսիլյա Կուցեսկու-Շտորկի դիմաքանդակը, հեղինակ՝ Ֆրեդերիկ Շտորկ (1909)
 
«Ռումինիայի առևտրի պատմություն» որմնանկարը Բուխարեստի տնտեսագիտական ակադեմիայում

1906 թվականին նկարիչը վերջնականապես տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ ծանոթացել է գերմանական ծագումով ռումինացի հայտնի քանդակագործ Ֆրեդերիկ Շտորկի հետ, և նրանք ամուսնացել են։ Ամուսնությունից Ֆրեդերիկը (Ֆրից) և Սեսիլյան ունեցել են երկու դուստր` Գաբրիելան (հետագայում` ճարտարապետ) և Սեսիլյան (հետագայում կերամիկայի քանդակագործ)։ Սեսիլյա Կուչեսկու-Շտորկը հիմնականում հայտնի է իր մոնումենտալ, որմնանկարային կոմպոզիցիաներով և զարդանկարներով։ Նկարել է նաև բնանկարներ, դիմանկարներ և ժանրային կտավներ։ 1916 թվականին դարձել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիայի նկարչության պրոֆեսոր՝ այդպիսով դառնալով առաջին կին արվեստագետ պրոֆեսորը Եվրոպայում։ Նրա ամենահայտնի գործերից է 1933 թվականին Բուխարեստի էկոնոմիկայի ակադեմիայում ստեղծված Ռումինիայի առևտրի պատմության գեղանկարչական որմնանկարները։ 1924 թվականին և 1928 թվականին Սեսիլյա Կուչեսկու-Շտորկը ներկայացրել է Ռումինիան Վենետիկի բիենալեում։ 1937 թվականին նա ընտրվել է Ռումինիայի կերպարվեստի միության նախագահ։ 1943 թվականին նկարչուհին հրապարակել է Fresca unei vieți ինքնակենսագրական ուսումնասիրությունը։

Հիշատակ խմբագրել

2010 թվականի հունիսին Բուխարեստի Տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիայի ռեկտոր Գեորգե Ռոչայի և Կիյնենի քաղաքապետ Իոն Նիկոլաեի նախաձեռնությամբ Ռյուլ Վադուլուի գյուղում տեղադրվեց հուշատախտակ[2]։

Ֆրեդերիկ և Սեսիլյա Կուցեսկու-Շտորկների անվան ժամանակակից արվեստի թանգարանը գտնվում է Բուխարեստում և նվիրված է նկարչին ու նրա ամուսնուն։

Պարգևներ խմբագրել

  • Բարսելոնայի արվեստի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ (1929)
  • «Քաղաքացիական արժանիքների համար» իսպանական շքանշան (1930)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշան (1933)
  • Փարիզի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ (1937)
  • Ռումինիայի ժողովրդական նկարիչ (1957)[1]

Երկեր խմբագրել

  • Fresca unei vieți. — Bucovina, Editura Torouțiu, 1943.
  • O viață dăruită artei. — Editura Meridiane, 1966.
  • Fresca unei vieți. — București։ Editura Vremea, 2006.

Գրականություն խմբագրել

  • Leon Thevenin. Cecile Coutesco-Storck, sa vie et son oevre. — Quatre Chemins, 1932.
  • Angela Vrancea. Cecilia Cuțescu-Storck. — Editura de Stat pentru Literatură și Artă, 1957.
  • Gabriela Storck și Petre Comarnescu. Cecilia Cuțescu-Storck։ Expozitie Retrospectiva. — Uniunea Artiștilor Plastici, 1959.
  • Marin Mihalache. Cecilia Cuțescu-Storck. — București։ Editura Meridiane, 1969.
  • Liliana Vârban, Ionel Ionița, Dan Vasiliu. Casa Storck — Muzeul Storck. — Muzeul Municipiului București, 2005.
  • Jeremy Howard. East European Art. — Oxford University Press, 2006.
  • Shona Kallestrup. Art and Design in Romania 1866—1945. — Columbia, Eastern European Monographs, 2006.
  • Aurora Liiceanu. Patru femei, patru povești. — Editura Polirom, 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 O listă completă se află în monograful Cecilia Cuțescu-Storck de Marin Mihalache (Editura Meridiane, București, 1969)
  2. «Pictorița Cecilia Cuțescu-Storck, comemorată la Câineni». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ» հոդվածին։