Թամարա Նինա Արբորե (անգլ.՝ Tamara Nina Arbore, հոկտեմբերի 8, 1889(1889-10-08), Տեկուչի, Tecuci County, Ռումինիայի թագավորություն - մարտի 7, 1942(1942-03-07)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարիչ և պատկերազարդող, հայտնի է իր նատյուրմորտներով։

Նինա Արբորե
Ի ծնեռումիներեն՝ Tamara Nina Arbore
Ծնվել էհոկտեմբերի 8, 1889(1889-10-08)
ԾննդավայրՏեկուչի, Tecuci County, Ռումինիայի թագավորություն
Վախճանվել էմարտի 7, 1942(1942-03-07)[1] (52 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ, նեոիմպրեսիոնիզմ, ֆովիզմ և Fine Arts Union?
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՆիկոլաե Վերմոնտ, Friedrich Fehr?, Angelo Jank? և Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ
Ներշնչվել էԱնրի Մատիս
ՀայրԶեմֆիր Արբորե-Ռալլի
 Nina Arbore Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Նինա Արբորեն ծնվել է 1889 թվականին, Տեկուչիում։ Նրա հայրը՝ Զեմֆիրի Արբորե Ռալլին և ավագ քույրը՝ Եկատերինա Արբորե Ռալլին, հայտնի քաղաքական ակտիվիստներ են եղել։ Նինա Արբորեն արվեստի առաջին դասերը ստացել է Նիկոլե Վերմոնտից, երբ սովորում էր Բուխարեստի հանրային դպրոցներում։ 1906 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ սովորել է Ֆրիդրիխ Ֆեհրի և Անգելո Յանկի մոտ[2]։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, որտեղ աշխատանք է գտել Անրի Մատիսի ստուդիայում։

 
Շուշաններով ծաղկաման

Ստեղծագործական ուղի խմբագրել

Բուխարեստ վերադառնալուց հետո բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Ընկերների՝ Ցեցիլիա Կուցեսեսկու-Շտորկի և Օլգա Գրեցենուի հետ միասին ստեղծել է "Grup al celor trei doamne" (Երեք լեդիների խումբ)[2] որպես հակակշիռ "Grupul celor patru" (Քառյակ խմբի), որ կազմում ներառված էին Նիկոլաե Տոնիցան, Ֆրանցիսկ Շիրատոն, Շտեֆան Դիմիտրեսկուն և Օսկար Հանը։ 1916 թվականին նրա խումբը Ռումինական թագավորական ընտանիքի աջակցությամբ դարձավ "Asociația femeilor pictore și sculptore" (Կին քանդակագործների և նկարիչների ընկերակցություն) հիմնադիրը։

 
Երկու քույրեր

Մրցանակներ խմբագրել

Նինա Արբորեի նկարներից շատերը ձեռք է բերել հայտնի քննադատ, բանաստեղծ և արվեստի կոլեկցիոներ Ալեքսանդրու Բոգդան-Պիտեշտին, որը գրել է Նինա Արբորեի աշխատանքների մասին՝ դրանք համեմատելով դասական բյուզանդական արվեստի և Կվատրոչենտո ժամանակաշրջանի ստեղծագործությունների հետ։ 1929 թվականին Նինա Արբորեն Բարսելոնայի միջազգային ցուցահանդեսում արժանացել է առաջին կարգի մրցանակին[3]։

Ստեղծագործությունների հրատարակում խմբագրել

Նինա Արբորեի հեղինակությունը մեծացել է 30-ականների ընթացքում Cuvântul Liber ամսագրի համար կատարված սոցիալական-իրազեկման նկարազարդումների շարքով[3]։

Բացի կտավները, Նինա Արբորեն նկարազարդումներ է կատարել Կոնստանցայի Սուրբ Կոնստանտին և Ելենա եկեղեցու և Սինայայի Եղիա Թեզբացու եկեղեցում։ Տարիներ շարունակ նա մասնակցել է Բեսարաբիայի կերպարվեստի միության կողմից կազմակերպված ցուցահանդեսներին։ Նաև դասավանդել է Դեկորատիվ արվեստի ակադեմիայում[2]։ 1937 թվականին քրոջ մահապատժից հետո թողել է հասարակական կյանքը։ Մահացել է պատահարի հետևանքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 MC. «Arbore Nina». Artindex. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  3. 3,0 3,1 «Nina Arbore (8 octombrie 1889 – 7 martie 1942), pictoriţă şi graficiană româncă». My heart to your heart. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Gheorghe Vida, "Nina Arbore", (from the series, Maeştri basarabeni din secolul XX), Arc, 2004, 997-561-379-9
  • Tudor Braga, Nina Arbore: The Lady of Romanian Fine Arts. Online @ Akademos

Արտաքին հղումներ խմբագրել