Սելին Սյամմա[5] (ֆր.՝ Céline Sciamma, նոյեմբերի 12, 1978(1978-11-12)[1] կամ 1980[2], Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և ֆեմինիստ[6]։

Սելին Սյամմա
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 12, 1978(1978-11-12)[1] (45 տարեկան) կամ 1980[2]
Ծննդավայր՝Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1780037

Կենսագրություն խմբագրել

Սելին Սյամման ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին, Պոնտուազ քաղաքում, Ֆրանսիայի Վալ դը Ուազ դեպարտամենտում։ Կինեմատոգրաֆիական կրթությունը ստացել է La Fémis կինոդպրոցում, որտեղ նրա ուսուցիչը եղել է Սսավյե Բովուան։

2007 թվականին Սյամման իր նորամուտը նշել է «Ջրաշուշաններ» լիամետրաժ ֆիլմով, որը պատմում է 15-ամյա աղջկա պատմությունը, որը սիրահարված է գեղալողի թիմի ավագին։ Ֆիլմը ընտրվել Է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի համար, ստացել Լուի Դելյուկի մրցանակ և առաջադրվել ֆրանսիական «Սեզար» ազգային կինոմրցանակի երեք անվանակարգերում։

Սյամմայի առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Պոլինը» (2010), ստեղծվել է հոմոֆոբիայի դեմ կառավարության արշավի շրջանակներում։

10-ամյա Լաուրայի աշխարհի մասին պատմող «Տղուհի» (անգլ.՝ Tomboy, 2011) ֆիլմն ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Թեդդի» մրցանակ և Օդեսայի կինոփառատոնի «Ոսկե Դյուկ» Գրան-Պրի[7]։

2014 թվականին թողարկված «Աղջիկների միություն» ֆիլմն ընտրվել է որպես Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթ» բաժնի բացման ֆիլմ[8]։

«Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմը մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենարի համար» անվանակարգում[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2004` Առաջին համայնքներ (սցենարիստ) (կարճամետրաժ)
  • 2006` Թաքցրու ուրախությունը (սցենարիստ) (կարճամետրաժ)
  • 2007` Ջրաշուշաններ (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2010` Պոլին (ռեժիսոր) (կարճամետրաժ)
  • 2010` Փղոսկրի աշտարակ (սցենարիստ)
  • 2011` Տղուհի (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2012` Վշտի կանչին (սցենարիստ)
  • 2014` Աղջիկների միություն (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2014` Երիտասարդ վագր (սցենարիստ)
  • 2016` Երբ դու տասնյոթ տարեկան ես (սցենարիստ)
  • 2016` Իմ կյանքը որպես Կուրժետ (սցենարիստ)
  • 2017` Քամին պտտվում է (սցենարիստ)
  • 2019` Աղջկա դիմանկարը կրակի մեջ (ռեժիսոր, սցենարիստ)

Անձնական կյանք խմբագրել

Սելին Սյամման լեսբուհի է։ 2014 թվականին Ադել Հանելը «Սեզար» մրցանակի շնորհման ժամանակ իր ելույթում հրապարակավ հայտարարել է, որ ինքը Սելինի հետ հարաբերությունների մեջ է, որի հետ ծանոթացել է 2007 թվականին «Ջրաշուշաններ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգը բաժանվել է 2018 թվականին «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմի նկարահանումներից առաջ։

Ակտիվիզմ խմբագրել

2018 թվականին Սելին Սյամման կինոարտադրության այլ այնպիսի հայտնի կանանց հետ, ինչպիսիք են Անյես Վարդան, Ավա Դյուվերնեյը, Քեյթ Բլանշետը և Լեա Սեյդուն, կազմակերպել և մասնակից է եղել 2018 թվականի Կաննի կինոփառատոնում անհավասարության դեմ ակցիային։ Առաջիններից մեկն է, որ միացել է ֆրանսիական կինոարդյունաբերության մասնագետների 50/50 շարժման` պաշտպանելով կինոյում գենդերային հավասարությունը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141290595 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 2016European Film Academy.
  4. 4,0 4,1 2019European Film Academy.
  5. Օրիգինալ արտասանությունը` видео
  6. «Céline Sciamma, ou le cinéma au centre de la lutte féministe» (ֆրանսերեն). Telquel.ma. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  7. Одесский МКФ: конкурс фильмов «kinokolo.ua» Արխիվացված 2011-09-10 Wayback Machine от 25 июля 2011
  8. «Cannes Directors' Fortnight 2014 lineup unveiled». Screendaily. Վերցված է 16.06.2016-ին.(չաշխատող հղում)
  9. Четвёртый фильм Селин Скьяммы, получивший в Каннах приз за сценарий
  10. «5050 en 2020» (ֆրանսերեն). 50502020. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելին Սյամմա» հոդվածին։