Անյես Վարդա
Անյես Վարդա, անունը ի ծնե՝ Արլետ Վարդա (ֆր.՝ Agnès Varda, Arlette Varda, մայիսի 30, 1928[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա[4][5][6] - մարտի 29, 2019[7][8][9][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի կինոռեժիսոր, գեղարվեստական և վավերագրական կինոյի սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև հայտնի լուսանկարիչ։
Անյես Վարդա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 30, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Իքսել, Բրյուսել, Բելգիա[4][5][6] |
Վախճանի թիվ՝ | մարտի 29, 2019[7][8][9][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[6] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | լուսանկարիչ, սցենարիստ, ռեժիսոր, documentarian և plastic artist |
Պարգևներ՝ | ![]() ![]() ![]() «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար (2001) , , , , , , , ,Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար (1986) ,National Society of Film Critics Award for Best Non-Fiction Film? (2001) ,National Society of Film Critics Award for Best Non-Fiction Film? (2009) , , ,Գյոտեբորգի համալսարանի պատվավոր դոկտոր (հոկտեմբերի 24, 2008) ,Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար (նոյեմբերի 11, 2017) ,L'Œil d'or? (2017) ,Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն փաստագրական ֆիլմի համար (2000) , և |
IMDb։ | ID 0889513 |
cine-tamaris.com/agnes-varda/ |
Վարդայի կինեմատոգրաֆիական ոճը տարբերում է վավերագրական ռեալիզմը, սոցիալական հարցերի և ֆեմինիզմի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև վառ արտահայտված փորձարարական մոտեցումը։ Քննադատ Էլիսոն Սմիթի խոսքով՝ Անյես Վարդայի կարիերան կարևոր և հաճախ թերագնահատված ձայն է ժամանակակից ֆրանսիական կինոյում։ Նրա աշխատանքը նախանշել է նոր ալիքի առաջացումը, իսկ «Պուենտ-Կուրտ»-ը պարունակում է այդ շարժմանը բնորոշ շատ տարրեր, որոնք նրան ճանարում են բերել[12]։ Չնայած ֆրանսիական նոր ալիքի հետ սերտ կապին, ավելի ճիշտ կլինի ասել, որ Վարդան պատկանում է Ձախ ափի կինոռեժիսորների Նոր ալիքին։ Այս խումբն առանձնացրել է Բոհեմյան կյանքի հանդեպ սերը, գրականության և պլաստիկ արվեստի մեջ ներգրավվածության բարձր աստիճանը, և որպես արդյունք՝ փորձարարական կինեմատոգրաֆի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ձախ քաղաքականության աստվածացումը»[13]։ Ձախ ափի խմբի առաջատար ռեժիսորներն են Քրիս մարկերը, Ալեն Ռենեն և Անյես Վարդան[13], նրան են հարել Ժան Պիեռ Մելվիլը, Ալեն Ռոբ-Գրիյեն և Մարգերիտ Դյուրասը[14], ինչպես նաև «Նոր վեպ» գրական շարժման ներկայացուցիչները։
Կինոյում իր աշխատանքի համար Վարդան արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» («Երջանկություն »ֆիլմի համար), Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» («Առանց տանիքի, օրենքից դուրս ֆիլմի համար»), Լուի Դելլյուկիմրցանակին, երկու Սեզարի՝ վավերագրական աշխատանքների համար և պատվավոր Սեզարին՝ 2001 թվականին։ 2015 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[15]։
Կինոարվեստում ունեցած ավանդի համար «Օսկար» պատվավոր մրցանակի դափնեկիր։
ԿենսագրությունԽմբագրել
Անյես Վարդան ծնվել է 1928 թվականի մայիսի 30-ին Բրյուսելում։ Նրա մայրը ֆրանսուհի էր, իսկ հայրը Մերձավոր Արևելքի փախստականների հունական ընտանիքից էր։ Վարդան Սորբոնում սովորել է գրականություն և հոգեբանություն, իսկ Լուվրի դպրոցում՝ արվեստի պատմություն։ Սկզբում Վարդան ցանկանում էր թանգարանային կուրատոր դառնալ, բայց լուսանկարչության դասընթացի ավարտից հետո փոխեց իր ծրագրերը։ Բավականին արագ ստեղծելով առաջին կարգի լուսանկարչի համբավ՝ Վարդան դարձել է Ավինյոնի թատերական փառատոնի և ազգային ժողովրդական թատրոնի պաշտոնական լուսանկարիչ, իսկ հետո շարունակել է կարիերան որպես ֆոտոլրագրող[16]։
2019 թվականի մարտի 29-ին 91 տարեկան հասակում մահացել է Անյես Վարդան։ Նա բուժվում էր քաղցկեղից, որը և հանդիսացել է մահվան պատճառ։
Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերԽմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Նշումներ |
---|---|---|---|
1955 | Պուենտ-Կուրտ | La Pointe-Courte | |
1962 | Կլեո 5-ից մինչև 7 | Cléo de 5 à 7 | Մասնակցություն Կաննի ՄԿՓ-ի մրցութային ծրագրին |
1965 | Երջանկություն | Le bonheur | Բեռլինի ՄԿՖ «Արծաթե արջ» |
1966 | Արարածներ | Les creatures | |
1969 | Առյուծի սեր | Lions Love | |
1970 | Նավսիկայա | Nausicaa | Հեռուստասերիալ |
1977 | Մեկը երգում է, մյուսը` ոչ | L’une chante, l’autre pas | |
1981 | Վավերագրողը | Documenteur | |
1985 | Առանց տանիքի, օրենքից դուրս | Sans toit ni loi | «Ոսկե առյուծ» Վենետիկի ՄԿՖ |
1988 | Քունգ Ֆուի վարպետ | Kung-fu master! | |
1988 | Ջեյն Բ. Անյեսի աչքերով | Jane B. par Agnès V. | |
1991 | Ժակոն Նանտից | Jacquot de Nantes | |
1995 | Սիմոն Սինեմի հարյուր և մեկ գիշերը | Les cent et une nuits de Simon Cinéma |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Agnes Varda (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.oxfordbibliographies.com/view/document/obo-9780199791286/obo-9780199791286-0004.xml
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.egs.edu/faculty/agnes-varda/biography/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Fichier des personnes décédées
- ↑ 7,0 7,1 7,2 https://france3-regions.francetvinfo.fr/provence-alpes-cote-d-azur/alpes-maritimes/cannes/cineaste-agnes-varda-habituee-du-festival-cannes-est-decedee-age-90-ans-1646712.html
- ↑ 8,0 8,1 8,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nytimes.com/2009/07/24/movies/24movies.html — The New York Times.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Smith, Alison. Agnes Varda Manchester University Press, 1998. Pg 3
- ↑ 13,0 13,1 «The Left Bank Revisited: Marker, Resnais, Varda», Harvard Film Archive, [1] Archived 2015-09-07 at the Wayback Machine. Access date: 16 August 2008.
- ↑ Donato Totaro, Offscreen, Hiroshima Mon Amour review, 31 August 2003. [2] Access date: 16 August 2008.
- ↑ «ВСТРЕЧА — Аньес Варда получает Почетную «Золотую пальмовую ветвь» — Festival de Cannes 2015 (Международный Кинофестиваль)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2019-03-29
- ↑ Agnès Varda movies, photos, movie reviews, filmography, and biography — AllMovie