Աղջկա դիմանկարը կրակի մեջ
«Աղջկա դիմանկարը կրակի մեջ» (ֆր.՝ Portrait de la jeune fille en feu), ֆրանսիական պատմական դրամա է, որը նկարահանվել է ռեժիսոր Սելին Սյամիի կողմից` 2019 թվականին։
Աղջկա դիմանկարը կրակի մեջ ֆր.՝ Portrait de la jeune fille en feu | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | պատմական ֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | արգելված սեր[1] |
Թվական | մայիսի 19, 2019, հոկտեմբերի 31, 2019, դեկտեմբերի 6, 2019, սեպտեմբերի 18, 2019, փետրվարի 28, 2020, փետրվարի 14, 2020 և դեկտեմբերի 26, 2019[2] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Սելին Սյամմա |
Պրոդյուսեր | Bénédicte Couvreur?[3] |
Սցենարի հեղինակ | Սելին Սյամմա |
Դերակատարներ | Ադել Հանել, Նոեմի Մերլան, Վալերիա Գոլինո, Լուանա Բայրամի և Արմանդ Բուլանժե |
Օպերատոր | Քլեյր Մեթոն |
Երաժշտություն | Para One |
Մոնտաժ | Ժյուլիեն Լաչերե |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Lilies Films |
Տևողություն | 121 րոպե |
Բյուջե | 4 860 000 € |
Շահույթ | 10 106 374 $[4] և 3 759 854 $[4] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Սյուժե խմբագրել
1760-ական թվականներ, Ֆրանսիա[5]։ Երիտասարդ նկարչուհի Մարիաննան գտնվում է Բրետանի փոքր կղզում, որպեսզի վրձնի Էլոիզի դիմանկարը` աղջկա, ում պատրաստում են ամուսնացնել նրան անծանոթ իտալացու հետ։ Մարիաննային վարձել է Էլոիզայի մայրը, ով գտնում էր, որ հարսանիքին պետք է նախորդեր դստեր դիմանկարի ուղարկումը Միլան, նրա ամուսնուն։ Էլոիզը չի պատրաստվում հարսանիքին։ Այդ իսկ պատճառով նա մտադիր չէ նկարվելու համար կեցվածք ընդունել և նախկինում վարձված նկարիչը չէր կարողացել ավատել դիմանկարը։ Մարիաննան ստիպված էր թաքցնել ժամանման պատճատը, և նա կարող է դիմանկարը վրձնել միայն հիշողության օգնությամբ, զբոսնելով Էլոյիզի հետ։ Աստիճանաբար նրանք մտերմանում են։
Ֆիլմում մեծ դեր է խաղում դասական հունական դիցաբանությունը` Օրֆեյի և Էվրիդիկի մասին առասպելը, հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիայի շարադրանքում։ Աղջիկները կարդում և քննարկում են «Կերպարանափոխությունները», իսկ գիրքը հայտնվում է կադրում։
Դերերում խմբագրել
- Նաոմի Մերլան — Մարիաննա, նկարչուհի
- Ադել Էնել — Էլոյիզ
- Լուանա Բայրամի— Սոֆի, աղախին
- Վալերիա Գոլինո — Կոմսուհին, Էլոիզի մայրը
Նկարահանումներ խմբագրել
Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 15-24-ը, Մորբիան կոմունայի երկու դեպարտամենտներում` Սեն-Պեր Կիբրոն` Կիբրոն թերակղզում և Բրեշում` դեպարտամենտի ցամաքային մասում։
Քննադատություն խմբագրել
Քննադատները լավ են ընդունել ֆիլմը։
Rotten Tomatoes-ում ֆիլմի վարկանիշը կազմել է 98%` հիմնված 91 ակնարկի վրա[6], իսկMetacritic -ում` 93% 16 ակնարկի հիման վրա[7]։
2019 թվականի Կանի կինոփառատոնին ֆիլմը արժանացել է «Queer Palm»-ի և լավագույն սցենարի համար մրցանակի[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 10 Romantic films about forbidden love — 2021.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ https://web.archive.org/web/20200228213623/https://www.europeanfilmacademy.org/Winners-2019.899.0.html
- ↑ 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Portrait of a Lady on Fire»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2019-11-18
- ↑ «Portrait of a Lady on Fire (Portrait de la jeune fille en feu)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 15 ноября 2019
- ↑ «Portrait of a Lady on Fire»։ Metacritic։ Վերցված է 15 ноября 2019
- ↑ Четвертый фильм Селин Скьяммы, получивший в Каннах приз за сценарий