Նիկոլա Ժան Քրիստոֆ Էսկյուդե (ֆր.՝ Nicolas Jean-Christophe Escudé, ծնվել է 1976 թվականի ապրիլի 3-ին, Շարտր, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիտ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին, ավարտել 2006 թվականի մայիսի 18-ին։ կարիերայի ընթացքում հաղթանակ է տարել մենախաղի չորս և զուգախաղի երկու մրցաշարերում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում առավելագույն հաջողությունը եղել է 1998 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս գալը։ Եղել է 2001 թվականի Դևիսի գավաթի հաղթող։

Picto infobox tenis.png
Նիկոլա Էսկյուդե
ֆր.՝ Nicolas Escudé
Nicolas Escudé RG 2012.JPG
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվապրիլի 3, 1976(1976-04-03)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՇարտր
Հասակ185 սանտիմետր սմ
Քաշ70 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1995 թ.
Կարիերայի ավարտ2006 թ. մայիսի 18
Աշխատող ձեռքաջ
Մարզիչ
Պարգևավճար, USD3,216,150
Մենախաղ
Խաղեր Հ/Պ172–129[1]
Տիտղոսներ4
Ամենաբարձր վարկանիշ17 (2000 թվականի հունիսի 26)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1998)
Ֆրանսիա4 շրջան (2004)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2001)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1999)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ57–49[1]
Տիտղոսներ2
Ամենաբարձր վարկանիշ35 (2003 թվականի հունվարի 6)
Ավարտել է կարիերան

Նիկոլաի կրտսեր եղբայրը՝ Ժյուլեն, եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, 2006-2010 թվականներին 13 խաղ է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։

Մարզական կարիերաԽմբագրել

Ամենից շատ Էսկյուդեին հիշում են 2001 թվականի հետ կապված, երբ նա Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում հինգ սեթում առավելության է հասել ավստրալացի Լեյթոն Հյուիթի նկատմամբ (քառորդ եզրափակիչում Էսկյուդեն պարտվել էր ամերիկացի Անդրե Աղասիին), իսկ դեկտեմբերին, Դևիսի գավաթում Ավստրալիայի հավախականի դեմ եզրափակիչում, խատածածկի վրա հյուրընկալվելիս, կրկին հինգ սեթում, հաղթել է նույն Լեյթոն Հյուիթին, ով այդ ժամանակ արդեն աշխարհի առաջին ռակետն էր, իսկ որոշիչ խաղում, չորս սեթում, առավելության է հասել Ուեյն Արթուրի նկատմամբ, իր հավաքականի համար շահելով հաղթական միավորը՝ 3-2։

Նիկոլան կարիերայում իր առավելագույն վարկանիշին հասել է 2000 թվականի հունիսի 26-ին, երբ նա դարձել է համաշխարհային դասակարգման թիվ 17 ռակետ։ Նա բնածին ձախլիկ է, ով երեքա ժամանակ սովորել է խաղալ աջ ձեռքով, իսկ մնացած ամեն ինչ անում է ձախով։ Էսկյուդեն եղել է ժամանակաից թենիսի այն եզակիներից մեկը, ով նախընտրել է «մատուցում-ելք դեպի ցանց» ոճը։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Էսկյուդեն շարժվել է դեպի ցանց, որտեղ փորձել է ընթացքից ավարտել խաղարկությունը իր օգտին։

2006 թվականին Նիկոլան հայտարարել է սպորտից հեռանալու մասին՝ ուսի մշտական վնասվածքի պատճառով, որի պատճառով վերջին տարիներին հազվադեպ էր կարողանում մասնակցել մրցաշարերին։ 2008—2012 թվականներին եղել է Ֆեդերացիայի գավաթում Ֆրանսիայի հավաքականի ավագը։

ATP մրցաշարերի եզրափակիչներԽմբագրել

Մենախաղ (6)Խմբագրել

Հաղթանակներ (4)Խմբագրել

Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր(0)
Մասթերս գավաթ/ATP տուրի եզրափակիչ (0)
ATP Մասթերս 1000 (0)
АТР International 250 (2)
ATP մրցաշարեր (2)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1999 սեպտեմբերի 27   Թուլուզ, Ֆրանսիա Հարդ (i)   Դանիել Վացեկ 7–5 6–1
2. 2001 փետրվարի 19   ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Հարդ (i)   Ռոջեր Ֆեդերեր 7–5 3–6 7–65
3. 2002 փետրվարի 18   ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Հարդ (i)   Թիմ Հենմեն 3–6 7–67 6–4
4. 2004 հունվարի 5   Qatar ExxonMobil Open
Դոհա, Կատար
Հարդ   Իվան Լյուբիչիչ 6–3 7–64

Պարտություններ (2)Խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 2000 հունիսի 19   Ordina Open
Հերտոգենբոս, Նիդերլանդներ
Խոտածածկ   Պատրիկ Ռաֆտեր 6–1 6–3
2. 2002 հունիսի 11   Մարսել, Ֆրանսիա Հարդ (i)   Թոմաս Էնկվիստ 6–74 6–3 6–1

Զուգախաղ (2)Խմբագրել

Հաղթանակներ (2)Խմբագրել

Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0)
Մասթերս գավաթ / АТР տուրի եզրափակիչ (0)
ATP Մասթերս 1000 (1)
ATP մրցաշարեր (1)
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 2002 փետրվարի 11   Մարսել, Ֆրանսիա Հարդ (i)   Առնո Կլեման   Ժյուլեն Բուտե
  Մաքսիմ Միրնի
6–4 6–3
2. 2002 հոկտեմբերի 28   BNP Paribas Masters
Փարիզ, Ֆրանսիա
Հարդ (i)   Ֆաբրիս Սանտորո   Գուստավո Կուերտեն
  Սեդրիկ Պիոլին
6–3 7–66

Մեծ Սաղավարտի մրցաշարերի ելույթների վիճակագրությունԽմբագրել

Մրցաշար 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 ՀՄ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ 4 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 3 շրջան 0 / 6
Ֆրանսիայի բաց աառջնություն ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 4 շրջան 0 / 9
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ 2 շրջան 1/4 3 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 5
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 4
ՀՄ Մեծ Սաղավարտի մրցաշարերում 0 / 0 0 / 1 0 / 0 0 / 0 0 / 0 0 / 2 0 / 4 0 / 2 0 / 3 0 / 4 0 / 3 0 / 3 0 / 2 0 / 24
Վարկանիշ տարվա վերջին 875 670 646 189 413 93 37 40 48 27 34 114 64 N/A

Արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 сайт ATP