Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեգովիա (այլ կիրառումներ)

Սեգովիան (իսպ.՝ Segovia), քաղաք Իսպանիայի կենտրոնական մասում` Կաստիլիա և Լեոն երկրամասում։ Համանուն նահանգի վարչական կենտրոնն է: Բնակչությունը մոտ 55.000 մարդ է (2010 թվականի տվյալներով)։ Քաղաքը գտնվում է Մադրիդից 90 կմ դեպի հյուսիս-արևմուտք` Էրեսմա և Կլամորես գետերի միջև ընկած ժայռուտ բարձունքին։ Տոլեդոյի ու Ավիլայի հետ երեք քաղաք-թանգարաններից է, որոնք գտնվում են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի հարևանությամբ: 1985 թ-ին քաղաքը դասվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության շարքում։

Քաղաք
Սեգովիա
իսպ.՝ Segovia
Դրոշ Զինանշան
Bandera de Segovia.svg Escudo de Segovia.svg

Catedral de Segovia02.jpg
Կոորդինատներ: 40°57′0″ հս․ լ. 4°7′0″ ամ. ե. / 40.95000° հս․. լ. 4.11667° ավ. ե. / 40.95000; 4.11667
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասԿաստիլիա և Լեոն
Հիմնադրված էմ.թ.ա. 80 թ.
Մակերես163,6 կմ²
ԲԾՄ1002 մ
Բնակչություն55748 մարդ (2010)
Խտություն341,94 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ921
Փոստային ինդեքսներ40001-40006
Ավտոմոբիլային կոդSG
Պաշտոնական կայքsegovia.es
##Սեգովիա (քաղաք) (Իսպանիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. 80 թվականին հռոմեացիների կողմից: 714-1085 թվականներին գտնվել է մավրերի տիրապետության տակ, մինչև այն գրավել է Ալֆոնսո VI Կաստիլացին: Հետագա երկու դարերում քաղաքը դարձել է թագավորական նստավայր: 1474 թվականի դեկտեմբերի 13-ին այստեղ Իզաբելլա I-ը հռչակվել է Կաստիլիայի թագուհի: 1475 թվականի հունվարի 15-ին Իզաբելլա Կաստիլացու և Ֆերդինանդ II-ի միջև ստորագրվել է Սեգովիայի հռչակագիրը, որով իշխանությունը բաժանվում էր երկուսի միջև: Ինչպես Կաստիլիայի տեքստիլ շատ կենտրոններից մեկը, Սեգովիան միացել է Կոմուներոս ապստամբությանը (1520-1522): 1764 թվականին այստեղ բացվել է Սեգովիայի հրետանային ակադեմիան, որը հնագույնն է ներկայումս գոյություն ունեցող համանման հաստատութուններից:

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Ուշ գոթական տաճար` Սեգովիայի տաճարը: Հիմնադրվել է 1525 թվականին Կառլոս V կայսեր հրամանով:
  • Սեգովիայի հռոմեական ջրանցույց: Ունի 728 մ երկարություն և 28 մ բարձրություն, խոյանում է քաղաքի ու նրա շրջակայքի վրա:
  • Սեգովիայի ալկասար: Իսպանացի միապետների ամենահայտնի նստավայրերից մեկն է:
  • Լա Վերա Կրուս եկեղեցի: 1208 թվականից Տամպլիերների օրդենի նստավայրերից մեկն է եղել մինչև նրանց կազմալուծումը:
  • Սանտա Կրուս լա Ռեալ եկեղեցի
  • Էլ Պարալ եկեղեցի
  • Սեգովիայի թանգարան
  • Էստեբան Վիսենտեի անվան ժամանակակից արվեստի թանգարան
  • Սոլոագայի թանգարան
  • Անտոնիո Մաչադոյի տուն-թանգարան
Սեգովիայի տաճար Սեգովիայի տեսքը Սեգովիայի ալկասարից Սեգովիայի ալկասար

Քույր քաղաքներըԽմբագրել

ՀղումներԽմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 311
ռուս..անգլ..ֆր.