Սեգովիայի մայր տաճար կամ Սուրբ Մարիամ Աստվածածնի և Սուրբ Ֆրուտոս Սեգովիայի տաճար (իսպ.՝ Santa Iglesia Catedral de Nuestra Señora de la Asunción y de San Frutos), կաթոլիկ տաճար Սեգովիա քաղաքում Գրանադա նահանգում` Իսպանիայի կենտրոնում[2]։ Համարվում է վերջին տաճարը, որ կառուցվել է իսպանական ուշ գոթիկայի ոճով, որն անվանում են նաև «բոցե գոթիկա»։ Մի շարք աղբյուրների համաձայն` Սեգովիայի տաճարը գոթական ոճի վերջին մեծ տաճարն է, որ կառուցվել է Եվրոպայում[2]։

Սեգովիայի տաճար
իսպ.՝ Catedral de Segovia
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և հուշարձան
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՍեգովիա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Segovia?
Հիմնական ամսաթվերը1525
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
ՃարտարապետՌոդրիգո Գիլ Հոնտանյոն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և Flamboyant?
Հիմնադրված1525
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Segovia Վիքիպահեստում
catedralsegovia.wordpress.com(իսպ.) և catedralsegovia.es/es(իսպ.)

Պատմություն խմբագրել

Սուրբ Մարիամի տաճարը, որ գոյություն է ունեցել ներկայիս տաճարի տեղում և կառուցված է եղել 12-րդ դարում, մասամբ ավերվել է քաղաքների ապստամբության ժամանակ, որ ստացել է «Կոմուներոս» անվանումը[3]։ 1521 թվականին ընդունվել է որոշում, որի համաձայն տաճարը չպետք է վերականգնվի, այլ նրա տեղում պետք է կառուցվի նորը[4]։ Հին տաճարից մնացել էր միայն ծածկած սյունաշարը։ Տաճարի հիմնարկեքը կատարվել է 1525 թվականին Կառլոս V կայսեր հրամանով։ Տաճարի շինարարությունը սկսել է Խուան Գիլ գդե Օնտանիոնը, ով Սալամանկայից էր, և շարունակել է նրա որդին` Ռոդրիգո Գիլ գդե Օնտանիոնը։ Տաճարի շինությունների կառուցումը ձգձգվել է` տևելով ավելի քան 200 տարի, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են 1525-1577 թվականներին, իսկ շինարարությունը տևել է ընդհուպ 18-րդ դարը[5]։

Նկարագրություն խմբագրել

 
Սեգովիայի մայր տաճարը գիշերով

Տաճարի երկարությունը 105 մ է, լայնությունը` 50 մ, բարձրությունը` 33 մ, իսկ զանգակատան բարձրությունը 88 մ է։ Սկզբնական շրջանում զանգակատան գլխին եղել է սրաձող, ինչի շնորհիվ նրա բարձրությունը հասել է 100 մ-ի[6]։ 1614 թվականին ամպրոպի ժամանակ կայծակը հարվածում է աշտարակին, և հրդեհ է բռնկվում, այդ պատճառով զանգակատունը վերակառուցվում է, ինչից հետո այն 12 մետրով դառնում է ավելի ցածր, իսկ սրաձողը փոխարինում են ժամանակակից գմբեթով։ Մինչև 20-րդ դարի կեսը կոչնակներն ապրել են հենց զանգակատանը։

Տաճարի գլխավոր կողմը արևմտյան ճակատամասն է։ Նրա պորտալը (իսպ.՝ Puerta del Perdón) զարդարված է Աստվածամոր պատկերով, որի հեղինակը Խուան Գուասն է։ Հարավային պորտալը անվանակոչվել է Սեգովիայի առաջին եպիսկոպոսի անունով (իսպ.՝ Puerta de San Geroteo): Հյուսիսային հատվածի մուտքը կառուցվել է 17-րդ դարում և անվանակոչվել քաղաքի հովանավոր սուրբ Ֆրուտոսի անունով (իսպ.՝ Puerta de San Frutos)[3]:

Տաճարն ունի երեք նավ` լայնակի տրանսեպտով, լրացուցիչ ձախ թև` սակրիստիա, բաց սյունաշարով զբոսուղի և 18 կապելլա, որոնք զարդարված են նկարներով ու քանդակներով։ Պատուհաններին հին վիտրաժներ են։ Բացառությամբ վերածննդի ոճով գմբեթի, որը կառուցվել է 1630 թվականին՝ տաճարի ինտերիերը կատարված է գոթական միասնական ոճով։

 
Տաճարի վիտրաժային պատուհաններից մեկը

Տաճարի գլխավոր խորանը նվիրված է Աստվածամորը (իսպ.՝ Virgen de la Paz), պատրաստված է մարմարից և հասպիսից[3]։ Նրա հեղինակը Ֆրանսիսկո Սաբատինին է։ Խորանը զարդարված է սեգովացի սրբերի` Ֆրուկտուսի, Գերոֆեյի, Վալենտինի և Էգնացիայի քանդակներով։ Կապելլաներից առանձնանում է Սուրբ խորհրդի կապելլան (իսպ.՝ capilla de Santísimo Sancramento), որի հեղինակը Խոսե դե Չուրիգերան է։ Կապելլայում աչքի են ընկնում ֆլամանդացի Ամբրոզ Բենսոնի եռապատկերը, Քրիստոսի արձանիկը, Մանուել Պերեյրայի Լոսոյան։ Տաճարում պահպանվել են 18-րդ դարի երկու մեծ երգեհոններ և նախորդ տաճարից մնացած գոթական փորագրություններով նստարաններ։ Ողբի կապելլայի (իսպ.՝ capilla de la Piedad) ներսում գտնվում է Խուան դե Խունի` «Քրիստոսի թաղումը» աշխատանքը, Մահացած Քրիստոսի կապելլայում (իսպ.՝ capilla del Cristo Yacente) պահպանվում է Գրեգորիո Ֆերնանդեսի համանուն նկարը, իսկ Թաղման կապելլայում (իսպ.՝ la capilla del Santo Entierro)` նույն հեղինակի «Իջեցում խաչից» նկարը[3]։ Կապիտուլի սրահում (իսպ.՝ Sala Capitular) պահպանվում է 17-րդ դարի ֆլամանդական գոբելենների հավաքածու` նվիրված Զեբիայի թագուհուն։ Մայր տաճարի թանգարանում, որ տեղակայված է ճարտարապետ Խուան Գուասի նախագծած հին ծածկած պատկերասրահում, ցուցադրվում են իսպանացի նշանավոր նկարիչներ Պեդրո Բերուգետեի, Ալոնսո Սանչես Կոելիոյի և Կառլոս V կայսեր պալատական նկարիչ Բերնարդ վան Օրլեյի ստեղծագործությունները։ Թանգարանում են պահվում նաև Տոլեդոյի ու Սեգովիայի վարպետների ոսկերչական աշխատանքներ։ Տաճարի գրադարանում պահվում են 12-րդ դարի միջնադարյան ձեռագրեր, նաև ինկունաբուլաներ, այդ թվում` Սեգովիայի առաջին գիրքը, որ տպագրվել է 1472 թվականին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 http://spain4you.es/spain-guide-menu/интересные-места/item/588-готические-храмы-испании(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Кафедральный собор Святой Марии Сеговии — Catedral de Santa Maria de Segovia — Испания на русском — русская Испания
  4. «Construcción y destrucción de la catedral románica de Segovia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Catedral de Santa María de Segovia
  6. «Catedral de Segovia en Segovia: Visita monumentos de Segovia | Spain.info en español». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Historia y Arte en las Catedrales de España, Narciso Casas, Bubok, 2013, ISBN 8468632015